Լուիջի Լո Կաշո (իտալ.՝ Luigi Lo Cascio, ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 20-ին, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասան։
Ծնվել է Պալերմոյում, 1967 թվականի հոկտեմբերի 20-ին։ Ունի 4 եղբայր։ Հետևելով ընտանեկան ավանդույթներին, որոշում է զբաղվել բժշկությամբ՝ ընտրելով հոգեբույժի մասնագիտություն։ Սովորելու ընթացքում ելույթ է ունենում հարազատ քաղաքում՝ փողոցում ելույթ ունեցող դերասանների հետ, որտեղ էլ նկատվել է 1989 թվականին՝ թատրոնի ռեժիսոր Ֆեդերիկո Տիեցցիի շնորհիվ[2]։ Ռեժիսորը նրան ոչ մեծ դեր է առաջարկում Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» բեմադրության մեջ։ Թատրոնը Լուիջիին գրավում է և նա դադարում է զբաղվել բժշկությամբ, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ դերասան։ Այդպես նա տեղափոխվում է Հռոմ, որտեղ 1992 թվականին վերջացնում է Պետական ակադեմիայի դրամատիկական բաժինը։ Թատրոնում խաղում է Բերտոլդ Բրեխտի և Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներում։ Ավելի ուշ 2000 թվականին իր հորեղբոր՝ դերասան Լուիջի Մարիա Բուրուանոյի խորհրդով, ծանոթանում է ռեժիսոր Մարկո Տուլիո Ջորդանի հետ և ստանում երիտասարդ ընդիմադիր ակտիվիստ և լրագրող Ջուզեպպե Իմպաստատոյի դերը «Հարյուր քայլ» ֆիլմում։ Ֆիլմը համաշխարհային ճանաչում է ստանում և 2001 թվականին ստանում է «Ոսկե գլոբուս» մրցանակը, իսկ ինքը՝ դերասանը, ստանում է Իտալիայի պետական մրցանակ «Դավիթ դի Դոնատելլո»՝ տղամարդու լավագույն դերի համար։ Ֆիմերում մի քանի այլ դերեր խաղալուց հետո, Լո Կաշոն 2003 թվականին ստանում է իր կյանքում ստացած ամենակարևոր դերերից մեկը՝ Մարկո Տուլիո Ջորդանայի դերը «Երիտասարդության լավագույն տարիները» ֆիլմում։ Այդ յոթժամյա սերիալը ցուցադրվում էր իտալական հեռուստաալիք «Rai Uno»-ով 2003 թվականի դեկտեմբերի 7-ից 15-ը։ Հետաքրքիր է այն, որ ֆիլմում հոգեբուժի դեր է մարմնավորում, ինչը երիտասարդ ժամանակ ուսումնասիրել էր։
Դերասանը նկարահանվել է 26 ֆիլմերում։ Նա համարվում է «Անթերի քաղաք» ֆիլմի հեղինակը և ռեժիսորը, որը ցուցադրվել է 2012 թվականին Վենետիկում տեղի ունեցող 69-րդ կինոփառատոնի ժամանակ։
2006 թվականից դերասանը ամուսնացած է Դեզիդերի Ռայների հետ(նա զբաղվում է ֆիլմերի մոնտաժով), և ունեն 2 որդի՝ Թոմազո Իզիդորոն և Արտուրո Տիտոն[3]։ Ներկա պահին ապրում է Հռոմում։
Տարեթիվը |
Ռուսական անվանումը |
Բնօրինակ անվանում |
Ռեժիսոր |
Դեր
|
2000 |
Հարյուր քայլ |
I cento passi |
Մարկո Տուլիո Ջորդանա |
Պեպինո Իմպաստատո
|
2001 |
Իմ աչքերի լույսը |
Luce dei miei occhi |
Ջուզեպպե Պիչոնի |
Անտոնիո
|
2002 |
Իմ կյանքի լավագույն օրը |
Il piu' bel giorno della mia vita |
Կրիստինա Կոմենչինի |
Կլաուդիո
|
2003 |
Երիտասարդության լավագույն տարիները |
La meglio gioventu' |
Մարկո Տուլիո Ջորդանա |
Նիկոլա Կառատի
|
2003 |
Բարև, գիշեր |
Buongiorno notte |
Մարկո Բելլոկո |
Մարիանո
|
2003 |
Իմ աներձագը |
Mio cognato |
Ալեսանդրո Պիվա |
Վիտո Կուարանտե
|
2004 |
Ցանկալի կյանքը |
La vita che vorrei |
Ջուզեպպե Պիչոնի |
Ստեֆանո/ֆրեդերիկո
|
2004 |
Ապակե աչքեր |
Occhi di cristallo |
Էրոս Պուլյելի |
Տեսուչ Ջակամո Ամալդի
|
2005 |
Գազանը հոգում |
La bestia nel cuore |
Կրիստինա Կոմենչենի |
Դանիել
|
2006 |
Սև ծով |
Mare nero |
Ռոբերտա Տորրե |
Ոլորան
|
2007 |
Քաղցրություն եւ դառնություն |
Il dolce e l'amaro |
Անդրեա Պորպորատի |
Սարո Սկորդիա
|
2008 |
Սուրբ Աննայի հրաշքը |
Miracolo a Sant'Anna |
Սպայկ Լի |
Անջելո Տորելչելի
|
2008 |
Կատաղած արյուն |
Sanguepazzo |
Մարկո Տուլիո Ջորդանա |
Պարտիզան
|
2009 |
«Մարգարիտա» բառի ընկերները |
Gli amici del bar Margherita |
Պուպի Ավատի |
Մանուելո
|
2010 |
Մենք հավատում էինք |
Noi credevamo |
Ջուզեպպե Տորնատորե |
Դոմենիկո
|
2012 |
Վեպ կոտորածի մասին |
Romanzo di una strage |
Մարիա Մարտոնե |
Դատավոր Ուգո Պաոլիլո
|
2013 |
Անթերի քաղաք |
La citta' ideale |
Մարկո Տուլիո Ջորդանա |
Միկելե Գրասադոնիա
|
2013 |
Որոտ |
Salvo |
Լուիջի Լո Կաշո |
Էնցո Պուլեո
|
2014 |
Մարինա |
Marina |
Ստիին Կոնիկս |
Սալվատորե Գռանատա
|
2015 |
Իտալական անուն |
Il Nome del figlio |
Ֆրանչեսկա Առկեբուջի |
Սանդրո
|
- Nella tana (2005)
- La caccia (2008)
- Otello (2014)
- Il sole e gli sguardi (2015)