Բացել գլխավոր ցանկը
Լռության րոպե, ավանդական հագուստներ կրող մարդիկ Ավստրիայի Գայլ հովտում
Նեապոլ, Իտալիա (Հուլիսի 14, 2005) – Ռազմածովային ուժերի քահանա Դեյց Մաքբեթը (ձախից) գլխավորում է նավի անձնակազմի անդամների ոչ պաշտոնական հավաքը, երբ Եվրոպայում երկու րոպե լռություն է հայտարարվել 2005 թվականին Լոնդոնում տեղի ունեցած պայթյունների պատճառով

Լռության րոպե, լուռ հայեցողության, աղոթքի, խորհելու կամ մեդիտացիայի ժամանակաընթացք։ Լռության րոպեն հաճախ հարգանքի տուրք է՝ նվիրված հատկապես նոր մահացած կամ ողբերգական պատմական իրադարձության զոհ դարձած մարդկանց։ Լռության րոպեն, որպես կանոն, տևում է մեկ րոպեից քիչ։

Լուռ աղոթքը, ներառյալ նաև խմբակային այլ միջոցառումների ժամանակ լռության րոպեները քվակերների մոտ տարածված են եղել ավելի քան 300 տարի։ Քանի որ լռությունը չի պարունակում կրոնական համոզմունքներին վերաբերող պնդումներ կամ ենթադրություններ և չի պահանջում լեզվի իմացություն այն հասկանալու համար, այն ավելի հեշտ է ընդունել և կատարել, քան աղոթքը կամ ծեսը, երբ մասնակցում են տարբեր կրոններ դավանող և մշակութային տարբեր պատկանելություն ունեցող մարդիկ։ Փենսիլվանիայի՝ գաղութ եղած լինելու ժամանակաշրջանում քվակերներն ու ամերիկացիները երբեմն լուռ աղոթել են միասին, սակայն երկու խմբերն էլ մտածել են, թե դա ենթադրում է, որ դրանով իրենք փոխել են իրենց կրոնական ավանդույթների համակարգը։ Ժամանակի ընթացքում ոչ աղանդավորական և ոչ վիճաբանական հասարակական միջոցառումների ժամանակ քվակերների ոճով լռություն պահպանելու արդյունավետության գիտակցումը հանգեցրել է նրան, որ այն տարածվել է անգլախոս աշխարհում, ինչպես նաև բազմաթիվ այլ համայնքներում։ Այն կատարվում է նաև այնպիսի ինստիտուտներում, որոնց մասնակիցները պարտավոր չեն ունենալու նույն համոզմունքները, ինչպիսիք են կառավարությունը, դպրոցները, ձեռնարկությունները և զինված ուժերը։

Ազգերի համագործակցությունում բազմաթիվ մարդիկ երկու րոպե լռություն են պահպանում ամեն տարվա նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00 (Զինադադարի օր)՝ ի հիշատակ պատերազմի ժամանակ զոհված զինվորականների ու քաղաքացիական անձանց։ Լռության ժամանակամիջոցն ըստ էության խորհրդանշում է գիշերային հերթապահությունը, որ ավանդաբար սկսվում և ավարտվում է «The Last Post» և «The Rouse» երաժշտական ազդանշաններով, որոնցից առաջինով սովորաբար հայտարարվում է օրվա ավարտը, երկրորդով՝ ռազմական օրվա սկիզբը։ Զինվորականների շրջանում սպանվածի մոտ գիշերային հերթապահության նպատակը ոչ միայն համոզվելն էր, որ նա իսկապես մահացած է, այլ ոչ թե անգիտակից է կամ գտնվում է կոմայի մեջ, այլև դիակը պաշտպանելը վնասելուց կամ կողոպուտից։ Մեծ Բրիտանիայի որոշ դպրոցներում և քոլեջներում հաճախ հնչում է դպրոցական զանգ կամ հրդեհային ազդանշան՝ հայտարարելու համար լռության րոպեի սկիզբն ու ավարտը։ Նույն կերպ Իսրայելում հնչում է օդային հարձակման ազդանշան՝ հյտարարելու համար երկու րոպե լռություն։

Մեկ րոպեն հիշատակը հարգելու ընդհանուր ժամանակամիջոցն է, սակայն կարող են ընտրվել նաև ժամանակի այլ տևողություն՝ կախված հիշատակվող իրադարձության հետ (օրինակ՝ կարող է մեկական րոպե հատկացվել յուրաքանչյուր մահվան հիշատակը հարգելու համար)։ Լռության րոպեի ընթացքում մասնակիցները սովորաբար կաում են գլուխները, հանում գլխարկները և խուսափում խոսելուց կամ շարժվելուց։ Հավաքի գլխավորը կամ նախագահողը պատասխանատու է Լռության րոպեի հայտարարման և դրա տևողության համար։

Իսրայելում լռության րոպեներ անցկացվում են ի հիշատակ Հոլոքոստի զոհերի և հրեական տոներին՝ ի հիշատակ զոհված զինվորների ու ահաբեկչության զոհերի։ Լռության րոպեն նշվում է որպես այլ երկրների հետ խաղաղ ապրելու խորհրդանիշ։ Այդ ընթացքում իսրայելցիների մեծ մասը կանգնում են զգաստ, և երկրի մեծ մասն պահպանում է լռություն, երբ մարդիկ հարգանքի տուրք են մատուցում մահացածներին։

Հաճախ լռության րոպե է հայտարարվում մարզական միջոցառումներից առաջ՝ ազգային ու միջազգային ողբերգությունների, սպորտի կամ առանձին ակումբների հետ կապված անձանց մահվան պատճառով։ Լռությունը սովորաբար ավարտվում է խաղավարի սուլիչի ձայնով։ Բռնցքամարտում 10 զանգով սովորաբար հարգվում է սպորտի հետ կապված և ոչ վաղ անցյալում մահացած մարդու հիշատակը. դա տեղի է ունենում ծրագրի հիմնական մասից առաջ։

Վերջին տարիներին զարգացել է այն միտումը (հատկապես ֆուտբոլի երկրպագուների շրջանում), երբ ավանդական լռության րոպեն փոխարինվում է ծափահարությունների րոպեով, ինչը վաղուց ավանդույթ է դարձել Իտալիայում[1]։ Հոգեբանության տեսանկյունից ոմանց կողմից դա մեկնաբանվում է որպես մահացած մարդու կյանքի փառաբանում, ոչ թե նրա մահվան ողբում։ Ծափահարությունների րոպեի արժանացել են ֆուտբոլիստներ Ջոք Ստեյնը, Ջորջ Բեսթը, Էռնի Կուկսին և Ալան Բոլլ կրտսերը[2]։ Հաճախ նշվում է, թե լռության րոպեն ծափահարությունների րոպեով փոխարինելու միտումի ուժեղանալու գլխավոր պատճառն այն վախն է, թե հակառակորդ թիմի երկրպագուները չեն պահպանի լռություն և կսուլեն, կծաղրեն կամ այլ կերպ կխախտեն այն[3]։ Այդ պատճառով բազմաթիվ լռության րոպեներ կրճատվել են և ավանդական մեկ րոպեի փոխարեն տևել 30 վայրկյան կամ ավելի քիչ։

ՊատմությունԽմբագրել

Մարդու մահվանը նվիրված պաշտոնապես հայտարարված լռության առաջին գրանցված դեպքը եղել է Պորտուգալիայում 1912 թվականի փետրվարի 13-ին։ Պորտուգալիայի Սենատը տասը րոպե լռությամբ հարգել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար, Ռիո Բրանկոյի բարոն Խոսե Մարիա դա Սիլվա Պարանհոսի հիշատակը, որը մահացել էր երեք օր առաջ՝ փետրվարի 10-ին։ Լռության րոպեն գրանցվել է Սենատի այդ օրվա հաշվետվությունում[4]։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Քեյփթաունում, ամեն օր հայտարարվել է երկու րոպե լռություն, որ կոչվել է Երկու րոպե դադար, ապա Հիշատակի օրվա լռություն և սկսվել է կեսօրին Ազդանշանի բլրի վրա կատարվող հրաձգությամբ։ Դա սահմանվել է Քեյփթաունի քաղաքապետ սըր Հարրի Հենդսի կողմից 1918 թվականի մայիսի 14-ին. մեկ րոպեն նվիրվել է կենդանի վերադառնալու համար շնորհակալություն հայտնելուն, երկրորդ րոպեն՝ զոհվածների հիշատակը հարգելուն։ Լռության ընթացքում շեփորահարը նվագել է Last Post, ապա Reveille մեղեդիները՝ հայտարարելով լռության ավարտը։ Քեյփթաունում Reuters-ի թղթակիցն այդ իրադարձության նկարագրությունը հաղորդել է Լոնդոն, որտեղից էլ անվանումը տարածվել է Ավստրալիայում և Կանադայում[5]։

Սըր Ջեյմս Պերսի Ֆիտցպատրիկը, որ ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և հեղինակել «Jock of the Bushveld» գիրքը, այդ ավանդույթը վերագրում է Գեորգ V թագավորին, որն իրագործել է այդ գաղափարը։ Երբ սըր Պերսին կարդացել է, որ 1919 թվականի նոյեմբերի 11-ը Լոնդոնում պաշտոնապես հայտարարվել է Զինադադարի օր, տեղին է համարել, որ ամեն տարի այդ օրը հայտարարվի երկու րոպե լռություն ամբողջ կայսրության տարածքում՝ ի հիշատակ ընկածների։ Նա նման լուռ դադարներ անցկացրել է Քեյփթաունում։ Ե՛վ Ֆիտցպատրիկի որդին՝ Նուգենտը (նրա ավագ որդին, Միության պաշտպանության բանակի մայոր), և՛ սըր Հարրի Հենդսի որդին՝ Ռեջինալդ Հարրի Մայբուր Հենդսը, սպանվել էին Ֆրանսիայում, և նրանք երկուսն էլ խիստ ազդվել էին այդ կորստից։

Ֆիտցպատրիկը 1919 թվականի նոյեմբերին լորդ Միլներին գրել է այդ ամենօրյա արարողության ժամանակ քաղաքում անցկացվող լռության րոպեների մասին։ Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պատերազմի ավարտին զենքերը լռել են 11-րդ ամսվա 11-րդ օրվա ժամը 11։00-ին, սըր Պերսին համարել է, որ այդ ժամանակ երկու րոպե լռություն պահպանելը մեծ ազդեցություն կհաղորդի Մեծարանքի ակտին և առաջարկել է, որ այն դառնա Զինադադարի օրվա ամենամյա միջոցառման պաշտոնական մաս[6]։

Իր առաջարկը նա ներկայացրել է Գեորգ V թագավորին։ Դրանից հետո ամբողջ աշխարհում, «որտեղ հավաքվել է մի քանի բրիտանացի, պահպանվել է երկու րոպե լռություն»[6]։

Սըր Պերսիի նամակը լորդ Միլներն ստացել է 1919 թվականի նոյեմբերի 4-ին, վերանայվել ու ընդունվել է ռազմական կաբինետի կողմից նոյեմբերի 5-ին և անմիջապես հաստատվել Գեորգ V-ի կողմից։ Արքունիքից մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ ասվել է[7].

  Հաջորդ երեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Զինադադարի առաջին տարելիցն է, որով հիշվում է նախորդ չորս տարիների համաշխարհային կոտորածը և Իրավունքի ու Ազատության հաղթանակը։ Ես հավատում եմ, որ իմ ժողովուրդը Կայսրության բոլոր հատվածներում ջերմորեն ցանկանում է հավերժացնել Մեծ ազատության նշանակությունը և նրանց, ովքեր տվել են իրենց կյանքը դրան հասնելու համար։

Նրանց զգացմունքների տիեզերական արտահայտման հնարավորություն տալու համար ես ուզում եմ և հույս ունեմ, որ այն ժամին, երբ Զինադադարն ուժի մեջ է մտնում, 11-րդ ամսվա 11-րդ օրվա ժամը 11-ին կարող է երկու րոպեի կարճ ժամանակ լինի, երբ լիովին կդադարեն մեր բոլոր առօրյա գործողությունները։

 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ronay Barney (2009-08-10)։ «How applause is replacing the minute's silence»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-06-09 
  2. «Everton lead Alan Ball tributes»։ Current Events։ April 28, 2007 
  3. «Can applause really replace the minute's silence?»։ The Guardian։ September 12, 2007 
  4. «Debates Parlamentares - Diário 039, p. 2 (1912-02-13)»։ debates.parlamento.pt։ Վերցված է 2016-01-01։ «O Sr. Presidente: Tenho de cumprir o doloroso dever de comunicar ao Senado o falecimento, no Rio de Janeiro, do Barão do Rio Branco, que ilustrou grandemente o seu nome, tanto pela maneira como dirigiu os negócios diplomáticos do Brasil como pela erudição manifestada nas suas obras, e que muito honrou a sua origem lusitana. (Apoiados gerais). Além disso devemos lembrar-nos de que o Barão do Rio Branco era Ministro do Govêrno que primeiro reconheceu a República Portuguesa. (Apoiados gerais). Por consideração, pois, para com todos êstes aspectos daquele vulto notável, proponho que a sessão seja interrompida durante 10 minutos, conservando-se os Srs. Senadores sentados nos seus lugares e silenciosos durante êsse espaço de tempo. (Apoiados gerais). Às 14 horas e 45 minutos foi, portanto, suspensa a sessão, reabrindo-se às 14 e 55 minutos. The President: I must fulfill the painful duty of communicating to the Senate the death in Rio de Janeiro of the baron of Rio Branco, who made his name illustrious with the manner in which he conducted the diplomatic business of Brazil as well as with the erudition manifested in his work, and who honored his Portuguese origins with grandeur. Furthermore, we must remember that the baron of Rio Branco was a Minister of the government that first recognized the Portuguese Republic. Thus, in consideration of all these aspects related to this notable figure, I propose that the session be interrupted for 10 minutes, with the Senators remaining on their seats in silence for that period of time. At 14 hours and 45 minutes the session was therefore suspended, reopening at 14 hours and 55 minutes.» 
  5. Royal Canadian Legion Branch # 138."2-Minute Wave of Silence" Revives a Time-honoured Tradition. Accessed on June 5, 2014.
  6. 6,0 6,1 The First South African. A P Cartwright. P. 224, and "A Two-Minute Silent Pause to Remember: Time From Africa". JA Abrahams
  7. Daily Express, November 7, 1919, p1.

Արտաքին հղումներԽմբագրել