Լուիզա Գրագատի (Luiza Gragati) Հակոբյանը ծնվել է 29 մարտ 1991 Երևանում (Հայաստան) արվեստագետների ընտանիքում։ Բնակության վայր՝ Մարսել, Ֆրանսիա, նկարիչ է, լուսանկարիչ,քանդակագործ, քանդակել է բրոնզե քանդակներ։ Լուիզան «ԳՐԱԳԱՏԻ» արվեստի ստուդիայի հիմնադիրն ու տնօրենն է 2011 թվականից։

Լուիզա Գրագատի
Ի ծնեԼուիզա Հակոբյան
ԿեղծանունԳրագատի
Ծնվել է29․03․1991
ԾննդավայրԵրևան,Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ / ուսումնարան (2010) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2014)
ՄասնագիտությունԽեցեգործ,գեղանկարչուհի
Ուշագրավ աշխատանքներ"1915","Ապրիլյան կակաչներ","Օհ, մարդիկ"
ՊարգևներՆախագահի մրցանակ (2-րդ տեղ)
Կայքluiza-gragati.com/tableaux
 Luiza Gragati Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նկարչուհի Լուիզա Գրագատի (Հրահատի) Հակոբյանը ծնվել է 29 մարտ 1991-ին ՝ Երևան (Հայաստան), արվեստագետների ընտանիքում։ Փոքր տարիքից նրան գրավել է նկարչությունը։ Սովորել է հայտնի Փանոս Թերլեմեզյան դպրոցում, ապա՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Ավարտել է նաև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։ Լուիզայի երկրորդ կիրքն է լուսանկարչությունը, նա դարձել է Հայաստանի նկարիչների միություն անդամ՝ որպես լուսանկարիչ, ինչպես նաև արժանացել է Նախագահի մրցանակի (2-րդ տեղ)։ Լուիզայի անձնական աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում[1],, «Թեքեյան կենտրոնի»[2] ֆոնդում։ Նրա աշխատանքները առաջին տեղն են զբաղեցրել Olympia International 2007 ցուցահանդեսում, Լուիզան «GRAGATI» արվեստի ստուդիայի հիմնադիրն ու տնօրենն է 2011 թվականից։

Լուիզան շարունակում է զարգացնել ոչ միայն հայ ազգային գեղանկարչությունը, այլ նաև իր ստեղծագործություններում ներմուծում ավանդական եվրոպական դպրոցի տարրեր։ Լուիզան աչքի է ընկնում գեղանկարչության բոլոր ժանրերում։ Իր գույների և վրձինների շնորհիվ նա ստիպում է մեզ բացահայտել իր հորդառատ երևակայությունը իր կտավների վրա։ Լուիզայի սիրելի գույնը դեղինն է. նա կարծում է, որ եթե դեղինը չլիներ, այս գույնը, որը ներկայացնում է արևը, լույսն ու ուրախությունը, աշխարհն այնքան գեղեցիկ չէր լինի, որքան այսօր։

Գործունեություն խմբագրել

2015 թվականին նա տեղափոխվեց Ֆրանսիա և բացեց իր սեփական պատկերասրահը «Galerie de Gragati»-ն։ 2016 թվականին նա մասնակցել է մի քանի ցուցահանդեսների Ֆրանսիա-ի Aix-en-Provence-ում։

2017 թվականից Լուիզան գեղանկարչության և նկարչության միջոցով դասավանդում է արվեստ Ֆրանսիայի հայ երիտասարդության JAF դպրոցում։

2018 թվականին Ֆրանսիայի Հայ Առաքելական թեմի առաջնորդի օրհնությամբ Մարսելի Հայ Առաքելական Մայր տաճարում կախվել են ռեալիստական ոճի երկու նկարներ։

2018 թվականին նա մասնակցել է Festival ցուցահանդեսին Palais Longchamp-ում, ինչպես նաև Մարսելի հյուպատոսությունների «Consul'Art» աշխատանքների ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Maison de l'Artisanat et des métiers: արվեստը, որտեղ նա ներկայացնում է Հայաստանը կտավի վրա «1915» յուղանկարով և նույն միջոցառմանը 2019 թվականին ներկայացնում «Ոգեշնչման պահը» բրոնզե քանդակը։

2019 թվականին նա իր աշխատանքները ներկայացրել է իրեն նվիրված ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Bouches-du-Rhône բաժնի և CCAF-ի կողմից։

2019-2020 թվականներին նա նկարել և ավարտել է Բոմոնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու[3] պատերի որմնանկարներն ու ձեռագրերը, որոնք կազմված են 4 մասից։

Աշխատանքներ խմբագրել

  • «Ջազային ռիթմեր» 2007 - յուղաներկ 85x150[4]
  • «Նա» 2012 - յուղաներկ 110x190[4]
  • «Ռեֆլեքս» 2013 - յուղաներկ 110x190[4]
  • «Այլ սենյակ» 2013 - յուղաներկ 120x210[4]
  • «Կազակների ավանդույթը» 2013 - յուղաներկ 100x110[4]
  • «Երազ» 2014 - յուղաներկ 60x70[4]
  • «1915» 2015 - յուղաներկ 100x100[4]
  • «Ապրիլյան կակաչներ» 2017 - յուղաներկ 100x100[4]
  • «Միաձուլում» 2017 - յուղաներկ 100x100[4]
  • «Նա» 2018 - յուղաներկ 60x80[4]
  • «Սպասում» 2019 - յուղաներկ 80x65[4]
  • «Թագադրված աղջիկը» 2020 - յուղաներկ 80x65[4]
  • «Օհհհ մարդիկ» 2021 - յուղաներկ 80x65[4]

Քանդակներ խմբագրել

  • «Ոգեշնչման պահը» 2019 - բրոնզ 7կգ 30սմ
  • «Զգայարանների պայթյուն» 2019 - բրոնզ 4կգ 30սմ
  • «Ազատագրում» 2019 - բրոնզ 3կգ 20սմ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նարեկացի» կերպարվեստի միությունում
  2. «Թեքեյան կենտրոնի»
  3. Ազգանվեր աշխատանք Ֆրանսիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար
  4. «վեբ կայք Luiza GRAGATI». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  5. Ցուցահանդես՝ Լուիզա ԳՐԱԳԱՏԻ
  6. BALT պատկերասրահում ցուցադրվում են Հայաստանից ժամանած նկարիչներ նկարները
  7. Սահակ-Մեսրոպ երգչախումբը նշեց 3րդ տարեդարձը
  8. Yelaket.am-ը Լուիզա ԳՐԱԳԱՏԻԻ մասին
  9. Լուիզա Գրագատի Հակոբյանը ցուցադրությունը ABD-ում
  10. Լուիզա ԳՐԱԳԱՏԻ - 10 տարեկան