«Հյուրը» (ռուս.՝ «Гость»), 1987 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Կայդանովսկին Խորխե Լուիս Բորխեսի «Ավետարան ըստ Մարկոսի» պատմվածքի հիման վրա։

Հյուրը
ռուս.՝ Гость
Երկիր ԽՍՀՄ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
Թվական1987[1]
ՌեժիսորԱլեքսանդր Կայդանովսկի
Սցենարի հեղինակԱլեքսանդր Կայդանովսկի և Խորխե Լուիս Բորխես
ՕպերատորՍերգեյ Յուրիզդիցկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն85 րոպե

Սյուժե խմբագրել

Երիտասարդ կալվածատիրոջը հյուր է գալիս իր ընկերը։ Տանտերը, մի քանի օրով հեռանալով, հյուրին թողնում է այն տանը, որտեղ ապրում են նաև նրա երեք ծառաները՝ կառավարիչ հայրն ու նրա չափահաս որդին ու դուստրը՝ մութ անցյալով, անհայտ ազգության գյուղացիներ, որոնք մոռացել են իրենց լեզուն ու հավատը, բայց շատ սնահավատ են։ Աստվածաշունչն ուսումնասիրող հյուրը, բարձրաձայն կարդալով այն, նկատում է, որ երեքն էլ իրեն շատ ուշադիր լսում են, իսկ հաջորդ օրը նրանք խնդրում են կրկնել «Մարկոսի Ավետարանի» ընթերցումը։

Այս ֆիլմը ընդհանուր շրջված գաղափարների շարքից է։ Նրա սյուժեի համաձայն՝ մի մարդ ամբողջ գործողության ընթացքում տարբեր ոչ կրոնական մարդկանց համար ընթերցում է Աստվածաշունչ։ Եվ նրանք, նրան ընդունելով որպես Քրիստոս, խաչում են խեցճին խաչի վրա։ Այստեղ երկակի գաղափար է։ Նախ, ինձ թվում է, որ հավատը, ինչպես և ճշմարտությունը որոնելու համար համարձակները միշտ ստիպված են վճարել։ Եվ հիմնականում իրենց կյանքով։ Սա կինոնկարի մի իմաստն է։ Երկրորդ իմաստը խոսքի ուժն է, որը ոչնչացնում է սխալ ընկալված խոսքի ուժը։ Այն մեծ դեր է խաղում կյանքում, ունի մտքի վրա ազդեցության այնպիսի ուժ, որ եթե նույնիսկ մի փոքր սխալ մեկնաբանվի, ապա դա կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։

— Ալեքսանդր Կայդանովսկի (ֆիլմի ռեժիսոր), հանդիպում հանդիսատեսի հետ, 1987 թվականի հուլիս[2]

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Էկումենիկ ժյուրիի մրցանակ Լոկառնոյի կինոփառատոնում (1988), նույն փառատոնում առաջադրվել է նաև «Ոսկե ընձառյուծ» անվանակարգում,
  • Հեղինակային կինոյի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, քննադատների մրցանակ և Հհանդիսատեսի համակրանք մրցանակ (Իսպանիա, 1988)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Игорь Кокарев - Диалоги о ПРОКе. Восемь дней в июле 1987-го

Աղբյուրներ խմբագրել

  • Гость // Домашняя синематека։ отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.։ «Дубль-Д», 1996. — 520 с. — стр. 98