Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևան Աբաշիձե (վրաց.՝ ლევან აბაშიძე, մայիսի 22, 1963(1963-05-22), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 7, 1992(1992-09-07), Սուխում, Վրաստան), վրացի կինոդերասան։

Լևան Աբաշիձե
վրաց.՝ ლევან აბაშიძე
Ծնվել էմայիսի 22, 1963(1963-05-22)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 7, 1992(1992-09-07) (29 տարեկան)
Մահվան վայրՍուխում, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Լևան Աբաշիձեն ծնվել է 1963 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում։ 1985 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական արվեստի ինստիտուտը։

Աշխատել է Թբիլիսիի Կինոդերասանի թատրոն-ստուդիայում (գլխավոր ռեժիսոր՝ Միխեիլ Թումանիշվիլի)։ Նկարահանվել է ֆիլմերում («Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը» (1985), «Մի քանի հարցազրույց անձնական հարցերով» (1978) և այլն)։

Զոհվել է վրաց-աբխազական ռազմական կոնֆլիկտի ժամանակ՝ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին, Աբխազիայի Սուխում քաղաքում. մահացել է նռնակի պայթյունից, որ նետել էր աբխազներից մեկը[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոնի դիպլոմ (Կիև, 1993) — «Ոչ, ընկեր» ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար (1993, հետմահու)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել