Լուգանսկի տեխնոավիացիոն թանգարան

Լուգանսկի տեխնոավիացիոն թանգարան, մեծ ավիացիոն թանգարան Լուգանսկ քաղաքում։

Լուգանսկի տեխնոավիացիոն թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԼուգանսկ
ՎայրՈւկրաինա
ՀասցեГостра Могила, Луганськ, Україна
Հիմնադրվել էօգոստոսի 18, 1996
Տնօրենգնդապետ Ա. Ի. Մոստավոյ
Կայքavia-museum.lg.ua
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1996 թվականին։ Առաջին ցուցադրումներն եղել են թռչող սարքեր, որոնք անպետքությունից ելնելով ուղարկվել են Լուգանսկի տեխնոավիացիոն վերանորոգման գործարան։ Ֆինանսավորում չստանալու պատճառով այդ ինքնաթիռներն ու ուղղաթիռներն այդպես էլ անսարք մնացել են, որոնք էլ հետագայում որպես ջարդոն դուրս են գրվել գործարանից, և հենց այդ ժամանակ էլ առաջ է եկել թանգարան բացելու որոշումը։ Թանգարանի առաջին տնօրենն եղել է Լ. Վ. Կոզենչուկը։ Ի շնորհիվ Կոզենչուկի, թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով։

Ցուցանմուշներ խմբագրել

2011 թվականին թանգարանում բացվել է օդանավերի շարժիչների նոր տաղավար։ Թանգարանն այսօր ունի շուջ 50 ցուցանմուշներ։

Ցուցադրությունում առկա է «Սու»-ի, «ՄիԳ»-ի и «Տու»-ի նմուշների մի ամբողջ շարք, նաև «Մի»-ի и «Կա»-ի նմուշների ուղղաթիռներ։ Թանգարանի այցելուները մասնավորապես կարող են տեսնել.

  • ԿՍՌ-2, խորհրդային թևավոր հրթիռների առաջին նմուշներից,
  • ՄիԳ-21 կործանիչ, որը նախկինում պատկանել է Գրոմովի անվան թռիչկափորձարկային ինստիտուտին, և որով թռել են՝ ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Վ. Մ. Կոմարովը, Խորհրդային Միության վաստակավոր հերոս, օդաչու-փորձարկիչ Յ. Ա. Գարնաևը և այլ հայտնի օդաչուներ,
  • Մի-6, ծանր փոխադրային ուղղաթիռ, որը երկար ժամանակ հայտնի է եղել որպես աշխարհի խոշորագույն ուղղաթիռ,
  • Մի-24 «Թռչող տանկ», որը մասնակցել է Աֆղանստանում և Չեչենիայում տեղի ունեցած ռազմական գործողություններում։

Թանգարանը այցելուներին հետաքրքրում է նաև իր ավտոմեքենաների և մոտոցիկլետների հավաքածուով։

Ուղղաթիռներ խմբագրել

Լուսանկար Ցուցանմուշ Նկարագիր
  Կա-25 հակասուզանավային ուղղաթիռ
  Կա-26 թեթև ուղղաթիռ
  Կա-27 հակասուզանավային ուղղաթիռ
  Մի-2 թեթև ունիվերսալ ուղղաթիռ
  Մի-4 միջին ունիվերսալ ուղղաթիռ
  Մի-6 ծանր փոխադրող ուղղաթիռ
  Մի-8 փոխադրող ուղղաթիռ
  Մի-24 փոխադրող-մարտական ուղղաթիռ
  Մի-24 ճշտորդ ուղղաթիռ, ցամաքային զորքերի հետախույզ
  Մի-24 ճառագայթաքիմիական հետախուզման ուղղաթիռ

Ինքնաթիռներ խմբագրել

Լուսանկար Ցուցանմուշ Նկարագիր
  Ան-14 թեթև ունիվերսալ ինքնաթիռ
Ан-24 ռազմափոխադրող ինքնաթիռ
  Ան-26 Շտուրմանի վերապատրաստման համար նախատեսված ուսոուցողական ինքնաթիռ
  Aero L-29 Delfin ուսոուցողական ինքնաթիռ
  Բե-12 հակասուզանավային ինքնաթիռ
  Իլ-12 մարդատար ինքնաթիռ
  Իլ-38 ամենահեռու հակասուզանավային ինքնաթիռ
  Իլ-76 փորձարարական ինքնաթիռ նախատեսված տիեզերագնացների ջրէջքի ժամանակ փրկարարական աշխատանքների կազմակերպման համար
  ՄիԳ-17 կործանիչ
  ՄիԳ-19 կործանիչ
  ՄիԳ-21 կործանիչ
  ՄիԳ-21 ուսումնական կործանիչ
  ՄիԳ-23 կործանիչ
  ՄիԳ-25 հետախույզ-ռմբակոծիչ
  ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչ
  ՄիԳ-29 կործանիչ
  ՄիԳ-29 կործանիչ, որը ըստ որոշ տվյալների ցուցանմուշը ոչնչացվել է 2014 թվականի սեպտեմբերին ռազմական գործողությունների ժամանակ[1]
  ՄիԳ-29 կործանիչ
  Սու-7 ճակատային կործանիչ-ռմբակոծիչ
  Սու-15 կործանիչ-ճակատային
  Սու-17Մ2 կործանիչ-ռմբակոծիչ
  Սու-25 հարձակվող
  Տ-6 (նախատիպը Սու-24) ճակատային ռմբակոծիչ
  Տ-10 (նախատիպը Սու-27) կործանիչ
  Տու-124 հարձակման վերապատրաստվող ուսումնական ինքնաթիռ
  Տու-142 հեռահար հակասուզանավային ինքնաթիռ
Х-32 Бекас թեթև ունիվերսալ ինքնաթիռ
Յակ-18 ուսումնական-վերապատրաստողական ինքնաթիռ
  Յակ-28 ռմբակոծիչ
  Յակ-38ՈՒ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար նախատեսված ուսումնական-վերապատրաստողական ինքնաթիռ

Անօդաչու օդանավեր խմբագրել

Լուսանկար Ցուցանմուշ Նկարագիր
  Ту-141 «Стриж» հետախուզական անօդաչու օդանավ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aviation Safety Network». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.