Լուչանո Նարսինգ (նիդ.՝ Luciano Narsingh, սեպտեմբերի 13, 1990, Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Սուոնսի Սիթի»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Լուչանո Նարսինգ
նիդ.՝ Luciano Narsingh
Լուչանոն «ՊՍՎ»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուչանո Նասինգ
Ազգությունը նիդերլանդցի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1990(1990-09-13)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 175 սմ
Քաշ 74 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սուոնսի Սիթի
Համար 11
Պատանեկան կարիերա
2006-2008 Նիդերլանդներ Հերենվեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2012 Նիդերլանդներ Հերենվեն 62 (13)
2012-2017 Նիդերլանդներ ՊՍՎ 115 (21)
2017-ներկա Անգլիա Սուոնսի Սիթի 29 (1)
Ազգային հավաքական
2012-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 16 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 14, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Նարսինգը ունիվերսալ ֆուտբոլիստ է։ Նա հիմնականում հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում, բայց կարող է հանդես գալ նաև աջ վինգերի և ենթահարձակվողի դիրքերում։

Ակումբային կարիերա խմբագրել

«Հերենվեն» խմբագրել

Լուչանոն «Հերենվեն»-ի ակադեմիայի սան է։

2008 թվականին նա թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Թիմի կազմում իր պաշտոնական նորամուտը նա նշել է 2008 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Էրեդիվիզիի շևջանակներում կայացած «Վիտես»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Վիտես»-ի հաղթանակով։ Մեկ ամիս անց Նարսինգը մասնակցել է «Տվենտե»-ի դեմ խաղին (6-0)։

Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Լուչանոն ևս 2 հանդիպամ է մասնակցել։

«ՊՍՎ» խմբագրել

2012 թվականի հուլիսի 12-ին Նարսինգը տեղափոխվել է «ՊՍՎ»։ Տրանսֆերն արժեցել է 4.1 միլիոն եվրո։ Նա իր առաջին մրցաշրջանը շատ լավ է սկսել։

2015 թվականի ապրիլի 18-ին գոլի հեղինակ է դարձել «Հերենվեն»-ի դեմ խաղում։ Գոլը գրանցվելէ հանդիպման 3-րդ րոպեին։ Այս խաղում «ՊՍՎ»-ն հաղթել է, որի շնորհիվ նվաճել է իր 22-րդ չեմպիոնական տիտոսը և առաջինը 2008 թվականից հետո[3]։

«Սուոնսի Սիթի» խմբագրել

2017 թվականի հունվարի 12-ին Լուչանո Նարսինգը պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սուոնսի Սիթի»-ի հետ։ Թիմը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 4 միլիոն ֆունտ ստերլինգ[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նիդերլանդների ազգային հավաքական Նարսինգը առաջին անգամ հրավիրվել է 2012 թվականի փետրվարին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար[5]։ Լուչանոն իր պաշտոնական դեբյուտը հավաքականի կազմում նշել է մայիսի 30-ին՝ Սլովակիայի հավաքականի եմ ընկերական խաղում։

Հավաքականի կազմում իր առաջին գոլը Նարսինգը խփել է 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Բելգիայի հավաքականի դեմ խաղում։ Նարսինգը հրավիրվել է ԱԱ 2014-ին մասնակցելու համար, սակայան վնասվածքի պատճառով չի մասնակցել առաջնությանը։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Նիդերլանդների չեմպիոն - 2014-15, 2015-16
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր - 2012, 2015

Անձնական խմբագրել

  • Էրեդիվիզիի լավագույն ասիստ (22) - 2011-12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «PSV 4-1 sc Heerenveen»։ BBC Sport։ ապրիլի 18, 2015։ Վերցված է ապրիլի 19, 2015 
  4. «Swansea City sign Narsingh and target Spurs' Tom Carroll»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 12, 2017 
  5. Jackson Jamie (փետրվարի 28, 2012)։ «Holland rediscover their old sparkle after that bitter taste of orange»։ The Guardian (London) 

Արտաքին հղումներ խմբագրել