Լուիզա Պոզապալյան

հայ երգիչ

Լուիզա Պոզապալյան (Անաիս Եղիայան) (մարտի 24, 1936(1936-03-24)[1][2], Մարսել - մայիսի 6, 1998(1998-05-06)[1][2], Շտուտգարտ, Գերմանիա), հայ օպերային երգչուհի, սոպրանո։

Լուիզա Պոզապալյան
Ի ծնե անունԼուիզա Պոզապալյան
Ծնվել է1933 օգոստոսի 24, Մարսել
Մարսել
Մահացել էմայիսի 6, 1998(1998-05-06) (տարիքը 64), Շտուտգարտ
Շտուտգարտ, Գերմանիա
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգիչ, սոպրանո
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Լուիզա Պոզապալյանը ծնվել է Մարսել քաղաքում։ Վաղ հասակում բնակվել է Բեյրութում, որտեղ երգել է «Գուսան» երգչախմբում։ Հետագայում կատարելագործվել է Միլանում։ 1965-1973 թվականներին եղել է Համբուրգի օպերային թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ում, Մոնրեալում, Լոնդոնում, Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում, Մյունխենում, Ամստերդամում, Կոպենհագենում, Մոսկվայում, Երևանում։

Դերերգերից են`

  • Դոննա Աննա՝ Մոցարտի «Դոն Ժուան»
  • Դեզդեմոնա՝ Վերդիի «Օթելլո»
  • Լեոնորա՝ Վերդիի «Տրուբադուր»
  • Ալիս՝ Վերդիի «Ֆալստաֆ»
  • Մարգարիտ՝ Գունոյի «Ֆաուստ»
  • Միմի՝ Պուչչինիի «Բոհեմա»

Կատարել է սոպրանոյի երգամասեր վոկալ-սիմֆոնիկ երկերում՝ Բախի h-moll մեսսա, Մոցարտի «Ռեքվիեմ», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա, Բրամսի «Գերմանական ռեքվիեմ» և այլն։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի՝ կատարելով Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի, Գ. Ալեմշահի և այլոց ստեղծագործությունները[3]։

Միջազգային մրցույթների դափնեկիր է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=3874
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. «Լուիզա Պոզապալյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 348