Լեմվել Վալեսյան

հայ աշխարհագետ
(Վերահղված է Լ. Վալեսյանից)

Լեմվել Հակոբի Վալեսյան (ապրիլի 30, 1929(1929-04-30), Ազատան, Հայաստան - հոկտեմբերի 15, 2009(2009-10-15), Երևան, Հայաստան), հայ հայտնի աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1972), ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1985), Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս (1985), ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր։

Լեմվել Վալեսյան
Ծնվել էապրիլի 30, 1929(1929-04-30)
Ազատան, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 15, 2009(2009-10-15) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Պաշտոն(ներ)ռեկտոր
ԱնդամակցությունՌուսաստանի կրթության ակադեմիա, Հայկական աշխարհագրական ընկերություն և Միջազգային աշխարհագրական միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1952) և Աշխարհագրության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1986)
Տիրապետում է լեզուներինհայերեն[1]
Երեխա(ներ)Արմեն Վալեսյան

Կենսագրություն խմբագրել

Լեմվել Վալեսյանը ծնվել է 1929 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, սովորել է ԽՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Աշխատել է ՀՀ ԳԱ երկրաբանության և տնտեսագիտության ինստիտուտներում, 1979-1987 թվականներին եղել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ 1975 թվականից եղել է Հայկական աշխարհագրական ընկերության, 1996 թվականից՝ Միջազգային աշխարհագրական միության հայկական կոմիտեի նախագահ։

Աշխատություններ խմբագրել

 
Լեմվել Վալեսյանի հուշատախտակը Երևանում, քանդակագործ՝ Սմբատ Մկրտչյան, ճարտարապետներ՝ Լուսին Մամյան և Աշոտ Արշակյան[2]

Հեղինակ է 330 գիտական աշխատությունների, այդ թվում 32 մենագրությունների, աշխարհագրական ատլասների, դասագրքերի։ Վալեսյանի աշխատությունները վերաբերում են աշխարհագրության տեսության ու մեթոդաբանության, հասարակության տարածքային կազմակերպման, համալիր երկրագրության, երկրաբնապահպանության, քաղաքական աշխարհագրության, ատլասային և թեմատիկ քարտեզագրության խնդիրներին[3][4]։

Անդամակցություն խմբագրել

  • Միջազգային էկոլոգների ակադեմիայի անդամ (1995)։
  • Ռուսաստանի Դաշնության կրթության ակադեմիայի անդամ (1999)։
  • Հայկական հանրագիտարանի գիտաճյուղային հանձնաժողովի նախագահ։

Երկեր խմբագրել

  • Աշխարհագրություն։ 9 դասարան։ Հայաստան, Վալեսյան Լեմվել Հակոբի, Մանասյան Մաքսիմ Գառնիկի, Հովսեփյան Ա., Երևան, «Տիգրան Մեծ», 2009։
  • Թեղուտի հանքավայրի հիմնախնդիրները։ ՀԿ-երի և անկախ փորձագետների կարծիքը / Խմբ. կոլ.՝ Կ. Դանիելյան Լ. Վալեսյան և ուրիշներ, Երևան, «Լուսակն», 2008։
  • Աշխարհը և Հայաստանը։ Աշխարհագրական ատլաս / Գիտ. խմբ.՝ Լ. Վալեսյան, խմբ.՝ Ա. Հովսեփյան, Հայաստանի քարտեզների հեղ.՝ Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, Խ. Նազարյան, Ա. Վալեսյան, Լ. Վալեսյան, թարգմ.՝ Հ. Գրգեարյան, Երևան, «Մակմիլան-Արմենիա», 2007։
  • Աշխարհագրություն 9։ Բնօգտագործում և բնապահպանություն։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, Լ. Վալեսյան, խմբ.՝ Լ. Վալեսյան., Ա. Ավետիսյան, Երևան,«Լույս», 2006։
  • Աշխարհագրություն 5։ Երկրագունդը և նրա աշխարհագրական թաղանթը, Գաբրիելյան Հրաչյա Կարապետի, Պողոսյան Վարազդատ, Վալեսյան Լեմվել Հակոբի., Երևան, «Լույս», 2005։
  • Աշխարհագրություն- 9։ Բնօգտագործում և բնապահպանություն։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, Լ. Վալեսյան, խմբագիր՝ Լ. Վալեսյան, Ա. Ավետիսյան, Երևան, «Լույս», 2005։
  • Բնություն։ Մենք և շրջակա բնությունը։ Հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք / Վ. Պողոսյան, Գ. Հովհաննիսյան, Ս. Եղիազարյան, խմբ.՝ Լ. Վալեսյան, Երևան, «Լույս», 2005։
  • Աշխարհագրություն 6։ Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն / Մ. Իսկանդարյան, Դ. Պողոսյան, Մ. Թորոսյան, խմբ.՝ Լ. Վալեսյան, Երևան, «Լույս», 2005։
  • Քաղաքական աշխարհագրություն։ Դասագիրք բուհերի աշխարհագրական և հասարակագիտական մասնագիտությունների համար / Ա. Վալեսյան, Լ. Վալեսյան, ԵՊՀ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005։
  • ՀՀ տարաբնակեցման համակարգը / Մ. Գ. Մանասյան, գիտ. խմբ.՝ Լ. Հ. Վալեսյան, ԵՊՀ, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2005։
  • Աշխարհագրություն-9։ Բնօգտագործում և բնապահպանություն։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Լ. Վալեսյան, Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, խմբագիր՝ Լ. Վալեսյա, Երևան, «Լույս», 2004։
  • Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ։ Դասագիրք բուհերի աշխարհագրության մասնագիտության համար, Վալեսյան Լեմվել Հակոբի, Նազարյան Խաչիկ Ենոքի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004։
  • Աշխարհագրություն 9։ Բնօգտագործում և բնապահպանություն։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք, Գասպարյան Աննա, Մկրտչյան Ռիանոս Սեդրակի, Վալեսյան Լեմվել Հակոբի, Երևան, «Լույս», 2003։
  • Աշխարհը և Հայաստանը։ Աշխարհագրական ատլաս։ Վալեսյան Լեմվել Հակոբի, Հովսեփյան Ա, Գասպարյան Ա, Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի, Նազարյան Խաչիկ Ենոքի, Վալեսյան Արմեն Լեմվելի, Գրգեարյան Հակոբ Ղազարոսի, Երևա, «Մակմիլան Արմենիա», 2003։
  • Աշխարհագրություն։ Ուսուցչի ձեռնարկ 5-6 / Գ. Հովհաննիսյան, Վ.Պողոսյան, Մ. Իսկանդարյան, խմբ.՝ Լ. Վալեսյան, Երևան, «Լույս», 2000։
  • Բնություն- 4։ Մենք և շրջակա բնությունը։ Հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք / Վ. Պողոսյան, Գ. Հովհաննիսյան, Ս. Եղիազարյան, խմբ.՝ Լ. Վալեսյան, Ա. Ավետիսյան, Երևան, «Լույս», 2000։
  • Աշխարհագրություն-5։ Երկրագունդը և նրա աշխարհագրական թաղանթը / Հ. Գաբրիելյան, Վ. Պողոսյան, խմբ.՝ Լ. Վալեսյան, Ա. Ավետիսյան, Երևան, «Լույս», 2000։
  • Աշխարհագրություն-6։ Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն / Մ. Իսկանդարյան, Դ. Պողոսյան, Մ. Թորոսյան, խմբ.՝ Լ. Վալեսյան, Ա. Ավետիսյան, Երևան, «Լույս», 2000։
  • Շիրակի մարզի գյուղատնտեսության աշխարհագրություն / Լ. Մ. Մարտիրոսյան, Դ. Ա. Պողոսյան, Ա. Գ. Նահապետյան, Լ. Հ. Վալեսյան, Գյումրու ՊՄԻ աշխարհագրության ամբիոն, Երևան, «Գիտություն», 2000։
  • Աշխարհագրություն-99։ Բուհական ընդունելության քննության հարցարան / Խմբ.՝ Լ. Վալեսյան, ՀՀ գիտության և կրթության նախարարություն, Երևանի պետական համալսարան, Երևան, «Զանգակ-97», 1999։
  • Աշխարհագրություն։ Առարկայի բուհական ընդունելության քննության հարցարան, Վալեսյան Լեմվել Հակոբի, ՀՀ գիտության և կրթության նախարարություն, Երևանի պետական համալսարան, Երևան, «Զանգակ-97», 1998։
  • Արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրություն։ Դասագիրք մանկավարժական ինստիտուտների աշխարհագր. մասնագիտ. ուսանողների համար. / Յու.Հ. Մուրադյան, գիտական խմբագիր Լ.Հ. Վալեսյան, Երևան, «Զանգակ-97», 1998։
  • Աշխարհագրություն։ Մենք և շրջակա բնությունը։ Հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք, Պողոսյան Վ, Հովհաննիսյան Գուրեն, Եղիազարյան Սևիլլա, Վալեսյան Լեմվել Հակոբի, Երևան, «Լույս», 1998։
  • Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ։ IX դասարան, փորձարկվող դասագիրք / Ա. Գասպարյան, Ռ. Մկրտչյան, Լ. Վալեսյան, խմբագիր՝ Լ. Վալեսյան, Երևան, «Լույս», 1996։
  • Ընդհանուր ֆիզիկական աշխարհագրություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար / Հ. Կ. Գաբրիելյան, Վ. Խ. Պողոսյան, խմբագիր՝ Լ. Հ. Վալեսյան, Ա. Թ. Ավետիսյան, Երևան, «Լույս», 1993։
  • Հայաստանի աշխարհագրություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար / Լ.Հ. Վալեսյան, Խ.Ե. Նազարյան, խմբ.՝ Ս. Ա. Մելքումյան, Ս. Հ. Ռաշիդյան, Ա. Թ. Ավետիսյան, Երևան, «Լույս», 1993։
  • Աշխարհագրություն-78 = География-78, Վալեսյան, Լեմվել Հակոբի, Հայկական աշխարհագրական ընկերություն; ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1978։
  • Природа, город, человек: (Материалы совещания, 13-14 июня 1975 года), Վալեսյան, Լեմվել Հակոբի. -- Союз архитекторов Армении; Общество "Знание" АрмССР; Армянское географическое общество; Госстрой АрмССР; Комитет по охране природной среды РСНТО, Ереван, Б. и, 1975.
  • Հայկական ՍՍՀ տնտեսական աշխարհագրության ակնարկ։ Դուլյան Սուրեն Մկրտչի, Վալեսյան Լեմվել Հակոբի, Միքայելյան Ս. Ա, Գրիգորյան Ռ. Ղ, Բաղդասարյան Մ. Մ., Երևան, «Հայաստան», 1967։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմվել Վալեսյան» հոդվածին։