Լ’Էտուալ (ընկերություն)

«Լ’Էտուալ» (ֆր.՝ L'Etoile՝ «աստղ»), առևտրային ցանց, որը բաղկացած է մանրածախ խանութներից, որոնք գտնվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հիմնական ապրանքները կոսմետիկա և օծանելիք են։

Լ’Էտուալ
Տեսակբիզնես ձեռնարկություն և խանութների ցանց
Հիմնադրված է1997
ՎայրՌուսաստան և Մոսկվա, Ռուսաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Հասույթ82,5 մլրդ ₽ (2018)
Կայքletu.ru
Commons-logo.svg L'Etoile (retail chain) Վիքիպահեստում

2013 թվականին Ռուսաստանի ամենամեծ օծանելիքի և կոսմետիկայի ցանցն է՝ ավելի քան 790 խանութներով, եկամուտը կազմել է 47 միլիարդ ռուբլի, շուկայի մասնաբաժինը՝ 10,9% (դրան հաջորդում են «Ռիվ Գոշ» ցանցը՝ 192 խանութներով և «Իլ դե Բոտե»-ն՝ 138 վաճառակետերով)[1][2]։ Ռուսաստանում 30 առաջատար մանրածախ առևտրի ցուցակում այն եկամտով ​​զբաղեցնում է 17-րդ տեղը[3][4]։

Ապրանքանիշի մասինԽմբագրել

«Լ’Էտուալ»ն առաջարկում է գեղեցկության համար համաշխարհային արտադրանքի ավելի քան 150 ապրանքանիշեր` օծանելիքի, դիմահարդարման, մաշկի և մազերի խնամքի, անձնական խնամքի և մանկական ապրանքների, ինչպես նաև իր սեփական «Л’Этуаль Selection» ապրանքանիշը։ Ցանցն ունի 850 խանութ, որոնք տեղակայված են Ռուսաստանի Դաշնության 220 քաղաքներում։

ՊատմությունԽմբագրել

Առաջին «Լ’Էտուալ» խանութը բացվել է 1997 թվականին Մոսկվայում՝ Սմոլենսկայա հրապարակում խորհրդային ժամանակներում հայտնի «Ռուսլան» խանութի տարածքում։ Նույն թվականին Մոսկվայի Դորոգոմիլովսկայա փողոցում բացվել է խանութ, որն այսօր էլ գործում է։ 1998 թվականին Վորոնեժում բացվել է տարածաշրջանային առաջին խանութը։ 2009 թվականին Դոնի Ռոստովում բացվել է «Լ’Էտուալի» սուպերմարկետային ձևաչափով առաջին` «Ոսկե Բաբելոն» առևտրի կենտրոնում, որն ունեցել է 1600 մ² մակերես։ 2011 թվականին «Լ’Էտուալը» թողարկել է իր սեփական «Л’Этуаль Selection» ապրանքանիշը` պրոֆեսիոնալ դեկորատիվ կոսմետիկա և գործիքներ, նորաձևության պարագաներ։ 2013 թվականին «Լ’Էտուալ» ցանցը դարձել է Ռոսբիզնեսկոնսալտինգի «Մանրածախ ցանց» անվանակարգում մրցանակի դափնեկիր[5]։

2008 թվականից մինչև 2013 թվականի վերջ ապրանքանիշի դեմքը եղել է ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը։ 2011-2012 թվականներին ռուս դերասանուհի Մարիա Շուկշինան Պատրիսիա Կաասի հետ միասին գովազդել է «Լ’Էտուալի» սեփական ապրանքանիշը[6]։

2015 թվականին «Լ’Էտուալը» գնել է մի քանի քաղաքներում գտնվող «Ռիվ Գոշ» ցանցի խանութների տարածքները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Кристина Бусько — «Л’Этуаль» открыла женскую линию, Газета «Коммерсантъ» № 223 от 29.11.2011, стр. 12
  2. Евгения Ъ-Перцева — Совладелец «Магнолии» наводит красоту, Газета «Коммерсантъ» № 120 от 11.07.2013
  3. Топ-30 российских ретейлеров по итогам 2012 года, «Коммерсантъ» от 09.07.2013
  4. Евгения Ъ-Перцева — Список ретейлеров украсили косметикой. В топ-30 игроков рынка впервые вошла «Л’Этуаль», Газета «Коммерсантъ» № 118 от 09.07.2013, стр. 8
  5. Названы лауреаты премии «Компания года 2013» Archived 2014-04-29 at the Wayback Machine. РБК
  6. BBDO Moscow разработало рекламную кампанию с Патрисией Каас и Марией Шукшиной для private label «Л’Этуаль» Sostav.ru, 02.06.2011

Արտաքին հղումներԽմբագրել