Լուիս Գիլերմո Մադրիգալ Գուտերես (իսպ.՝ Luis Guillermo Madrigal Gutiérrez, փետրվարի 10, 1993(1993-02-10)[1], Լոս Մոչիս, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Մոնտերեյ» ակումբի հարձակվող։

Լուիս Մադրիգալ
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1993(1993-02-10)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Լոս Մոչիս, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Մադրիգալը «Մոնտերեյ» ֆուտբոլային ակադեմիայի ակումբի սան է։ 2011 թվականի հոկտեմբերի 8-ին «Էստուդիանտես Տեկոսի» դեմ խաղում, նա իր դեբյուտն է նշել մեքսիկական առաջնությունում[2]։ Նույն թվականին Լուիսը դարձել է Ամառային մրցաշրջանի չեմպիոն։ 2013 թվականի մարտի 31-ին Պումաս ակումբի դեմ խաղում Մադրիգալը խփել է իր առաջին գոլը «Մոնտերեի» կազմում[3]:. Լուիսը 3 անգամ հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգան։

2014 թվականի սկզբին Մադրիգալը վարձավճարով տեղափոխվել է «Ատլանտե» ակումբ։ Հունվարի 6-ին «Լեոնի» դեմ խաղում նա իր դեբյուտն է նշել նոր ակումբի կազմում[4]։ Ապրիլի 14-ին «Սանտոս Լագունայի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ` նոր ակումբում իր առաջին գոլերը խփելով[5].:

2015 թվականի ամռանը Մադրիգալը վարձավավճարով տեղափոխվել է «Կերետարո»։ Օգոստոսի 12-ին «Սանտոս Լագունայի» դեմ խաղում իր դեբյուտն է նշել նոր ակումբում[6].: «Մոնտերեյ» վերադառնալուց հետո Լուիսը 2 անգամ վարձավճարով տեղափոխվել է «Միներոս դե Սակատեկաս» և «Ալեբրիխես դե Օահակա» ակումբներ։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականին Մադրիգալը Նիգերիայում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Շվեյցարիայի[7], Բրազիլիայի[8], Ճապոնիայի[9] և Հյուսիսային Կորեայի[9] դեմ խաղերում։ Կորեացիների դեմ խաղում Լուիսը դարձել է գոլի հեղինակ։

2013 թվականին Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում Մադրիգալը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական հավաքականի առաջնության չեմպիոն։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Ջամայկայի[10], Կյուրասաոյի[11] և երկու անգամ` Սալվադորի հավաքականների դեմ[12][13]։ Նույն թվականին Լուիսը մասնակցել է Տուլոնում կայացած մրցաշարին։ 2013 թվականի ամռանը Մադրիգալը երիտասարդական թիմի հետ մեկնել է Թուրքիա` մասնակցելու աշխարհի գավաթի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Պարագվայի դեմ խաղում[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  Մեքսիկա «Մոնտերեյ»

  • Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն-Ամառային մրցաշրջան, 2010
  • ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգայի հաղթող-2010/2011
  • ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգայի հաղթող-2011/2012
  • ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգայի հաղթող-2012/2013

Միջազգային   Մեքսիկա Մեքսիկայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքական

  • Երիտասարդական հավաքականների ԿՈՆԿԱԿԱՖ առաջնություն-2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Эстудиантес Текос VS. Монтеррей 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 8.
  3. «Монтеррей VS. УНАМ Пумас 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 31.
  4. «Атланте VS. Леон 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 6.
  5. «Сантос Лагуна VS. Атланте 4:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 14.
  6. «Керетаро VS. Сантос Лагуна 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 12.
  7. «Мексика (до 17) VS. Швейцария (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2009—10—24.
  8. «Бразилия (до 17) VS. Мексика (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2009—10—27.
  9. 9,0 9,1 «Япония (до 17) VS. Мексика (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2009—10—30.
  10. «Мексика (до 20) VS. Ямайка (до 20) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2013—02—28.
  11. «Мексика (до 20) VS. Кюрасао (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013—02—20.
  12. «Мексика (до 20) VS. Сальвадор (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013—02—24.
  13. «Мексика (до 20) VS. Сальвадор (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013—03—02.
  14. «Мексика (до 20) VS. Парагвай (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013—06—25.

Արտաքին հղումներ խմբագրել