Լև Օսիպովիչ Ալբուրտ (ռուս.՝ Лев А́льбурт, անգլ.՝ Lev Alburt, օգոստոսի 21, 1945(1945-08-21)[1], Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (1977), ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ (2004) Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակի չեմպիոն, գրող, բազմաթիվ ամենավաճառվող շախմատային գրքերի հեղինակ։

Լև Ալբուրտ
Պետություն(ներ) ԽՍՀՄ և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 21, 1945(1945-08-21)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՕրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[2], միջազգային վարպետ[2] և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ
Ներկայիս վարկանիշ2539
ՖԻԴԵ համար2000156
365chessLev_O_Alburt
Chesstempo համար4784
ICCF համար4784
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1980[3], Շախմատային օլիմպիադա 1982[3] և Շախմատային օլիմպիադա 1984[3]
 Lev Alburt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լև Ալբուրտը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 21-ին, Օրենբուրգ քաղաքում։ Երեք տարեկանից մինչև 1979 թվականը նա ապրել է Օդեսայում։ Ավարտել է Օդեսայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Երկու տարի սովորել է ասպիրանտուրայում[4]։

1972, 1973 և 1974 թվականներին դարձել է Ուկրաինայի առաջնության հաղթով։ 1976 թվականին դարձել է միջազգային վարպետ, իսկ 1977 թվականին՝ գրոսմայստեր։ Խաղացել է ԽՍՀՄ 5 առաջնությունում։ 1979 թվականին, Գերմանիայում կայացած միջազգային մրցաշարում հանդես է եկել Խորհրդային Միության հավաքականի կազմում, որից հետո որոշել է չվերադառնալ ԽՍՀՄ։ Նա քաղաքական ապաստան խնդրել, Գերմանիայում, որից հետո տեղափոխվել ԱՄՆ[5]։

Այն բանից հետո, երբ Ալբուրտը չի վերադարձել ԽՍՀՄ, նոր հրատարակման պատրաստվող «Կիևյան միջազգային» գրքից նրա պարտիաներն ամբողջովին մաքրվել է։ Շախմատի պատմության մեջ առաջին անգամ լույս է տեսել գիրք՝ առանց արդյունքների աղյուսակի[6]։

1984, 1985 և 1990 թվականներին Ալբուրտը եղել է ԱՄՆ չեմպիոն, 1986 թվականին՝ ԱՄՆ փոխչեմպիոն։ 1980 թվականին գլխավորել է ԱՄՆ-ի հավաքականը Մալթայում տեղի ունեցած Շախմատի օլիմպիադայում։

1986 թվականին նա հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի չեմպիոն Ջոնաթոն Սփիլմանի հետ, որն ավարտվել է 4-4 (+2-2=4) հաշվով։

1985-1988 թվականներին Լև Ալբուրտն աշխատել է Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի տնօրենների խորհրդում։

Ալբերտը երկար տարիներ աշխատել է որպես շախմատի մարզիչ։ 2004 թվականին նրան շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզիչի կոչում[7]։ Նյու Յորքում, որտեղ նա ապրում է, մի քանի քաղաքական գործիչներ և այլ նշանավոր մարդիկ նրանից շախմատի դասեր են վերցրել, այդ թվում՝ Կառլ Այկանը, Սթիվեն Ֆրիդմանը, Դագ Հիրշը, Էլիոթ Սփիցերը և Թեդ Ֆիլդը։

Ժառանգություն խմբագրել

Ալյոխինի պաշտպանության մեջ՝ 1.e4 Nf6 2.e5 Nd5 3.d4 d6 4.Nf3 g6 տարբերակը կրում է նրա անունը։

Մարզական նվաճում խմբագրել

Տարի Մրցույթի անվանումը + = Միավորներ Տեղ
1967 Խարկով, ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1967 6 3 4 13-ից 8 18-26
1972 Բաքու, ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1972 3 10 8 21-ից 7 22
1974 Լենինգրադ, ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1974 3 1 11 15-ից 8½ 5-7
1975 Երևան, ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1975 1 4 10 15-ից 6 12
1977 Լենինգրադ, ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1977 0 5 10 15-ից 5 16
1984 ԱՄՆ-ի առաջնություն 1
1985 ԱՄՆ-ի առաջնություն 1
Տասկո, մեժզոնալ մրցաշար 3 4 8 15-ից 7 8
1987 Սուբոտիցա, մեժզոնալ մրցաշար 2 6 7 15-ից 5½ 13
1990 ԱՄՆ-ի առաջնություն Նոկաուտ համակարգ 1

Հիշարժան հաղթանակներ խմբագրել

1977 թվականին Չեխոսլովակիայում կայացած մրցաշարում Ալբուրտը սև խաղաքարերով հաղթել է Վլաստիմիլ Հորտին, որն այն ժամանակ աշխարհում 6-րդն էր։

Վլաստիմիլ Հորտ-Լև Ալբուրտ
1. d4 Ձf6 2.c4 c5 3.d5 b5 4.cxb5 a6 5.bxa6 g6 6.Ձc3 Փxa6 7.Ձf3 d6 8.g3 Փg7 9.Փg2 Ձbd7 10.0-0 Ձb6 11.Նe1 0-0 12.Ձd2 Թc7 13 Նb1 Թb7 14.b3 Ձfxd5 15.Ձxd5 Ձxd5 16.Ձf1 Ձc3 17.Փxb7 Փxb7 18.Թd3 Փe4 19.Թe3 Փd4 20.Թh6 Փxb1 21.a3 Փa2 22.Ձd2 Նfb8 23.b4 cxb4 24.axb4 Նxb4 25.Ձf3 Փg7 26.Թh3 Փe6 27.Թf1 Փc4 28.Աg2 Նa1 29.Ձg1 Նbb1 30.Աh3 h5 31.f4 Փe6+ 32.Աg2 Ձd5 33.Աf3 Փc3 34.Նd1 Փb2 0–1[8]

1990 թվականին ԱՄՆ-ի առաջնությունում երրորդ անգամ չեմպիոն դառնալու ճանապարհին Ալբուրտը սև խաղաքարերով հաղթել է ԱՄՆ-ի քառակի չեմպիոն Յասեր Սեյրավանին

Յասեր Սեյրավանին-Լև Ալբուրտ
1.d4 Ձf6 2.Ձf3 c5 3.c3 d5 4.Փf4 e6 5.e3 Փd6 6.Փb5+ Ձc6 7.Թa4 Փxf4 8.exf4 Թb6 9.Ձbd2 0-0 10.dxc5 Թxc5 11.0-0 Փd7 12.Bxc6 bxc6 13.Թd4 Թe7 14.b4 c5 15.bxc5 Նfc8 16.Ձb3 a5 17.Նfc1 a4 18.Ձbd2 Թxc5 19.c4 Նab8 20.Թxc5 Նxc5 21.Ձe5 Նcc8 22.Նab1 Աf8 23.a3 Աe7 24.g3 Նxb1 25.Նxb1 Նc7 26.Աf1 Փe8 27.Աe1 h5 28.f3 Ձd7 29.Ձxd7 Փxd7 30.Նb4 Աd6 31.Աf2 Աc5 32.Աe3 Փc6 33.h4 Նd7 34.g4 Նd8 35.g5 Նd7 36.Աe2 Նb7 37.Նxb7 Փxb7 38.cxd5 exd5 39.Աe3 Փc8 40.Աd3 Փf5+ 41.Աe3 g6 42.Ձf1 Աc4 43.Ձg3 d4+ 44.Աd2 Աb3 45.Ձe2 Աxa3 46.Ձxd4 Աb2 47.Ձb5 a3 48.Ձxa3 Աxa3 49.Աc3 Աa2 0–1[9]

Գրքեր խմբագրել

  • Alburt, with Eric Schiller (1985). The Alekhine for the Tournament Player. American Chess Promotions. ISBN 0-7134-1596-7.
  • Alburt (1989). Test and improve your chess. Pergamon Press. ISBN 0-08-032041-4.
  • Alburt, with Alexander Chernin (2001). Pirc Alert!. W W Norton & Co Inc. ISBN 978-1-889323-07-7.
  • Alburt (2002). Building Up Your Chess: The Art of Accurate Evaluation and Other Winning Techniques. Newmarket Press. ISBN 978-1-889323-08-4.
  • Alburt, with Nikolai Krogius (2005). Just the Facts!: Winning Endgame Knowledge in One Volume (second ed.). Chess Information and Research Center (distributed by W. W. Norton). ISBN 1-889323-15-2.
  • Alburt, with Roman Dzindzichashvili and Eugene Perelshteyn (2006). Chess Openings for White, Explained. Chess Information and Research Center. ISBN 978-1-889323-11-4.
  • Alburt, with Roman Dzindzichashvili and Eugene Perelshteyn (2009). Chess Openings for Black, Explained. Chess Information and Research Center. ISBN 978-1-889323-18-3.
  • Alburt, with Jon Crumiller (2017). Carlsen vs. Karjakin World Chess Championship New York 2016. Chess Information and Research Center. ISBN 978-1-889323-29-9. This book won the 2018 Chess Journalists of America "Book of the Year" award.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 FIDE Ratings and Statistics
  3. 3,0 3,1 3,2 OlimpBase
  4. «Альбурт Лев Осипович». Արխիվացված է օրիգինալից 2 квітня 2015-ին. Վերցված է 23 березня 2015-ին.
  5. СМЕРТЬ, ГДЕ ТВОЕ )!<АЛО?
  6. П. С. Рейфман. Цензура в дореволюционной, советской и постсоветской России.
  7. «Global Chess Academy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «Hort vs. Alburt, 1977». Chessgames.com.
  9. «Seirawan vs. Alburt, U.S. (Ch) 1990». {{cite web}}: Text "website[Chessgames.com" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել