Լուի Անրի Պուզան (ֆր.՝ Louis Pouzin, ապրիլի 20, 1931, Շանտենե Սեն Էմբեր, Նիևվր, Ֆրանսիա), ֆրանսիացի ճարտարագետ-գիտնական, դեյտագրամների գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից մեկը։ Տեղեկությունների մշակման միջազգային ֆեդերացիայի՝ հաղորդակցման համակարգերի գծով տեխնիկական կոմիտեի պատվավոր անդամ[11]։

Լուի Պուզան
ֆր.՝ Louis Pouzin
Ծնվել էապրիլի 20, 1931(1931-04-20)[1] (93 տարեկան)
Շանտենե Սեն Էմբեր[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[2]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Société industrielle des téléphones?, Groupe Bull?, Institut National de Recherche en Informatique et en Automatique? և National Centre for Telecommunications Studies?
Գործունեության ոլորտինֆորմատիկա[3]
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց (1953)[4][5]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[6]
Պարգևներ
 Louis Pouzin Վիքիպահեստում

Սովորել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում։ 1960-ական թվականների կեսերին աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ժամանակի բաժանման առաջին համակարգերից մեկի՝ CTSS-ի վրա։

Հեղինակ է ավելի քան 80 գիտական հոդվածների և համակարգչային ցանցերի մասին գրքերի։ Նրա աշխատանքները ազդեցություն են ունեցել TCP/IP պրոտոկոլի մշակողների վրա[12]։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում և եղել է մեկը այն երեք շրջանավարտներից, ովքեր հետաքրքրված էին գիտության նոր ճյուղով, որն ինֆորմատիկան էր։

Լը Մոնդ օրաթերթի՝ հաշվիչների մասին պատմող մի հոդված կարդալուց հետո նա նախ աշխատում է Bull-ում 1950-ականներին, որտեղ մասնակցում է հեռախոսային ցանցի ստեղծմանը։

1963թ․ հունվարին, Լուի Պուզանը մեկնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ միաժամանակ բարելավելով իր անգլերենը՝ աշխատում է ժամանակաբաշխման (անգլ.՝ Time sharing) առաջին ծրագրի վրա։ Վերադառնալով Ֆրանսիա՝ նա կոնֆերանսներ է ունենում այս նոր հայեցակարգը ներկայացնելու համար։

Météo-France-ի համար նա աշխատում է հաշվիչի ծրագրավորման վրա և նախագծում է օպերացիոն համակարգ, որը մնաց գործածման մեջ 15 տարի և թույլ տվեց աշխատել Time sharing-ով։ Ծրագրի նպատակն էր ավտոմատացնել կազմակերպության աշխարհագրական քարտեզները (ժամանակին ամեն ինչ արվում էր ձեռքով)։ Երբ Météo-France-ի ծրագիրն ավարտվեց, նա դիմում է մի հայտարարությամբ և աշխատանքի անցնում մեքենաներ արտադրող Simca ընկերությունում։ Միևնույն ժամանակ նա մասնակցում է 1968թ․ օգօստոսի 5-ի Էդինբուրգի կոնֆերանսին, որտեղ Դոնալդ Դեյվիսը ներկայացնում է ցանցի խնդիրների կարևորությունը Time sharing-ի համար, հետո սկսում ուսումնական ճանապարհորդությունը (Ֆիլադելֆիա, Լոս Անջելես՝ UCLA, Rand, SDC և IBM, Սան Ֆրանցիսկո՝ SRI, Բերկլի և նորից MIT Բոստոնում)։

1970թ․ Լուի Պուզանը հանդիպում է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցի իր ընկերներից մեկին՝ Միշել Մոնպըտիին, ով համատեղում էր Plan Calcul-ում Մորիս Ալեգրի գլխավոր տեղակալի և IRIA-ում փոխնախագահի պաշտոնները։ Լուի Պուզանը այցելում է ամերիկյան Arpanet-ի գիտնականներին և հետաքրքրվեւմ նրանց դժվարություններով, հատկապես՝ ֆիզիկական հասցեների խնդրով, ֆիզիկական քարտեզներից շատ մեծ կախվածությամբ և "host to host" պրոտոկոլի ցածր արդյունավետությամբ։  

Մորիս Ալեգրի համաձայնությամբ Միշել Մոնպըտին աշխատանքի է ընդունում Պուզանին IRIA-ում՝ հետազոտության համար ֆրանսիական համակարգիչների ցանց ստեղծելու համար։ Կնքվելով որպես Cyclades՝ համանուն հունական կղզեխմբի նմանությամբ, ծրագրին հատկացվեց այն ժամանակների համար հսկայական բյուջե՝ 5 միլիոն ֆրանկ յուրաքանչյուր տարվա համար, 5 տարով։ Ծրագիրը խթանողների մտքում այն պետք է օգներ հետազոտողներին աշխատել հեռավորության վրա և առաջ բերեր հետազոտության նոր ուղղություններ, ինչպիսին ARPA ցանցն էր ԱՄՆ-ում, ինչպես նաև ինդուստրիալ հակակշիռ լիներ IRIA-ի շատ համալսարանական համարվող հետազոտությանը։

Լուի Պուզանը դեյտագրամների գյուտարարն է և առաջին փաթեթային միացյալ ցանցի նախագծողը, էական նորարարություն համացանցի հայեցակարգի համար, Cyclades ցանցի հիմնադիրներից մեկը և հրամանների օնլայն արտացոլման առաջին ձևերի նախագծողը։ Նրա աշխատանքները լայնորեն կիրառվել են համացանցի և TCP/IP պրոտոկոլի զարգացման մեջ։ 1968թ․ ԱՄՆ-ում ծնվեց Arpanet-ը (համացանցի « նախահայրը »)։ 1971թ․ քաղաքական մի որոշում առաջ բերեց C2I կոնսորցոիումի հիմնադրումը, որը նպատակ ուներ ստեղծել ֆրանսիական Arpanet։ Cyclades ծրագիրը, որն իրականացվում էր այլ արդյունաբերական գործընկերների կողմից գրեթե նույն նպատակներով, ծնվեց նույն ժամանակաշրջանում։

Լուի Պուզանը այսպիսով Simca-ում ազատվեց աշխատանքից և եկավ աշխատելու Cyclades ծրագրի համար։ 1973թ․նոյեմբերին երկու նախարարների առջև հաջողությամբ տեղի ունեցավ առաջին ցուցադրումը և 1975թ․ցանցը միացրեց ընդհանուր առմամբ 25 հետազոտական կենտրոն։ Վալերի Ժիսկար դ՛Էստենի՝ Ֆրանսիայի նախագահ ընտրությամբ ֆրանսիական հետազոտությունը վերանայվեց, և Cyclades ծրագրի վարկերը կտրուկ նվազեցին։ 1976թ․ փոստի, հեռագրերի ու հեռախոսների համար ընդունվեց X.25 նորմը։

Ըստ Մորիս Ալեգրի (Plan Calcul-ի ՏՏ ներկայացուցիչ)․

«Լուի Պուզանը, շատ տաղանդավոր ճարտարագետ և հետազատող, եկավ առաջարկելու համակարգիչների ցանցի ծրագիրը հիմնված լիովին նոր բանի վրա՝ փաթեթների միացման։ Շատ արագ հետազոտությունները հաջողություն ունեցան, այն աստիճան, որ ես մեծ ջանքեր գործադրեցի հեռահաղորդակցության տնօրինությունում այն՝ որպես տվյալների փոխանցման նրանց ապագա ցանցի հիմք ընդունելու համար։ Ցավոք ես պատնեշի հանդիպեցի (հեռահաղորդակցության ճարտարագետները նախընտրեցին խթանել Minitel-ի զարգացումը)։ Մենք կարող էինք լինել համացանցի աշխարհի առաջատարներից մեկը։ Մենք միայն օգտագործողներ ենք, շատ հեռու այն տեղից, որտեղ զարգանում է ապագան[13]»։

Լուի Պուզանը ղեկավարում է Cyclades ծրագիրը 1970 -1978թթ․։ Cyclades -ն այսպիսով դառնում է INRIA-ի առաջին պիլոտային ծրագիրը։ Լուի Պուզանը սահմանում է ընդհանուր մոդել ապագա պիլոտային ինովացիոն ծրագրերի համար, 5 տարի տևողությամբ և ամեն ծրագրի համար 25 միլիոն ֆրանկ ընդհանուր բյուջեով։ Հաշվի առնելով Cyclades –ի հաջողությունը, տնօրինությունը խնդրում է Լուի Պուզանին կազմակերպել նոր պիլոտային ծրագրեր։ Ահա այդպես է նա սկսում SOL և KAYAK նախագծերը։

1980թ․ Բերնար Լորիմին նրան առաջարկում է միանալ ՏՏ ընկերությանը՝ պիլոտային ծրագրերը ղեկավարելու, բայց Լուի Պուզանը նախընտրում է առաջարկել իր ծառայությունները CNET-ին ( ֆր.՝ Centre national d'études des télécommunications), որը հետագայում դարձավ France Télécom-ի հետազոտական ճյուղ։

1990-ականներին Լուի Պուզանը դարձավ Theseus ինստիտուտի դեկան, MBA՝ ուղղված հեռահաղորդակցությանը, ստեղծված France Télécom-ի կողմից։

Անցնելով թոշակի՝ նա ղեկավարում է NLIC (Native Language Internet Consortium) տնօրենների խորհուրդը և զարգացման պատասխանատուն է Eurolinc ասոցիացիայի, որի նպատակն է խթանել բազմալեզվությունը համացանցում։

2003թ-ից Լուի Պուզանը պաշտպանում է համացանցի բազմալեզու և մեկ այլ կառավարումը՝ SMSI-ի (ֆր.՝ Sommet mondial sur la société de l'information) կողմից սկիզբ դրված գործընթացի շրջանակներում։

Ներկա բոլոր գագաթնաժողովներին (Ժնև, 2003 - Թունիս, 2005 - Աթենք, 2006)՝  նա մեկն է բազմալեզվության հայեցակարգի մեծ փորձագետներից համացանցի համաշխարհային համայնքում։ Նա նաև Société française de l'internet-ի պատվավոր նախագահն է։

Մրցանակներ խմբագրել

  • IFIP Silver Core Award մրցանակակիր (1983)[14]
  • SIGCOMM Award մրցանակակիր (1997)[15]
  • IEEE Internet Award մրցանակակիր (2001)[16]
  • Պատվավոր լեգեոնի ասպետ (2003)[17]
  • Համացանցի փառքի սրահի անդամ (2012)
  • Էլիզաբեթ թագուհու մրցանակ ճարտարագիտության ոլորտում (2013)[18]
  • մրցանակ ՀՀ նախագահի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար (2016)[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.refondation.org/Isoc_France_AJ_18_09_08.pdf
  2. http://ieeexplore.ieee.org/iel5/35/5350354/05350364.pdf?arnumber=5350364
  3. 3,0 3,1 http://internethalloffame.org/inductees/year/2012
  4. http://www.histoire-cigref.org/blog/le-datagramme-de-louis-pouzin-a-l-aune-de-l-internet/
  5. http://internethalloffame.org/inductees/louis-pouzin
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. http://qeprize.org/internet-and-web-pioneers-win-qeprize/
  8. http://www.ieee.org/documents/internet_rl.pdf
  9. http://www.sigcomm.org/awards/sigcomm-awards/postel-and-pouzin-award-details
  10. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000037909697&categorieLien=id
  11. TC6 Honorary Members
  12. Say Bonjour to the Internet’s Long-Lost French Uncle Արխիվացված 2022-07-07 Wayback Machine (անգլ.)
  13. «Louis Pouzin : l'homme qui n'a pas inventé Internet». Le Monde.fr (ֆրանսերեն).
  14. Holders of the IFIP Silver Core Award (1974—2010) (անգլ.)
  15. Postel and Pouzin: 1997 SIGCOMM Award Winners (անգլ.)
  16. IEEE Internet Award (անգլ.)
  17. Louis Henri POUZIN (ֆր.)
  18. Winners — QEPrize (անգլ.)
  19. «Հայտնի է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի 2016 թվականի մրցանակակրի անունը». panorama.am. 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պուզան» հոդվածին։