Լուկաս Բրավո

ֆրանսիացի դերասան

Լուկաս Բրավո (ֆր.՝ Lucas Bravo, մարտի 26, 1988(1988-03-26)[1], Նիս, Ծովափնյա Ալպեր[2][3]), ֆրանսիացի դերասան և մոդել, ով Լիլի Քոլինզի հետ Netflix«Էմիլին Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունում կատարել է գլխավոր դերերից մեկը․ խոհարար Գաբրիելը, ով Էմիլիի հարևանն է և սիրելին[4][5]։

Լուկաս Բրավո
Lucas Bravo 2020.jpg
Ծնվել էմարտի 26, 1988(1988-03-26)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՆիս, Ծովափնյա Ալպեր[2][3]
ԿրթությունՊաստերի լիցեյ
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան և մոդել

ԿենսագրությունԽմբագրել

Լուկասը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի թոշակի անցած Դանիել Բրավոյի և երգչուհի Եվա Բրավոյի որդին է[6]։ Միջնակարգ կրթություն ստացել է Նյոյի սյուր Սենում գտնվող Lycée Pasteur-ում[7]։

Լիլի Քոլինզի հետ Netflix«Էմիլին Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունում կատարել է գլխավոր դերերից մեկը․ խոհարար Գաբրիելը, ով Էմիլիի հարևանն է և սիրելին[8][9]։ Նշվում է, որ Բրավոն նախապատրաստվել է խոհարարի դերը կատարելու համար, քանի որ նա նախկինում ռեստորանում խոհարարություն է արել[10]։

Բրավոն ներայումս նկարահանվում է «Տիկին Հարիսը գնում է Փարիզ» ֆիլմում՝ Լեզլի Մենվիլի, Իզաբել Հափերթի և Ջեյսոն Իսաաքսի հետ, ֆիլմի ռեժիսորը Էնթնի Ֆաբիանն է, հիմնված է Փոուլ Գալիքոյի համանուն նովելի վրա[11][12]։

Բրավոն նաև պրոֆեսիոնալ մոդել է, ում Փարիզում ներկայացնում է Viva գործակալությունը[13]։

Որպես դերասան Բրավոն նախկինում հայտնվել է Անտուան Մուֆլայի 2014 թվականի ֆրանսիական կատակերգություն-դրամայում՝ «La Crème de la crème», որի ռեժիսորը Քիմ Չապիրոն է[14]։

ԾանոթագրություններԽմբագրել