Լուիսվիլի համալսարան

համալսարան Կենտուկիում, ԱՄՆ

Լուիսվիլի համալսարան (անգլ.՝ University of Louisville) բարձրագույն ուսումնական հաստատությունը գտնվում է ԱՄՆ-ում, Կենտուկի նահանգում, Լուիսվիլ քաղաքում։ ԱՄՆ-ի ամենահին համալսարաններից է, ստեղծվել է Ալլեգենի լեռներից արևմուտք։ Համալսարանը հիմնադրվել է Կենտուկի նահանգի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, որպես կենտրոնական հետազոտական համալսարան[6]։ Այստեղ կրթություն են ստանում ուսանողներ Կենտուկի նահանգի 118 (120) շրջաններից[7], ԱՄՆ - ի բոլոր 50 նահանգներից և աշխարհի 116 երկրներից[8]։

Լուիսվիլի համալսարան
Изображение логотипа
ULJusticeCen.jpg
Տեսակհամալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1798
Ընդհանուր անձնակազմ6999 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[2], MetaArchive Cooperative?[3], Ատլանտյան ափագծի վեհաժողով և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[4]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[5]
ՏեղագրությունԼուիսվիլ
Հասցե2301 S 3rd St, Louisville, KY, 40292-0001[1]
Կայքlouisville.edu(անգլ.)
##Լուիսվիլի համալսարան (ԱՄՆ)
Red pog.png
Լուիսվիլի համալսարան, ԱՄՆ
Commons-logo.svg University of Louisville Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Համալսարանի հիմնադրումը նախատեսվում էր 1798 թվականին[9], երբ Կենտուկի նահանգի Գլխավոր Ասամբլեան ընդունեց որոշում բացել բարձրագույն ուսումնական հաստատություն վերջերս հիմնադրված Լուիսվիլ քաղաքում և վաճառեց 24 կմ² հողատարածք Կենտուկիի հարավում` համալսարանի ստեղծման ծախսերը հոգալու համար։ 1798 թվականի ապրիլի 3-ին, մի քանի ակտիվ քաղաքացիներ միջոցներ փնտրելու արշավ սկսեցին նոր ուսումնական հաստատության համար, որն այն ժամանակ ստացավ Ջեֆֆերսոնի Սեմինարիա անվանումը։ Սակայն ուսումնական հաստատությունը հաջողվեց բացել միայն 15 տարի անց, 1813 թվականին։ Ուսումնական հաստատության առաջին ղեկավարը դարձավ Էդվարդ Մանն Բաթլերը, ով Կենտուկի նահանգի հայտնի պատմաբաններից էր։

1837 թվականին, Լուիսվիլի քաղաքային խորհուրդը, հիմնադրեց Լուիսվիլի բժշկական ինստիտուտը։ Հայտնի ֆիզիկոս և բժիշկ Չարլզ Կոլդվելը կարողացավ քաղաքային խորհրդին համոզել, որ ինստիտուտ բացելու անհրաժեշտություն կա։ Տրանսիլվանիայի համալսարանում պաշտոնանկ լինելուց հետո նա գլխավորել է Լուիսվիլիի բժշկական ինստիտուտը, որը շուտով դարձել է Ալլեգենի լեռներից արևմուտք գտնվող լավագույն բժշկական ուսումնական հաստատություններից մեկը։ 1840 թվականին հիմնադրվել է Լուիսվիլի բժշկական քոլեջը։


ՍտորաբաժանումներԽմբագրել

Համալսարանը բաղկացած է 12 տարբեր դպրոցներից և քոլեջներից։

  • Արվեստի և գիտությունների քոլեջ (1907)[10]
  • Բիզնես քոլեջ (1953)[11]
  • Կրթության և մարդկության զարգացման քոլեջ (1968)[12]
  • Բակալավրի դպրոց (1918)[13]
  • Ջեյմս Սփիդի անվան տեխնիկական դպրոց (1925)[14]
  • Կենտի սոցիալական աշխատանքի դպրոց (1936)[15]
  • Լուիս Բրանդեսի անվան իրավունքի դպրոց (1846)[16]
  • Ստոմատոլոգիայի դպրոց (1887)[17]
  • Բժշկական դպրոց (1837)[18]
  • Երաժշտական դպրոց (1932)[19]
  • Բուժքույրերի դպրոց (1979)[20]
  • Առողջապահության և տեղեկատվական գիտությունների դպրոց (1968)[21]


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  3. https://metaarchive.org/about/
  4. https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
  5. archINFORM (գերմ.) — 1994.
  6. https://www.unipage.net/ru/10542/university_of_louisville 
  7. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-01-ին։ Վերցված է 2020-08-16 
  8. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-01-ին։ Վերցված է 2020-08-16 
  9. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-10-ին։ Վերցված է 2020-08-16 
  10. http://louisville.edu/artsandsciences/intro 
  11. https://business.louisville.edu/ 
  12. http://louisville.edu/education/ 
  13. https://louisville.edu/graduate/ 
  14. https://engineering.louisville.edu/ 
  15. https://louisville.edu/kent/ 
  16. https://louisville.edu/law/ 
  17. http://louisville.edu/dentistry/ 
  18. http://louisville.edu/medicine 
  19. http://louisville.edu/music/ 
  20. http://louisville.edu/nursing/ 
  21. http://louisville.edu/sphis/