Լուիշ Սևերինու դի Ալմեյդա Կաբրալ

Լուիշ Սևերինու դի Ալմեյդա Կաբրալ (պորտ.՝ Luís Severino de Almeida Cabral; ապրիլի 11, 1931(1931-04-11)[1][2][3], Բիսաու, Պորտուգալական Գվինեա - մայիսի 30, 2009(2009-05-30)[4][1][3], Տոռիշ-Վեդրաշ), Գվինեա Բիսաուի քաղաքական և պետական գործիչ, Գվինեայի և Կաբո Վերդեի Աֆրիկյան անկախության կուսակցության հիմնադիրներից մեկը (ՊԱԻԳԿ)։ Եղել է հակատանկային զինված պայքարի մասնակից, Համիլկար Կաբրալի խորթ եղբայրն ու զինակիցը։ 1973-1980 թվականներին եղել է նորանկախ Գվինեա Բիսաուի առաջին ղեկավարը։ Նրա իշխանությունը տապալվել է 1980 թվականի պետական հեղաշրջման արդյունքում։ Եղել է բանտարկության մեջ, որից հետո արտագաղթել է։

Լուիշ Սևերինու դի Ալմեյդա Կաբրալ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1931(1931-04-11)[1][2][3]
ԾննդավայրԲիսաու, Պորտուգալական Գվինեա
Մահացել էմայիսի 30, 2009(2009-05-30)[4][1][3] (78 տարեկան)
Մահվան վայրՏոռիշ-Վեդրաշ
ԳերեզմանAlto de São João Cemetery[5]
Քաղաքացիություն Գվինեա Բիսաու
Մասնագիտությունպետական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններPresident of Guinea-Bissau?
ԿուսակցությունԱֆրիկյան կուսակցություն Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության համար
Պարգևներ և
մրցանակներ
Խոսե Մարտի շքանշան
 Luís Cabral Վիքիպահեստում

Ազգակցություն Համիլկար Կաբրալի հետ խմբագրել

Ծնվել է Կաբո Վերդեի հայտնի դասախոս և գրականագետ Յուվենալ Կաբրալի ընտանիքում[6]։ Հայրական կողմով Համիլկար Կաբրալի խորթ եղբայրն է եղել։ Համիլկարի մայրը՝ Իվա Պինյել Էվորան, որը հայտնի է որպես Դոն Իվա, եղել է աֆրիկուհի՝ Բոա-Վիշտից, իսկ Լուիշի մայրը՝ Ադելինա Կաբրալը, պորտուգալուհի է եղել[7]։ Լուիշ Կաբրալը պորտուգալական Գվինեայի բնակչության մուլատական հատվածից է եղել։

Աշխատել է հաշվապահ՝ «Compañía de Unión Fabril» (CUF) բազմապրոֆիլ կազմակերպությունում, որն իր ձեռքն է վերցրել գաղութի տնտեսությամբ զբաղվելու մենաշնորհը[8]։ Ծառայողական գործառույթով առնչվել է Բիսաուի պրոլետարական շերտերին։ Համիլկարի նման եղել է մարքսիստական աշխարհայացքի կողմնակից և Գվինեա-Բիսաուի անկախացման ակտիվ ջատագովներից։

Հակահեղափոխական շարժման մեջ խմբագրել

1951 թվականին Լուիշ Կաբրալը Համիլկար Կաբրալի և Արիստիդեշ Պերեյրայի հետ մասնակցել է ընդհատակյա հակագաղութային շարժման ստեղծմանը[9]։ 1956 թվականին եղել է Գվինեայի և Կաբո Վերդեի (ՊԱԻԳԿ) Աֆրիկյան անկախության կուսակցության հիմնադիրներից մեկը։ Ղեկավարել է կուսակցության արհմիութենական ուղղությունը։

1959 թվականի ամռանը Լուիշ Կաբրալը եղել է Բիսաուի նավահանգստային աշխատողների խոշոր գործադուլի կազմակերպիչներից մեկը։ Գործադուլը ջախջախվել է ՊԻԴԵ-ի ուժերով։ Գաղութային իշխանությունները զենք են կիրառել։ Ըստ Լուիշ Կաբրալի տվյալների՝ գնդակահարության հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ[10]։ Հետապնդումներից խուսափելու համար Լուիշ Կաբրալը տեղափոխվել է Գվինեա, որտեղ տեղակայված է եղել ՊԱԻԳԿ-ի շտաբ-բնակարանը[8]։

1963 թվականին սկսվել է Գվինեա-Բիսաուի անկախության պատերազմը։ Լուիշ Կաբրալը գտնվել է ՊԱԻԳԿ-ի բարձրագույն ղեկավարության և ՖԱՐՊ-ի կուսակցական զինված ուժերի հրամանատարության կազմում։ Եղել է պայքարի Գործադիր կոմիտեի և ՊԱԻԳԿ-ի Ռազմական խորհրդի անդամ, ղեկավարել է վերահսկվող տարածքների վարչակազմը, հյուսիսային ճակատի ապստամբական զորքերը, ինչպես նաև Աշխատավորների համընդհանուր միությունը (UNTG)՝ ՊԱԻԳԿ արհմիութենական միավորումը[11]։ Ղեկավարել է նաև Դակարի կուսակցական ներկայացուցչությունը և կապ է պահպանել Սենեգալի նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորի հետ։

Միևնույն ժամանակ հետազոտողները նշում են, որ Լուիշ Կաբրալը մշտապես գտնվել է ավագ եղբոր ստվերում[12]։ Նա չի ունեցել ո՛չ Համիլկարի խարիզման, ո՛չ նախաձեռնողականությունը։ Կուսակցական իշխանության և ազդեցության ծավալով Լուիշ Կաբրալը զիջել է ոչ միայն Համիլկար Կաբրալին, այլև Արիստիդեշ Պերեյրային[11]։

1973 թվականի հունվարի 20-ին Համիլկար Կաբրալը սպանվել է ՊԻԴԵ-ի դավադրության արդյունքում[13]։ Դավադիրները պլանավորել են գրավել ՊԱԻԳԿ-ի ղեկավարությունը, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նրանք ձերբակալվել են գվինեական իշխանությունների կողմից։ Դատավարության արդյունքում գրեթե բոլորը մահապատժի են ենթարկվել։ ՊԱԻԳԿ-ի նոր գլխավոր քարտուղար է դարձել Արիստիդեշ Պերեյրան. նրա տեղակալը եղել է Լուիշ Կաբրալը։

Համիլկար Կաբրալի սպանությունը չի փոխել ռազմաքաղաքական իրավիճակը պորտուգալական Գվինեայում։ Հակատանկային շարժումը հաղթանակ է տարել։ 1973 թվականի սեպտեմբերի 24-ին հռչակվել է Գվինեա Բիսաուի անկախությունը։ 1974 թվականի սեպտեմբերի 10-ին՝ «Գամիկի հեղափոխությունից» հետո, Պորտուգալիան ճանաչել է Գվինեա Բիսաուի անկախությունը[14]։

Գվինեա Բիսաուն՝ Լուիշի կառավարման տարիներին խմբագրել

Լուիշ Կաբրալը դարձել է Գվինեա-Բիսաու անկախ պետության առաջին ղեկավարը՝ պետական խորհրդի նախագահը։ Արիստիդեշ Պերեյրան գլխավորել է Կաբո Վերդեի հանրապետությունը, որի անկախությունը հռչակվել է 1975 թվականի հուլիսի 5-ին։ Գլխավոր պետական կառույցը՝ իշխող կուսակցությունը, միասնական է եղել. դրանում արտացոլվել է երկու երկրների ապագա միավորման գրավականը։ Կարևոր նշանակություն է ունեցել այն փաստը, որ և՛ Բիսաուում, և՛ Կղզիներում իշխում էին Կաբո Վերդեից ներգաղթածները, որտեղից որ ծագում էր Համիլկար Կաբրալը։ Դա լուրջ դժգոհություն է առաջացրել բանտու-ազգայնականների շրջանում, որոնք բնակչության մեծամասնությունն էին կազմում[13]։

Լուիշ Կաբրալի ղեկավարությամբ Գվինեա Բիսաուում ստեղծվել է միակուսակցական մարքսիստական ռեժիմ՝ իրական սոցիալիզմի տեսակով։ Կաբրալը վարել է ԽՍՀՄ-ամետ և Կուբա-յամետ քաղաքականություն (կապեր է պահել նաև ՉԺՀ-ի հետ)։

Քաղաքական ճնշումները այստեղ չեն ընդունել այնպիսի մասշտաբներ, ինչպես Անգոլայում և Մոզամբիկում է եղել, սակայն Կաբրալն է պատասխանատու Պորտուգալիայի համար մղված կռվում բազմաթիվ աֆրիկացիների սպանությունների համար[15]։ Քաղաքական այլախոհությունը խիստ հետապնդվել է։ Այսպես, Համիլկար Կաբրալի սպանությանը մեղսակից լինելու մեղադրանքով մահապատժի է դատապարտվել անկախության համար պայքարի վետերան, ՊԱԻԳԿ-ի առաջին նախագահ Ռաֆայել Բարբոզան[16]։ Տնտեսությունը ծայրահեղ հետամնաց է եղել, պահպանվել է զանգվածային աղքատությունը։ Հասարակության մեջ և կուսակցությունում ուժեղացել է լարվածությունը նեգրական մեծամասնության և մուլատների, գվինեացիների և Կաբո Վերդեի բնակիչների միջև[12]։

Տապալում և արտագաղթ խմբագրել

1980 թվականի նոյեմբերի 14-ին Գվինեա Բիսաուում տեղի է ունեցել պետական հեղաշրջում։ Իշխանության է եկել հեղափոխական խորհուրդը՝ Ժուան Բերնարդ Վիեյրայի գլխավորությամբ, որը եղել է ազգայնական շարժման առաջնորդը՝ ընդդեմ Կաբրալի ճնշող տիրապետության[17]։ Գվինեա Բիսաուի և Կաբո Վերդեի միավորման նախագիծը ձախողվել է[18]։ Լուիշ Կաբրալը ձերբակալվել և բանտարկվել է, որտեղ անցկացրել է ավելի քան մեկ տարի[12]։

Ազատվելուց հետո Կաբրալն անմիջապես արտաքսվել է։ Չնայած նախկին ընկերական հարաբերություններին՝ Արիստիդեշ Պերեյրան հրաժարվել է ընդունել նրան Կաբո Վերդեում։ Նա մեկնել է Կուբա, որտեղ երեք տարի ապրել է Ֆիդել Կաստրոյի մոտ։ 1984 թվականին Լուիշ Կաբրալը, նախագահ Ռամալ Էանեշի առաջարկով, տեղափոխվել է Պորտուգալիա[19]։ Հրատարակել է «Crónicas de libertação» պատմական հուշագրությունները՝ ազատագրման ժամանակագրությունները[11]։

Գվինեա Բիսաու վերադառնալ չի հաջողվել. Վիեյրան զգուշացրել է, որ անվտանգություն չի երաշխավորում։ Կաբրալին հաջողվել է հայրենիք վերադառնալ միայն 1999 թվականին՝ Վիեյրայի երկու կառավարումների միջև ընդմիջման ժամանակ։ Արտագաղթի մեջ Լուիշ Կաբրալը խուսափել է Գվինեա Բիսաուի քաղաքական իրավիճակի վերաբերյալ խոսելուց։ Բայց չի զսպել ատելությունը, երբ խոսքը վերաբերել է Ժուան Վիեյրային[20]։ Երբ 2009 թվականին տեղեկություն է ստացվել Վիեյրայի սպանության մասին, հայտարարել է, որ «իրավիճակը դրանից ավելի վատը չի դառնա, իսկ փոփոխությունները դեպի լավը հնարավոր են»[21]։

Մահ և հիշատակ խմբագրել

Լուիշ Կաբրալը մահացել է 78 տարեկանում՝ Ժուան Վիեյրայի մահից երեք ամիս անց[14][17]։ Պաշտոնական ցավակցություն է հայտնել Պեդրա Պիրեշը՝ այն ժամանակվա Կաբո Վերդեի նախագահը։ Պիրեշը Կաբրալին բնութագրել է որպես հայրենասեր, ազատության մարտիկ, որը, սակայն, «թեթևակիորեն թերագնահատել է Գվինեական հասարակության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող դիմադրությունը»[22]։

2017 թվականին Համիլկարա Կաբրալի հիմնադրամը Կաբո Վերդեում առանձին գիրք է հրատարակել՝ գրելով Լուիշ Կաբրալի կենսագրությունը[23]։

Ընտանիք խմբագրել

Լուիշ Կաբրալը ամուսնացած է եղել, ունեցել է չորս որդի և երեք դուստր[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/2/hi/africa/8076565.stm
  5. http://www.didinho.org/Arquivo/NAHORADOADEUSALUISCABRALOSIMBOLISMODASOLIDARIEDADEEDAMULTICULTURALIDADE.htm
  6. ««Memórias e Reflexões» de Juvenal Cabral» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  7. Quem foi a mãe de Amílcar Cabral?
  8. 8,0 8,1 Luís de Almeida Cabral
  9. «Ночь гвинейской казни». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  10. Guiné 63/74 — DLVII: Antologia (36): o massacre do Pidjiguiti (Luís Cabral)
  11. 11,0 11,1 11,2 IRMÃO DE AMÍLCAR CABRAL. Morreu Luís Cabral, primeiro presidente da Guiné-Bissau independente
  12. 12,0 12,1 12,2 Luís Cabral. Liberation fighter and first president of Guinea-Bissau
  13. 13,0 13,1 Олег Игнатьев. Три выстрела в районе Миньер. Профиздат, 1976.
  14. 14,0 14,1 In memoriam. Luís de Almeida Cabral
  15. Patrick Chabal. A History of Postcolonial Lusophone Africa / Indiana University Press, 2002.
  16. «Guiné-Bissau: Morreu Rafael Barbosa, veterano da luta pela independência». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  17. 17,0 17,1 Guiné-Bissau: Morreu Luís Cabral, primeiro presidente do país
  18. Quarenta anos após a morte de Amílcar Cabral o que resta do seu sonho africano?
  19. Morreu Luís Cabral, o primeiro Presidente da Guiné-Bissau
  20. Luís Cabral — Biografia/Perfil
  21. «Luis Cabral, doente, evita comentar morte de Nino Vieira». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  22. 22,0 22,1 Tributo de Pedro Pires a Luis Cabral
  23. «Biografia de Luís Cabral por autora cabo-verdiana». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.