Լուի Արման
Լուի Արման (ֆրանսերեն՝ Louis Armand, հունվարի 17, 1905[1][2][3][…], Cruseilles[2][4] - օգոստոսի 30, 1971[1][2][3][…], Վիլեր սյուր Մեր[2][4]), ֆրանսիացի ինժեներ, հասարակական լայն հնչողություն ստացած մի շարք նախաձեռնություն-ձեռնարկումների կազմակերպիչ և ղեկավար, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1963 թ.)
Լուի Արման ֆր.՝ Louis Armand | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1905[1][2][3][…] Cruseilles[2][4] |
Մահացել է | օգոստոսի 30, 1971[1][2][3][…] (66 տարեկան) Վիլեր սյուր Մեր[2][4] |
Գերեզման | Cruseilles |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | պաշտոնյա, լեռնային ճարտարագետ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, համալսարանի դասախոս և գյուտարար |
Պաշտոն(ներ) | President of the SNCF?, seat 38 of the Académie française? և ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Académie des sciences, belles-lettres et arts de Savoie? և International Agency for Research on Cancer? |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց, Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց, lycée du Parc? և Berthollet High School? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][5][2][…] |
Պարգևներ | |
Louis Armand Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼուի Արմանը սովորել է Անսիում, ապա՝ Լիոնի Liceum du Parc-ում։ Բարձրագույն մասնագիտական կրթությունն ստացել է École Polytechnique-ում (ֆրանսիական պոլիտեխնիկական բուհ է, որ գտնվում է Փարիզի մերձակայքում՝ Պալեսոյում). եղել է լավագույն ուսանողներից մեկը։
1926 թվականին ներգրավվել է հանքերի կառավարման աշխատանքներում, դարձել MINES ParisTech-ի (École Nationale Supérieure des Mines de Paris-ի) անդամ։ 1958 թվականին ընտրվել է Ատոմային էներգիայի եվրոպական հանձնաժողովի՝ Եվրոատոմի առաջին նախագահ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է գերմանական ֆաշիստների դեմ Ֆրանսիայում ծավալված Դիմադրության շարժման ուղղություններից մեկի՝ Résistance-Fer-ի հրամանատարը։ 1944 թվականի հունիսի 25-ին գեստապոն կալանավորել է նրան, բայց ֆաշիստները չեն հասցրել հաշվեհարդար տեսնել. գերմանական զավթիչներից Փարիզի ազատագրման ժամանակ նա էլ ազատվել է բանտից։ Լուի Արմանը պարգևատրվել է Ազատության խաչ շքանշանով, արժանացել Ֆրանսիայի Հանրապետության կառավարական մի շարք այլ պարգևների։ 1963 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Վախճանվել է 66 տարեկան հասակում, Վիլ սյուր Մերում։
Պարգևներ
խմբագրել- Ազատության խաչ շքանշան
- Սահարական վաստակի համար 1-ին աստիճանի շքանշան[6]
Աշխատություններ
խմբագրել- 1961։ Plaidoyer pour l’avenir
- 1965։ De la Savoie au Val d’Aoste par le tunnel du Mont-Blanc
- 1968։ Simples propos
- 1968։ Le pari européen
- 1969։ Propos ferroviaires
- 1970։ De la cybernétique à l’intéressement
- 1970։ L’Entreprise de demain
- 1974։ Message pour ma patrie professionnelle
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
- ↑ Record #110022377 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ Jean hass. «Արխիվացված պատճենը» (ֆրանսերեն). symboles-et-traditions.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Արման» հոդվածին։ |
- ↑ Josette Buzaré: Louis Armand, le savoyard du siècle. Saint-Julien-en-Genevois, France: Éd. La Salévienne, 2000