Լունա 14
Լունա-14, կամ Ե-6ԼՏ համար 113 (ռուս.՝ Луна 14), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր կատարել Լուսնի մակերևույթի լուսանկարում։ Արձակվել է 1968 թվականի ապրիլի 7-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ 1968 թվականի ապրիլի 10-ին կայանը հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր և սկսեց պլանավորված աշխատանքը։ Կայանի կառուցվածքը կրկնում էր Լունա 12-ը, իսկ սարքավորումները նույնն էին ինչ Լունա 10-ի վրա տեղադրվածը։
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-6ԼՏ համար 113 |
COSPAR ID | [1] 1968-027A[1] |
NSSDCA ID | 1968-027A |
SCN | 03178 |
Գործարկման ամսաթիվ | 1968 ապրիլի 7, 10:09:32 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
Աշխատանքի ավարտ | 1968 հունիսի 24[3] |
Զանգված | 1640 կգ[2] |
Առաքելության հիմնական նպատակն էր փորձարկել հաղորդակցության համակարգը Ն1-Լ3 առաքելության համար։ Սարքի ուղեծրի հետևումը Երկրի վրա տեղակայված դիտակներով նույնպես թույլ տվեց հետազոտողներին քարտեզագրել Լուսնի գրավիտացիոն անոմալիաները, հետագայում Լուսնի վրա վայրէջք կատարող սարքերի հետագծերի գնահատման համար։ Լունա 14-ի վրա տեղադրված էին նաև տիեզերական ճառագայթների և Արեգակի լիցքավորված մասնիկների հետազոտություն կատարելու համար նախատեսված սարքավորումներ։ Առաքելությունը շարունակվեց 75 օր[4]։ Հետազոտությունների արդյունքում ստացվեցին տվյալներ Երկրի և Լուսնի զանգվածների փոխազդեցության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, տիեզերանավերի հետ ռադիոհաղորդակցության հասանելությանն ու կայունության մասին ուղեծրի տարբեր դիրքերում, արևի լիցքավորված մասնիկների և տիեզերական ճառագայթների, ինչպես նաև Լուսնի շարժման մասին։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Luna 14». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ Wesley t. Huntress, JR; Marov, Mikhail Ya (2011 թ․ հունիսի 28). Soviet Robots in the Solar System: Mission Technologies and Discoveries. ISBN 9781441978981.
- ↑ «In Depth | Luna 14». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.