Լուիս Օռլանդո Ռեպետո Մալագա (իսպաներեն՝ Luis Orlando Repetto Málaga, օգոստոսի 4, 1953(1953-08-04)[1], Լիմա, Պերու - հունիսի 9, 2020(2020-06-09)[2], Լիմա, Պերու)[3], պերուացի թանգարանագետ, մշակութային գործի կազմակերպիչ, հեռուստատեսային ծրագրավար[4][5]։

Լուիս Ռեպետո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1953(1953-08-04)[1]
ԾննդավայրԼիմա, Պերու
Մահացել էհունիսի 9, 2020(2020-06-09)[2] (66 տարեկան)
Մահվան վայրԼիմա, Պերու
Քաղաքացիություն Պերու
ԵրկերQ96630657?
Մասնագիտությունթանգարանագետ և հաղորդավար

Գործունեություն խմբագրել

Ուսանել է Լեոնիսիո Պրադոյի անվան ռազմական ակադեմիայում։ Ղեկավարել է մշակույթի ազգային ինստիտուտը, ապա՝ մինչև 2018 թվականը՝ Ռիվա Ագուերոյի անվան ինստիտուտի ժողովրդական արվեստների ու ավանդույթների թանգարանը[6]։ Պաշտոնավարել է նաև որպես Թանգարանների միջազգային խորհրդի Պերուի կոմիտեի (ICOM-Peru-ի) փոխնախագահ[7], ինչպես նաև՝ Centrum Católica Museum-ի՝ PUCP-ի տնօրեն[8]։ Բացի այդ, Պերուի Հանրապետության ռադիոյում՝ Radio Programas del Perú-ում Մելանի Պերես Կարտիեի հետ չորս տարի վարել է Noches de sábado ծրագիրը, այնուհետև Պերուի հեռուստատեսությունում՝ TV Perú-ում մշակույթի տարածմանը նպատակաուղղված և մեծ լսարան հավաքող Museos puertas abiertas ու Museos sin límites ծրագրերը[9]։

Աշխատություններ խմբագրել

Մեծարում խմբագրել

  • 2014: «Մշակույթի վաստակավոր գործիչ» (կոչումը շնորհել է Պերուի մշակույթի նախարարությունը)[12]
  • 2018. "Toribio Rodríguez de Mendoza" մեդալ (շնորհել է Չաչապոյասի մարզային խորհուրդը)[13]

Մահ խմբագրել

Լուիս Ռեպետոն մահացել է Լիմայում, 2020 թվականի հունիսի 9-ին՝ 66 տարեկան հասակում, Պերուում կորոնավիրուսի համավարակի բռնկման շրջանում, COVID-19-ի պատճառով[7][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://umac.icom.museum/luis-lucho-repetto-malaga-1953-2020/
  2. 2,0 2,1 2,2 https://peru21.pe/cultura/noticias-del-peru-peru21-luis-reppeto-malaga-el-senor-de-los-museos-noticia/
  3. Ortiz, Claudia (2020 թ․ հունիսի 9). «Luis Repetto Málaga: Falleció gestor cultural de la radio y televisión peruana». RPP (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  4. «Don Lucho Repetto Málaga, un señor de señores». AHORA (իսպաներեն). 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  5. «Luís (Lucho) Repetto Málaga (1953-2020) – International Council of Museums Committee for University Museums and Collections» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  6. «Luis Repetto Málaga: El señor de los museos». Peru21 (իսպաներեն). 2020 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  7. 7,0 7,1 «Luis Repetto: adiós al hombre de los museos [In Memóriam]». El Comercio Perú (իսպաներեն). 2020 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  8. pucp.edu.pe : Luis Repetto Málaga Consultado el 10 de junio de 2020
  9. «La cultura de duelo: Falleció Luis Repetto Málaga». andina.pe (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  10. Repetto Málaga, Luis (2003). Museo Presbítero Maestro : cementerio de Lima. Didi de Arteta, S.A. ISBN 9972-9791-0-5. OCLC 1061507575. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  11. Repetto Málaga, Luis (2013). El reino Chacha: etnografía de la región Amazonas (իսպաներեն). Casa Museo O'Higgins (Lima). OCLC 881523906. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  12. «El eterno compromiso con la cultura peruana de Luis Repetto (1953 – 2020)». puntoedu.pucp.edu.pe (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  13. «Condecoran a Luis Repetto con la medalla "Toribio Rodríguez de Mendoza"». Reinadelaselva.com.pe (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  14. In memory of Luis Repetto Malaga