Լևոն Շաղոյան (1887, Խարականց, Վասպուրական, Հայոց ձոր գավառ -  6 օգոստոս 1974, Իրաք, Բաղդադ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ[1]։

Լևոն Շաղոյան
Ծնվել է1887
Մահացել է6 օգոստոս 1974
Մասնագիտությունֆիդայի

Սկզբնական կրթությունն ստացել է Աղթամարում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն իր կազմած ֆիդայական խմբով պայքարել է հայ ժողովրդի հարստահարիչների դեմ։ 1915 թվականին մասնակցել է Շատախի և նրա գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Վասպուրականի հերոսամարտի տարիներին եղել է Փեսանդաշտի ինքնապաշտպանական զորքի հրամանատարը։ 1917 թվականի փետրվարին Կ. Համբարձումյանի գլխավորությամբ Վանի ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո, Շաղոյանը դարձել է Գյավաշի գավառապետ։ 1918 թվականին Կ. Համբարձումյանի հետ կազմակերպել է Վանից հայերի հարկադրական գաղթը դեպի Համադաս և ապահովել գաղթականների անվտանգությունը։ Սային կալա վայրում Համբարձումյանը սպանվել է, իսկ Շաղոյանը ջարդել է թուրքերին ու փրկել գաղթականներին։ Անգլիական ուժերին միանալուց հետո հայ գաղթականները և Շաղոյանի ուժերը շարժվել են դեպի Բաղդադ, ապա Բասրայի մոտ հիմնել վրանաբնակ հանգրվան։ 1921 թվականի հունիսի 23-ին որոշվել է թողնել այդ հանգրվանը, ժողովրդի ստվար մասը մեկնել է Խորհրդային Հայաստան։ Շաղոյանն ապրել է Իրաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐ- Ժողովուրդին Փաշա՝ Լեւոն Շաղոյեանի Մահուան 35ամեակին Առիթով». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։