Վլադիմիր Կլիմով
Վլադիմիր Յակովլևիչ Կլիմով (ռուս.՝ Владимир Яковлевич Климов, հուլիսի 11 (23), 1892, Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1962[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ավիացիոն մոտորաշինության բնագավառի խորհրդային գիտնական, ավիացիոն շարժիչների կոնստրուկտոր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թ.), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1940, 1957 թթ.), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր։
Վլադիմիր Կլիմով Владимир Климов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 11 (23), 1892 Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1962[1] (70 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ճարտարագետ, քաղաքական գործիչ և ավիատիեզերքային ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտ, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա և Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | աերոդինամիկա |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1918) և Komissarov technical college? |
Պարգևներ | |
![]() |
Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկիկական ուսումնարանը (1918 թ.)։ 1935 թվականից ավիացիոն շարժիչների գլխավոր կոնստրուկտոր է։ Կլիմովի ղեկավարությամբ ստեղծվել են կործանիչ և ռմբակոծիչ ավիացիայի հզոր շարժիչներ, որոնք մեծ դեր են խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում նրա ղեկավարությամբ մշակվել են մի շարք օդային ռեակտիվ շարժիչներ։
Եղել է նաև ԽՍՀՄ II գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1943, 1946, 1949 թթ.)։ Պարգևատրվել է Լենինի հինգ շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Климов Владимир Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 482)։ |