Խալտուրինի նրբանցք (Դոնի Ռոստով)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խալտուրինի փողոց (այլ կիրառումներ)

Խալտուրինի նրբանցք (ռուս.՝ Халтуринский переулок), նրբանցք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան և Հոկտեմբերյան շրջաններում։ Անվանվել է ի պատիվ ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի։ Նախկինում` մինչև 1924 թվականը, կոչվել է Նիկոլայի նրբանցք[1]։

Խալտուրինի նրբանցք
ռուս.՝ Халтуринский переулок
Халтуринский переулок на пересечении с Пушкинской улицей, Ростов-на-Дону.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարությունմոտ 3 կիլոմետր
ՍկիզբԲերեգովայա փողոց
ԱվարտՄեչնիկովի փողոց
Նախկին անվանումՆիկոլայի նրբանցք
Անվանվել էՍտեպան Խալտուրին
Գուգլ Քարտեզներում

ԱշխարհագրությունԽմբագրել

Խալտուրինի նրբանցքը սկսվում է Դոն գետի առափից` Բերեգովայա փողոցից և ավարտվում Մեչնիկովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը մոտ 3 կիլոմետր է։ Հատվում է բազմաթիվ փողոցների հետ, այդ թվում` Տուրգենևի, Մոսկովյան, Սոցիալիստիչեսկայա, Շահումյան, Բոլշայա Սադովայա, Պուշկինի, Մաքսիմ Գորկու, Կրասնոարմեյսկայա, Վարֆոլոմեևի և այլն։

ՊատմությունԽմբագրել

Խալտուրինի նրբանցքը Դոնի Ռոստով քաղաքի հնագույն նրբանցքներից մեկն է. սկզբում եղել է ծայրամաս, հետագայում դարձել է «միջին խավի»` բժիշկների, իրավաբանների, մանր առևտրականների նրբանցք։ Բացառություն էր Գլխավոր հեղեղատի հատվածը` Սադովայա (այժմ` Բոլշայա Սադովայա) և Կուզնեչնայա (այժմ` Պուշկինի) փողոցների միջև, որը բնակեցված էր աղքատ բանվորական դասակարգով, և որը պարբերաբար ենթարկվում էր ջրհեղեղների։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Բանվոր հեղափոխական Ստեպան Խալտուրինը, որի պատվին անվանվել է նրբանցքը, կատարել է մահափորձ Ալեքսանդր II կայսրի նկատմամբ։ Ցարական ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել, սակայն սպանվել է տասնինը և վիրավորվել քառասունութ զինվոր[2]։
  • Ինչպես դարեր առաջ, Խալտուրինի նրբանցքի և Սոգլասիա փողոցի հատման տեղում պարբերաբար տեղի է ունենում տների հեղեղում[3]։
  • Խալտուրինի նրբանցքի թիվ 48 շենքում 1925-1934 թվականներին մոր հետ ապրել է ապագա գրող, 1970 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը։

ԾանոթագրություններԽմբագրել