Բացել գլխավոր ցանկը

Լևոն Զավեն Սյուրմելյան

հայ լեզվաբան, խմբագիր, գրող

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Տրաբզոնում 1905 թ.։ Նրա հայրը՝ Կարապետ Սյուրմելյանը, դեղագործ էր, մայրը՝ Զվարթ Տիրատուրյանն էր։ Ունեցել է մեկ եղբայր և երկու քույր։ Զավենը չորս երեխաներից երրորդն էր։

1915 թ. Եղեռնի ժամանակ կորցնում է ծնողներին։ Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարում է չորս որբերին։ 1916 թ.-ին տասնմեկամյա Զավենը ռուսական նավով մեկնում է Բաթում, ապա Կրասնոդար։ Զինադադարից հետո՝ 1918 թ.-ին, Զավենն իր որբ ընկերների հետ հասնում է Պոլիս, ապա՝ Արմաշի երկրագործական վարժարան։ Մեկ տարի հետո ընկերների հետ որոշում է գնալ Հայաստան, բայց հազիվ էին տեղ հասել, երբ թուրքերը գրավում են Կարսը։ Զավենն ու իր որբ ընկերները թափառական ու ցրտահար օրեր են անցկացնում։ Ի վերջո՝ 1920 թ.-ին կրկին վերադառնում են Պոլիս, որտեղ Զավենը հաճախում է Կենդրոնական վարժարան։ Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանանում են Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի ուշադրությանը։

1922 թ.-ին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ գնում է ԱՄՆ, Կանզաս նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ 1924 թ.-ին Վահան Թեքեյանը խմբագրում է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և Փարիզում իր միջոցներով հրատարակում նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։ Հետագայում գրել է միայն անգլերեն։

1931 թ.-ին Սյուրմելյանը Լոս Անջելեսում խմբագրում է «Armenian Messenger» շաբաթաթերթը։

Սյուրմելյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին անգլերենով գրված վեպը՝ «Ձեզ եմ Դիմում, Տիկնայք և Պարոնայք», որն ինքնակենսագրական բնույթ է կրում և պատմում է Եղեռնի մասին տասնամյա Զավենի աչքերով։ Վեպը հրատարակվել է 1945 թ.-ին։ Սյուրմելյանը հեղինակ է նաև «98.6°» վեպի (1950)։ Այս վեպն առանձնանում է հերոսների ներաշխարհի նուրբ վերլուծության վարպետությամբ։ 1964 թ.-ին Անգլիայում տպագրվում է Սյուրմելյանի «Սասնա ծռեր» ստեղծագործությունը, իսկ 1968 թ.-ին «Անմահության խնձորները», որը հայ ժողովրդական ավանդավեպերի հավաքածու է։ Այս երկու ստեղծագործությունները հովանավորել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործության կարևոր նմուշներ։ 1968 թ.-ին հրատարակվում է նաև Սյուրմելյանի գրականագիտական «Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն» աշխատությունը։

1958 - 1969 թթ.-ին անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Կալիֆոռնիայի համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։

Վախճանվել է 1995 թ.-ին[3]:

Հայերեն միակ «Լույս զվարթ» բանաստեղծությունների ժողովածունԽմբագրել

«Լույս զվարթ» ժողովածուն եղավ Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը, ինչպես նաև՝ Սյուրմելյանի միակ բանաստեղծական ժողովածուն։ Ժողովածուն 1924 թ.-ին լույս տեսավ Փարիզում և վերահրատարակվեց Նյու Յորքում 1950 և 1972 թթ.։ Ժողովածուում ընդգրկված են 21 բանաստեղծություններ, որոնք նկատվեցին օրերի բանաստեղծաշատ մթնոլորտում։ Սյուրմելյանի բանաստեղծություններում նկատվում են հողի ու բնության նկատմամբ սեր ու նվիրվածություն։ «Փափագ» է վերնագրում իր բանաստեղծությունը, որի մեջ ցանականում է լինել «ցորենի արտին ծաղիկը կարմիր՝ գավաթ արևին», «Գյուղի հին կամուրջ մը փայտե», «Մամռապատ աղբյուր մ'որ հազիվ կերգե», «Գեղջուկին կավե ամանը բարի, որ քաղքի ծարավն ալ մեջս մարի»։

ՍտեղծագործություններԽմբագրել

Հայերեն թարգմանված երկերըԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
  3. Լևոն Զավեն Սյուրմելյան (2005)։ 98.6°։ Երևան: ՀԳՄ հրատարակչություն։ էջ էջ 3-24 

Արտաքին հղումներԽմբագրել