Լուկաշ Մասոպուստ (չեխ․՝ Lukáš Masopust, փետրվարի 12, 1993(1993-02-12)[1][2], Božejov), չեխ ֆուտբոլիստ, «Սլավիա» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։

Լուկաշ Մասոպուստ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1993(1993-02-12)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Božejov
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Լուկաշը Ֆուտբոլով սկսել է զբաղվել վաղ մանկուց իր հարազատ «Վիսոչինա» ակումբում։ Հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է Չեխիայի առաջնության 2012/13 մրցաշրջանում՝ անմիջապես դառնալով հիմնական թիմի խաղացող և մասնակցել է 29 խաղի։ «Վիսոչինայում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո նա տեղափոխվում է «Յաբլոնեց», որի հետ նվաճում է Չեխիայի առաջնության բրոնզե մեդալներ և դառնում Ֆուտբոլի Չեխիայի գավաթի 2014/15 խաղարկության եզրափակչի մասնակից։ 2015 թվականի հուլիսի 25-ին իր նորամուտը նշեց եվրագավաթներում։

2018 թվականի դեկտեմբերի 18-ին 3,5 տարվա պայմանագիր է կնքում Պրահայի «Սլավիայի» հետ։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Լուկաշ Մասոպուստը Չեխիայի հավաքականի հետ (մինչև 21 տարեկան) մասնակցել է 11 հանդիպման և մասնակցել 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական հավաքականների տնային առաջնությանը, որտեղ հավաքականը չի կարողացել դուրս գալ խմբից։ Չեխիայի հիմնական հավաքականի կազմում Լուկաշն իր նորամուտը նշել է 2018 թվականի մարտի 26-ին՝ Չինաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Առաջին գնդակը խփել է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Չեռնոգորիայի հավաքականի դարպասը։

Հավաքականում ելույթների վիճակագրությունը

խմբագրել

2023 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ

Ձեռքբերումներ

խմբագրել
  «Սլավիա» Պրահա
  • Չեխիայի Չեմպիոն՝ 2018/19
  • Չեխիայի Գավաթակիր՝ 2018/19

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ

խմբագրել