Լունա-12, կամ Ե-6ԼՖ համար 102 (ռուս.՝ Луна 12), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր կատարել Լուսնի մակերևույթի լուսանկարում։ Արձակվել է 1966 թվականի հոկտեմբերի 22-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ 1966 թվականի հոկտեմբերի 25-ին կայանը հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր և սկսեց պլանավորված աշխատանքը։

Լունա 12
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-6ԼՖ համար 102
COSPAR ID[1] 1966-094A[1]
NSSDCA ID1966-094A
SCN02508
Գործարկման ամսաթիվ1966 հոկտեմբերի 22, 08:42:26 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)[1]
Աշխատանքի ավարտ1967 հունվարի 19
Զանգված1640 կգ[2]

Լունա 12 կայանի առաքելության ժամանակ խորհրդային մասնագետները առաջին անգամ փորձեցին պայքարել կայանի ուղարկած ազդանշանների անգլիական Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարանի գիտնականների կողմից ստանալու և ապակոդավորելու դեմ[3]։ Երբ կայանը հայտնվում էր աստղադիտարանի տեսադաքշտում, այն սկսում էր փոխել իր հաղորդման հաճախականությունները երկու տարբեր արժեքների միջև, որին աստղադիտարանի մասնագետները չէին կարողանում հետևել[3]։

Աեռաքելությունը հաջողությամբ ավարտվեց և համաձայն ՏԱՍՍ-ի հաղորդագրության, 1967 թվականի հունվարի 21-ին Լունա 12-ը դադարեցրեց կապը կառավարման կենտրոնի հետ[4]։

Կայանը խմբագրել

Լունա 12 կայանը խորհրդային արբանյակների Ե-6ԼՖ դասին էր պատկանում, նախագծվել և կառուցվել էր Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Այս արբանյակային կայանների դասը նախատեսված էր ուղեծրից Լուսնի մակերևույթի լուսանկարումներ իրականացնելու համար։ Կայանի նախագծման ընթացքում օգտագործվեց Ե-6 պլատֆորմը, որի իջեցվող սարքը փոխարինվեց գիտական սարքավորումների մոդուլով։ Կայանի վրա տեղադրված էր հեռուստատեսային համակարգ, որը ստանում էր լուսանկարներ և ուղարկում Երկիր։ Լուսանկարները պարունակում էին 1100 գիծ և 14,9-19,8 մ ճշտություն։ Լուսնի մակերևույթի լուսանկարները փոխանցվել են 1966 թվականի հոկտեմբերի 27-ին։ Լուսանկարների ընդհանուր քանակը հայտնի չէ։

Թռիչք խմբագրել

«Լունա 12» կայանը արձակվեց 1966 թվականի հոկտեմբերի 22-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[1]։

Հոկտեմբերի 23-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր հոկտեմբերի 25-ին։

Լունա 10-ը աշխատեց մինչև 1967 թվականի հունվարի 19-ը, այդ ընթացքում իրկանացվեց 602 լուսնային ուղեծրի պտույտ և կատարեց 302 տվյալների հաղորդման սեանս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Luna 12». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. 3,0 3,1 Ulivi, Paolo; Harland, David M (2004). Lunar Exploration Human Pioneers and Robot Surveyors. Springer. էջ 74. ISBN 185233746X.
  4. «Aeronautics and Astronautics, 1967» (PDF). NASA. էջ 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել