Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերա (իսպ.՝ Luis Guillermo Solís Rivera, ծնվ․ ապրիլի 25, 1958(1958-04-25)[1][2], Սան Խոսե, Կոստա Ռիկա), Կոստա Ռիկայի քաղաքական գործիչ, 2014 թվականից Կոստա Ռիկայի նախագահ[3]։ Սոլիսը երկարատև ակադեմիական և քաղաքական գործունեության փորձ ունի։ Պատմության և քաղաքագիտության պրոֆեսոր, Կոստա Ռիկայի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան։

Լուիս Գիլյերմո Սոլիս
Luis Guillermo Solís Rivera
Դրոշ
Դրոշ
Կոստա Ռիկայի 50֊րդ նախագահ
 2014 թվականի մայիսի 8
 
Կուսակցություն՝ Citizens' Action Party?
Կրթություն՝ Կոստա Ռիկայի համալսարան, Միչիգանի համալսարան և Թուլեյնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան, դիվանագետ և համալսարանի դասախոս
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 25, 1958
Ծննդավայր Սան Խոսե, Կոստա Ռիկա
Քաղաքացիություն  Կոստա Ռիկա
Հայր Ֆրեդդի Ավենդանյո
Մայր Վիվյեն Սոլիս Ռիվիերա Ալլեն
Ամուսին Mercedes Peñas Domingo?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Լուիսը ծնվել է Սան Խոսեում՝ մանկավարժ Վիվյեն Ռիվերայի և կոշկակար Ֆռեդի Սոլիսի ընտանիքում։ Սոլիսի ընտանիքն ունի աֆրիկյան և չինական արմատներ։

Ավարտել է սան Խոսեի մեթոդական ավագ դպրոցը, այնուհետև Կոստա Ռիկայի համալսարանում սովորել է պատմություն։ 1981 թվականին Նյու Օռլեանի (ԱՄՆ) Տուլեյնի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան Լատինական Ամերիկայի հետազոտությունների բնագավառում[4]։ Նա Ֆուլբրայթի ծրագրի հաղթող է, որը սովորել է Միչիգանի համալսարանում։

Դասավանդել է Կոստա Ռիկայի համալսարանում։ Ամուսնացած է, ունի 6 երեխա՝ Մոնիկան, Քրիստինան, Բեատրիսան, Դիեգոն, Իգնասիոն, Ագնեսը։

Քաղաքական կարիերա խմբագրել

1986-1990 թվականներին Սոլիսն արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է Օսկար Սանչեսի խորհրդականի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. «Новый президент Коста-Рики приведен к присяге». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Biografía» [Biography]. Campaign web site (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.