Լևոն Ղազարյան (քիմիկոս)

հայ քիմիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Զարմայրի Ղազարյան (հունվարի 17, 1908(1908-01-17)[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - 1983), հայ խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։

Լևոն Ղազարյան
Ծնվել էհունվարի 17, 1908(1908-01-17)[1]
Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1983
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1930)[1] և ՀԱՊՀ (1935)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1] (1953)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսության և Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական տեխնոլոգիական (1935) ֆակուլտետները։ 1938-1979 թվականներին՝ պոլիտեխնիկական ինստիտուտի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ 1939-1944 թվականներին՝ նաև քիմիկական տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան։

Գիտական աշխատանքները վերաբերում են տեղական հումքից քրոմպիկի (հիմք է հանդիսացել Երևանի քրոմպիկի գործարանի կառուցման համար), ացետիլենային ալկոհոլների ու դիոլների (որի համար արժանացել է երիտասարդ գիտաշխատողների համամիութենական մրցանակի, 1938), ցավազրկիչ նյութերի, պոլիվինիլացետալների և պոլիվինիլամինաացետալների ստացման եղանակների մշակման հարցերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 21