Ռուզան Վիթ Մեսրոպյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեսրոպյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուզան Վիթ Մեսրոպյան (մարտի 25, 1973(1973-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Ռուզան Վիթ Մեսրոպյան
Ծնվել է1973 մարտի 25
ԾննդավայրԵրևան, {{{2}}} Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1994)
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
ԱշխատավայրԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Ընտրանի«Քրմուհին»
«Լռության նախերգանք»

Կենսագրություն

խմբագրել

1990-1994 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասանի ֆակուլտետում։ 1992-1994 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացել է Ա. Վոլոդինի «Մողեսը», Է. դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը», Ռոզովի «Երջանկություն որոնելիս» ներկայացումներում։ 1994-1995 թվականներին աշխատել է Երևանի Համազգային թատրոնում, որտեղ խաղացել է «Անբան Հուռի», «Օսկար», «Լիր Արքա» և այլ ներկայացումներում։ 1995-1996 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, եղել է «Էքսպրես լուսանկար» ցուցահանդես-մրցույթ հաղորդաշարի հաղորդավարը։ 1995-1996 թվականներին մասնակցել է Մոսկվայի հետ համատեղ «Ավե Մարիա» դասական պարային շոու-ներկայացմանը (խորեոգրաֆ՝ Նորայր Մեհրաբյան, բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան)[1]։

Ներկայացումներ, դերեր

խմբագրել

1996 թվականին նկարահանվել է Փարիզում՝ Հիներ Սալեմի «Անցնող Երազներ» ֆրանսիական ֆիլմում (Ժաքի Ներսեսյանի, Օլիվյե Սիտրուկի, Անեմոնի, Պատրիկ Բուշիտեյի մասնակցությամբ), գլխավոր՝ Զառայի դերում։ 1997 թվականին հանդես է եկել Լայզա Մինելիին նվիրված շոու-ծրագրում, «Կաբարե տրիո» խմբում՝ որպես պարուհի՝ Բոբ Ֆոսսին։ 1998 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում հանդես է եկել «Մերժվածը» ներկայացման գլխավոր հերոսուհու դերով։ Նույն թվականին Փարիզում նկարահանվել է «Մենություն» ֆիլմում Լիլիի դերում (Իվան Ֆրանեկի, Հաննա Շիգուլայի մասնակցությամբ), եղել է այս ֆիլմի զգեստների գլխավոր նկարչուհին։ 2004 թվականին հանդես է եկել «Լիմոնի օղի» ֆրանսիական ֆիլմում՝ Զինեյի դերում և եղել է ֆիլմի զգեստների գլխավոր նկարչուհին։ 2006 թվականին խաղացել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում՝ գլխավոր դերում[2], Գայանե Գասպարյանի «Լռության նախերգանք» ֆիլմում։ 2012 թվականին գրել է «Հարճը» գեղարվեստական ֆիլմի սցենարը՝ ուղղված մարմնավաճառության դեմ, դրամատուրգ Վ. Թումասյանի համագործակցությամբ։

Ֆիլմեր

խմբագրել

Հեռուստասերիալներ

խմբագրել
  • «Հատուկ բաժին»
  • «Օտարը»
  • «Հոսանքին հակառակ»
  • «Նռան հատիկ»
  • «Ժիրայր Գլենց»
  • «Պատվից առավել»
  • «Հերոսական նովելներ»
  • «Ծաղիկներ ձյան տակ»
  • «Երեսուն արծաթ»

Մրցանակներ

խմբագրել
  • 2006 «Տարվա լավագույն դերասանուհի»
  • 2009 Նյու Յորքի միջազգային ֆիլմերի փառատոնի ժամանակ «Քրմուհին» ֆիլմով ճանաչվել է «Լավագույն դերասանուհի»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ռուզան Վիթ Մեսրոպյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Ռուզան Վիթը «դատապարտված» է հանդես գալ «բաց տեսարաններում»

Արտաքին հղումներ

խմբագրել