Լորետո Կասկալես Մարտինես

իսպանացի քաղաքական գործիչ

Լորետո Կասկալես Մարտինես (իսպ.՝ Loreto Cascales Martínez, հունվարի 22, 1977(1977-01-22), Սանտա Պոլա, Baix Vinalopó, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։

Լորետո Կասկալես Մարտինես
Loreto Cascales Martínez
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հուլիսի 12, 2016
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 22, 1977(1977-01-22) (47 տարեկան)
Ծննդավայր Սանտա Պոլա, Baix Vinalopó, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Loreto Cascales Martínez

Կենսագրություն խմբագրել

Լորետո Կասկալես Մարտինեսը ծնվել է 1977 թվականի հունվարի 22-ին Սանտա Պոլա քաղաքում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել է անգլիական բանասիրություն։ Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո դարձել է Իսպանիայի Ժողովրդական կուսակցության անդամ և վերջինիս կազմում 2003 թվականին առաջադրվել է, որպես Սանտա Պոլայի քաղաքապետի թեկնածու։

Ստանալով ձայների մեծամասնություն՝ նույն թվականին Լորետո Կասկալես Մարտինեսն ընտրվում է Սանտա Պոլայի քաղաքապետ։ Որպես քաղաքապետ պաշտոնավարել է մինչև 2015 թվականը։ 2007 թվականին դարձել է Ալիկանտեի մարզային խորհրդի անդամ։

Լորետո Կասկալես Մարտինեսը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է նաև 2007 և 2011 թվականին[1]։ 2015 թվականին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելուց հետո հրաժարական է տվել և նախապատրաստվել 2015-2016 թվականների ընդհանուր ընտրություններին։ 2016 թվականի հուլիսի 12-ին դարձել է Իսպանիայի Թագավորության կորտեսի պատգամավոր[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Loreto Cascales renuncia a su acta de Concejal del Ayuntamiento de Santa Pola para afrontar su nueva etapa como Diputada Nacional». www.radiosantapolaonline.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  2. «Candidatura del PP por Alicante al Congreso y al Senado». Partido Popular (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Al pulsar sobre la letra que corresponda a la inicial de un apellido, se mostrará una lista de todos los parlamentarios cuyo primer apellido coincida con dicha inicial».