Լուկա Անտոնիո Բիստեգա (իտալ.՝ Luca Antonio Bistega կամ Լուկա Բեստեգա, հոկտեմբերի 21, 1672(1672-10-21)[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3] - հունիսի 8, 1732(1732-06-08)[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3]), կվադրատուրայի իտալացի նկարիչ, առավել ակտիվ գործունեություն է ծավալել Բոլոնյայում, Իտալիայում[4]։

Լուկա Անտոնիո Բիստեգա
Ծնվել էհոկտեմբերի 21, 1672(1672-10-21)[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[3]
Վախճանվել էհունիսի 8, 1732(1732-06-08)[1][2] (59 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ[3]
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սկզբնապես պարապել է քիչ հայտնի նկարիչ Բարլամո Կաստելինիի հետ, բայց շուտով տեղափոխվել է Ջիակոմո Անտոնիո Մաննինիի և Մարկանտոնիո Կիարինիի թիմի հետ աշխատելու։ 1702-1705 թվականներին նա նկարազարդել է ընդարձակ սրահ և տարբեր սենյակներ Բրեշիայի Պալացցո Մարտինեինում։ Նա վերադարձել է Բոլոնյա, որտեղ աշխատանքի է անցել Կազա Ագուչիում։ 1706 թվականին Գաետանո Բերտուցիի հետ նա նկարազարդել է Ֆաենզայի Պադրի Կամլդոլեսիի եկեղեցին։ Պյաչենցայում նա նկարել է Մարկանտոնիո Ֆրանչեսկինիի և Լուիջի Կուաինիի հետ։ Ֆրանչեսկո Մոնտիի հետ միասին նա պատկերազարդել է Սանտա Մադալենա եկեղեցու հիմնական աղոթատեղին, այնուհետև` սկսելով Ջիակոմո Բոնիի հետ և Ջիաչինտո Գարոֆալինիի հետ ավարտելով` պատկերազարդել են Սելեստինի եկեղեցին։ Բոնիի հետ նա կվադրատուրա է նկարել Սան Բերնարդինո դել Լավինոյի համար։ Գարոֆալիննի հետ նա նկարել է «Վեներայի շոյող սերը» որմնանկարը Կասա Գիսիլիերի համար։ Ջիոսեֆո Ռոլիի հետ նա նկարել է Կարիտայի վանքում։ Նա Ֆորտիկո դի սան Լուկա աղոթատեղիներից մեկի համար նկարել է կվադրատուրա. կերպարային նկարիչ Ջիոսեֆո Մացոնին նկարել է «Աստվածամայրը ներկայացնում է մանուկ Հիսուսին Սիմեոն ծերունուն» աշխատանքը։ Կերպարային նկարիչ Գարոֆալինիիի հետ նա նկարազարդել է Սան Տոմասո դել Մերկատոյի աղոթատեղին Բոլոնյայում։ Մադոնա դի Գալիերա եկեղեցու հիմնական աղոթատեղին նա նկարազարդել է Ջուզեպե Մարկեսիի հետ։ Նրա այլ աշխատանքներն առկա են Իմոլայում, Ֆորլիում, Ռավեննայում և Ֆանոյում։

Առաստաղ պատկերազարդող շատ այլ նկարիչների պես Լուկան ևս մի քանի անգամ դաժանաբար ընկել է փայտամածից։ Ընկնելու ժամանակ նա կաթված է ստացել, ինչից էլ մահացել է։ Նրա որդին` Ջուզեպեն, նույնպես նկարիչ էր[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luca Antonio Bistega // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00020263
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://rkd.nl/explore/artists/121445
  4. Archive of Architecture.
  5. [Zanotti, Giampietro (1769). Storia Dell'Accademia Clementina Di Bologna, Volume 1. Lellio dalle Volpe, Bologna. էջեր 401–403.