Լունա-23, կամ Ե-8-5Մ համար 410 (ռուս.՝ Луна 23), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Երկիր վերադարձնել Լուսնի գրունտի նմուշ։ Արձակվել է 1974 թվականի հոկտեմբերի 28-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Առաքելության ընթացքում իջեցվող սարքը վայրէջքից հետո շրջվեց կողքի վրա և վնասվեց Ճգնաժամների ծովում։ Սա խորհրդային նմանատիպ իներորդ առաքելությունն էր, մինչ այդ պահը հաջովել էին միայն Լունա 16-ը և Լունա 20-ը։

Լունա 23
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-8-5Մ համար 410
COSPAR ID[1] 1974-084AA[1]
NSSDCA ID1974-084A
SCN07491
Գործարկման ամսաթիվ1974 հոկտեմբերի 28, 14:30:32 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն-Կ[1]
Աշխատանքի ավարտ1974 նոյեմբերի 9
Զանգված5795 կգ[2]

Չնայած կայանի նմուշների վերցման և Երկիր ուղարկման գործողությունները ձախողվեցին, իջեցվող սարքը վայրէջքից հետո դեռ երեք օր ուղարկում էր տեղեկություններ։ 1976 թվականին, Լունա 24 կայանը վայրէջք կատարեց մի քանի հարյուր մետր հեռու և հաջողությամբ վերադարձրեց նմուշները։

2012 թվականի մարտին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ ԼՌՕ կայանի լուսանկարում հայտնաբերվել է Լունա 20 կայանը Լուսնի մակերևույթին, ընկած կողքի վրա[3]։

Կայանի կառուցվածք խմբագրել

Լունա 20-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8-5Մ։ Այն բաղկացած էր երեք մասերից՝ վայրէջքի հարթակից, վերադարձվող սարքից, և փրկվող սարքից (այսպես էր անվանվում Երկիր վերադարձող գնդաձև սարքը)։ Լունա 23-ը առաջինն էր մոդիֆիկացված կայաններից, որոնք նախագծվել էին վերադարձնել գրունտի նմուշը մակերևույթի ավելի խորը շերտերից։ Կայանի անվան նշանակման մեջ ավելացվեց «Մ» տառը։ Այսպիսով, մինչ Լունա 16 և Լունա 20 կայանները հորատեցին ընդամենը մոտ 0,3 մետր, այս կայանը պետք է հորատեր մինչև 2,5 մետր խորություն։

Կայանի վրա տեղադրված սարքավորումներով կատարվել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարվել են Լուսնի նկարահանումներ։

Թռիչք խմբագրել

 
«Լունա» գրունտի նմուշ բերող կայանների մոդել

«Լունա 23» կայանը արձակվեց 1974 թվականի հոկտեմբերի 28-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր նոյեմբերի 2-ին։

Չորս օր անց, նոյեմբերի 6-ին կայանը գործարկեց արգելակող շարժիչը և կատարեց փափուկ վայրէջք Ճգնաժամների ծովում։ Վայրէջքից հետո տեղանքի անհարթության պատճառով սարքը շրջվեց, ինչ պատճառով հնարավոր չեղավ իրականացնել թռիչքի հիմնական նպատակը, վերադարձնել Լուսնի գրունտ Երկիր։ Գիտնականները փորձեցին փոխել պլանները և օգտագործելով առկա աշատունակ գործիքները շարունակել հետազոտությունները։ Կայանի հետ կապն ընդհատվեց 1974 թվականի նոյեմբերի 9-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Luna 23». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. Plescia, Jeff (2012 թ․ մարտի 16). «Mare Crisium: Failure then Success». LROC News System. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել