Խաղաղության կամուրջ (Թբիլիսի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղաղության կամուրջ (այլ կիրառումներ)

Խաղաղության կամուրջ (վրաց.՝ მშვიდობის ხიდი), հետիոտնային կամուրջ Թբիլիսիում, Կուր գետի վրա, Մետեխի և Բարատաշվիլի կամուրջների միջև։ Կամուրջը միավորում է Հերակլ II փողոցը և Ռիկե զբոսայգին։

Խաղաղության կամուրջ
მშვიდობის ხიდი

Երկիր Վրաստան
ՏեղանքԹբիլիսի Թբիլիսի
Տեսակհետիոտնային
Հատում էԿուր գետ
ՃարտարապետMichele De Lucchi?
Երկարություն156 մ
Լայնություն5 մ
Շինարարության սկիզբ2010 թվական
Բացման տարեթիվմայիսի 6, 2010
Քարտեզ
Քարտեզ

Կամուրջը բաղկացած է ապակով պատված 156 մետրանոց պողպատե կարկասից։ Ամբողջ կառուցվածքը հենվում է 4 հզոր հենարանների վրա։ Կամրջի վրա կարելի է բարձրանալ ինչպես Հերակլես II փողոցից և Ռիկե զբոսայգուց, այնպես էլ առափնյա ծառուղուց։

Պատմություն

խմբագրել

Կամուրջը կառուցվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու աջակցությամբ։ Պատվիրատուն Թբիլիսիի քաղաքապետարանն էր։ Կամուրջը պաշտոնապես բացվել է 2010 թվականի մայիսի 6-ին[1]։

կամրջի ճարտարապետը իտալացի Միկելե դե Լուկին է (իտալ.՝ Michele De Lucchi), ով դրանից առաջ կառուցել էր Հավլաբարի նախագահական նստավայրն ու Ներքին գործերի նախարարության նոր շենքը։ Դիզայները ֆրանսիացի Ֆիլիպ Մարտինոն էր (ֆր.՝ Philippe Martinaud)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «შუშის საფეხმავლო ხიდი დღეიდან ექსპულატაციაში შევა». ნიუსი (վրացերեն). საინფორმაციო პორტალი „ექსპრესნიუსი”. 06/05/2010. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  2. ეკა ლომიძე (17-05-2010). «"ამაზე გრძელი, ამაზე დიდი... ჯერ არ მინახავს მე მტკვარზე ხიდი!"». სტატია (վրացերեն). გაზეთი კვირის პალიტრა. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել