Կրասնոարմեյսկայա փողոց (Դոնի Ռոստով)
Կրասնոարմեյսկայա փողոց (ռուս.՝ Улица Красноармейская), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի հիմնական փողոցներից մեկը[1]։
Կրասնոարմեյսկայա փողոց ռուս.՝ Улица Красноармейская | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 4 ± 1 կմ |
Սկիզբ | Սիվերսի պողոտա |
Ավարտ | Տեատրալնի պողոտա |
Նախկին անվանում | Սկոբելևի փողոց |
Անվանվել է | ԽՍՀՄ Զինված ուժեր |
Գուգլ Քարտեզներում |
ՊատմությունԽմբագրել
Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում և համարվում է նրա ամենահին փողոցներից մեկը[2]։ Նախկինում կոչվել է Սկոբելևի փողոց (ի պատիվ ռուս գեներալ Միխայիլ Սկոբելևի)։
Փողոցը սկիզբ է առնում է Սիվերսի պողոտայից և ընթանում է Բոլշայա Սադովայա փողոցին զուգահեռ մինչև Տեատրալնի պողոտա։ Փողոցն ուղիղ է, չորսից վեց երթևեկելի շերտերով։ Հատում է Դոնի Ռոստովի բազմաթիվ նրբանցքներ ու պողոտաներ, որոնց թվում են Բուդյոննու, Վորոշիլովի և Կիրովի պողոտաները, Խալտուրինի, Սեմաշկոյի, Գազետնի նրբանցքները և ուրիշներ։
Կրասնոարմեյսկայա փողոցը Դոնի Ռոստովի ծանրաբեռնված փողոցներից մեկն է, քանի որ այստեղով են անցնում շատ միջքաղաքային ավտոբուսային երթուղիներ, որոնք գալիս են Շոլոխովի պողոտայից։ Իսկ Սիվերսի պողոտայում, որտեղից սկսվում է Կրասնոարմեյսկայա փողոցը, գտնվում են քաղաքի ավտոբուսային և երկաթուղային կայարանները։
Փողոցում գտնվում ենԽմբագրել
- Ռոստովի նախկին գլխավոր մզկիթը
- Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկայի շենքը
- «Ռոստով» հյուրանոցը
- Աչքի հիվանդությունների կլինիկայի շենքը
- Պիոներական 1-ին հավաքի անվան պուրակը
- Ցանցային առևտրի կենտրոններ և բանկերի գրասենյակներ
ՊատկերասրահԽմբագրել
- Օբյեկտներ Կրասնոարմեյսկայա փողոցում