Խազարի շրջան (ադրբ.՝ Xəzər rayonu), Բաքու քաղաքի 12 վարչական շրջաններից մեկը։

Շրջան
Խազար
ադրբ.՝ Xəzər rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Բաքու շրջանԲաքու
ՇրջանԲաքվի Խազարի շրջան
Հիմնադրված էնոյեմբերի 3, 1934[1] թ.
Մակերես336,86 կմ²
Բնակչություն167100 մարդ[2] մարդ (2021)
Ժամային գոտիUTCUTC+4, ամռանը UTC+5
Հեռախոսային կոդ12
Պաշտոնական կայքxazar-ih.gov.az
Խազարի շրջան (Ադրբեջան)##
Խազարի շրջան (Ադրբեջան)
Խազարի շրջան (Բաքու)##
Խազարի շրջան (Բաքու)

Աշխարհագրություն խմբագրել

Խազարի շրջանը գտնվում է Աբշերոնի թերակղզու հյուսիս-արևելքում։ Խազար շրջանը սահմանակից է Սաբունչու, Սուրախանի և Փիրալլահի շրջաններին։

Պատմություն խմբագրել

1966 թվականին ստեղծվել է «Մ.Ազիզբեկովի» անվան վարչական շրջանը։ 2011 թվականի մայիսի 24-ին շրջանը վերանվանվել է «Խազար»։ Ներկայումս Խազար շրջանի տարածքը, որն ընդգրկում է 8 բնակավայր, կազմում է 336,86 քառակուսի կիլոմետր։ Խազար շրջանն ընդգրկում է Մարդաքան, Բուզովնա, Շուվալան, Բինե, Գալա, Շաղան (Բաքու), Զիրա և Թուրքան բնակավայրերը։

Շրջանում գործում են Ազգային ավիացիոն ակադեմիա, Ոստիկանության ակադեմիա և ներքին զորքերի բարձրագույն զինվորական դպրոց, Դենդրոլոգիայի ինստիտուտ, 29 լրիվ, 1 միջնակարգ դպրոց, 3 գիմնազիա, 6 գիշերօթիկ դպրոց, 23 մանկապարտեզ, 3 մասնավոր մանկապարտեզ, 2 մանկական առողջապահական ճամբար, 1 մշակույթի պալատ, 8 մշակույթի տուն, 1 ակումբ, 7 գրադարան, 1 Երիտասարդական տուն, 22 հանգստի այգի, 8 բնակավայրերի ներկայացուցչություններ, 8 բնակավայրերի մունիցիպալիտետներ, 25 գործող արդյունաբերական ձեռնարկություններ, մոտ 70 գյուղատնտեսական ձեռնարկություններ, Խազարի թաղային բնակարանային և կոմունալ տնտեսության միություն։

Բնակչություն խմբագրել

2020 թվականի տվյալներով բնակավայրն ուներ 167100 բնակիչ։

Քաղաքատիպ ավաններ[3] խմբագրել

Քաղաքատիպ ավանի անուն տարածքը (քառ. կմ) բնակչությունը (հոգի)
Մարդաքան 17,9 24965
Շուվալան 33,27 19362
Բուզովնա 39,06 31799
Բինե 32,79 56928
Գալա 82,04 4901
Թուրքան 40,22 12375
Շաղան 4,24 3554
Զիրա 87,34 12316

Ծանոթագրություններ խմբագրել