Ահտո Լևի
Ահտո Լևի ((էստ․՝ Ahto Levi), իսկական անունը՝ Լևի Լիպպու, էստ․՝ Levi Lippu, հունիսի 18, 1931, Կուռեսաառե, Էստոնիա - հունվարի 20, 2006, Մոսկվա, Ռուսաստան), էստոնացի խորհրդային գրող։ Ստեղծագործել է ռուսերեն։ «Գորշ գայլի նոթեր» վեպի հեղինակն է։
Ահտո Լևի էստ․՝ Ahto Levi | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1931 |
Ծննդավայր | Կուռեսաառե, Էստոնիա |
Վախճանվել է | հունվարի 20, 2006 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Էստոնիա և ԽՍՀՄ |
Կենսագրություն խմբագրել
Լևի Լիպպուն ծնվել է Սաարեմաա կղզում՝ Կուռեսաառե քաղաքում։ Սովորել է տարրական դպրոցում։ 1944 թվականին գերմանացիները նրան ստիպել են աշխատել օդանավակայանում։ Գերմանացիների նահանջի ժամանակ տարհանվել է Գերմանիա։ Պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է, տարվել ԽՍՀՄ ու տեղավորվել ճամբարում, որտեղից նա փախել է 1947 թվականին և վերադարձել հայրենիք։ Այնտեղ նորից ձերբակալվել է, տարվել Տոմսկի շրջան, որտեղից փախչելուց ու Էստոնիա վերադառնալուց հետո միացել է անտառային եղբայրներին։ Վերջիններիս միանալու հիմնական պատճառն այն էր, որ նա իմացել էր հոր՝ չեկիստների կողմից սպանվելու մասին։ Սակայն հետագայում նա իմացել է, որ իր հորը սպանել է անտառային եղբայրների հրամանատարներից մեկը։ Սպանելով այդ հրամանատարին ու նրա գործակիցներից մեկին՝ Լևի Լիպպը հանձնվել է իշխանություններին։ Ավելի ուշ նա բանտարկվել է Կալուգայի և Կիրովոգրադի բանտերում։ Բանտարկոթւյան վերջին տարիներն անցկացրել է Սոլիկամսկի շրջանի Միսյա գյուղի ճամբարում։
Բանտից ազատվելուց հետո ապրել է Մոլդավիայում, 1965-1967 թվականներին երկրաբանական արշավախմբի հետ աշխատել է Կարպատներում, այնուհետև մինչև 1968 թվականը ձկնորսությամբ է զբաղվել Սախալինում[1]։
1968 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրական վեպը՝ «Գորշ գայլի նոթեր», որ գրել էր բանտարկության տարիներին։ Այդ վեպի հիման վրա 1972 թվականին կինոռեժիսոր Վլադիմիր Բասովը նկարահանել է «Վերադարձ կյանք» ֆիլմը։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով։
Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մոսկվայում ու Տարտուում։ Մահացել է 2006 թվականի հունվարի 20-ին Մոսկվայում։
Ստեղծագործություններ խմբագրել
Էկրանավորում խմբագրել
- Վերադարձ դեպի կյանք (ֆիլմ, 1972)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Kes on kes? Kes on kus? Kaugete maade eestlased. Lühielulood. Vello Lään. Olion 2011.