Ժամանակակից արվեստի պատկերասրահ (Միլան)
Միլանի ժամանակակից արվեստի պատկերասրահ (իտալերեն՝ Galleria d'arte moderna), ժամանակակից արվեստի թանգարան Իտալիայի հյուսիսում՝ Միլան քաղաքում։ Տեղակայված է Պալեստրո 16 հասցեում գտնվող Վիլլա Ռեալե պալատական համալիրում։ Հավաքածուն հիմնականում ներառում է 18-ից 20-րդ դարերի իտալական և եվրոպական գործեր[7][8][9]։
Ժամանակակից արվեստի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան[1] |
Հասցե | Via Palestro, 16[1]20121[2][1] |
Հիմնադրվել է | 1921 |
Հիմնադիր | Միլան |
Մակերես | 2000 քառակուսի մետր, 2500 քառակուսի մետր |
Այցելուներ | 15 259 մարդ (2020)[1], 76 517 մարդ (2019)[3], 94 153 մարդ (2018)[4] և 26 803 մարդ (2021)[5] |
Հավաքածուի չափս | 500 item[4] և 490 item[6] |
Կայք | gam-milano.com(իտալ.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Թանգարանը կազմակերպվել է 1921 թվականին Լոմբարդիայի մեկենասների նվիրատվությունների հիման վրա։
Հավաքածու Խմբագրել
Թանգարանում ներկայացված են Ջուզեպպե Ֆեռարիի, Ջովաննի Ֆատորիի, Սիլվեստրո Լեգայի, Ջովաննի Բոլդինիի, Վինսենթ վան Գոգի, Էդուարդ Մանեի, Պոլ Գոգենի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասոյի, Ջակոմո Բալլայի, Ումբերտո Բոչոնիի, Ֆրանչեսկո Հայեցի, Ջովանի Սեգանտինիի, Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի, Անտոնիո Կանովայի և այլոց աշխատանքներ[10]։ Հավաքածուն համալրվել է նաև միլանյան Տրևես, Պոնտի, Գրասի, Վիսմարա ընտանիքների նվիրատվությունների շնորհիվ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 20-րդ դարի ստեղծագործությունների հավաքածուն տեղափոխվել է պատերազմական ռմբակոծությունից ոչնչացված և 1955 թվականին պալատի նախկին ախոռների տեղում կառուցված Ժամանակակից արվեստի տաղավար։
2011 թվականին որոշ գործեր, այդ թվում՝ Ջակոմո Բալլայի «Bambina che corre sul balcone» (1912), Ռենատո Գուտտուզոյի «Uomo che dorme» (1938) և Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի «Չորրորդ իշխանություն» (1901), տեղափոխվել են Novecento թանգարան։
Վերջին տարիներին Ժամանակակից արվեստի պատկերասրահում սկսել է գործել ժամանակավոր ցուցահանդեսների ծրագիրը՝ ներկայացնելով Թինո Սեհգալի անհատական ցուցահանդեսը[11] և UBS արվեստի հավաքածուի գծանկարների ընտրանի ցուցահանդեսը՝ համադրող Ֆրանչեսկո Բոնամի[12]։
-
Վիլլա Ռեալե
-
Ցուցասրահ 1970 թվականին, լուսանկարը՝ Պաոլո Մոնտի (Պաոլո Մոնտի հիմնադրամ)
Հիմնական ստեղծագործություններ Խմբագրել
Հավաքածուի հիմնական աշխատանքներում ներառված են՝
- Էդուարդ Մանե՝ Portrait of M. Arnaud, 1875
- Ֆրանչեսկո Ֆիլիպինի La Sosta, 1887; Nevicata, 1883; Le Spannochiatrici, 1887
- Պոլ Սեզան՝ Les voleurs et l'âne, 1869
- Պոլ Գոգեն՝ Vaches à l'abreuvoir, 1885; Donne di Tahiti, 1891
- Ջուզեպպե Ամիսանի՝ La Teletta, 1921
- Ֆրանչեսկո Հայեց՝ Ritratto di Alessandro Manzoni, 1841; Maddalena penitente, 1833; Ritratto della contessina Antonietta Negroni Prati Morosini, 1858
- Ջովանի Սեգանտինի՝ Le due madri, 1889; L’angelo della vita, 1894
- Ումբերտո Բոչոնի՝ La madre, 1907
- Ջակոմո Բալլա Espansione per velocità (Velocità d’automobile), 1913-14: Morbidezze di primavera, 1918
- Ջուզեպպե դե Նետիս՝ Colazione a Posillipo, 1878: La femme aux pompons, 1879
- Պաբլո Պիկասո՝ Tête de femme (La Mediterranée), 1957
- Վինսենթ վան Գոգ՝ Breton Women and Children, 1888
Պատկերասրահ Խմբագրել
-
Վինսենթ վան Գոգ, «Բրետոն կանայք և երեխաներ», 1888
-
Էդուարդ Մանե, «Մ. Առնոդի դիմանկարը», 1875
-
Ֆրանչեսկո Ֆիլիպինի, «եգիպտացորենի բերքահավաքներ», 1887
-
Ջովանի Սեգանտինի, «Երկու մայրերը», 1889
-
Ֆրանչեսկո Հայեց, Ritratto della contessina Antonietta Negroni Prati Morosini, 1858
-
Պոլ Գոգեն, Vaches à l'abreuvoir, 1885
-
Nevicata, Francesco Filippini, 1890
-
Bufera imminente, Francesco Filippini, 1890
-
Temporale imminente, Francesco Filippini, 1890
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ «Galleria d'Arte moderna di Milano»։ GAM Milano։ Վերցված է 2012-09-29
- ↑ Le città d'arte:Milano, Guide brevi Skira, ed.2008, autori vari (Italian language).
- ↑ Milan, Lonely Planet Encounter Guides, 1st Edition, Jan 2009 (English language).
- ↑ «Le Collezioni»։ GAM Milano։ Վերցված է 2012-09-29
- ↑ «Tino Sehgal alla Galeria d'Arte Moderna di Milano»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-06-ին։ Վերցված է 2014-05-06
- ↑ «The renowned UBS Art Collection on view at Galleria d'Arte Moderna in Milan»։ Վերցված է 2014-05-06
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժամանակակից արվեստի պատկերասրահ (Միլան) կատեգորիայում։ |