Լորեն Մարի Սոկա (անգլ.՝ Lauren Marie Socha, հունիսի 9, 1990(1990-06-09), Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ «Վատ» հեռուստասերիալում խաղացած դերի համար արժանացել է «BAFTA» մրցանակի[1][2]։

Լորեն Սոկա
Ծնվել էհունիսի 9, 1990(1990-06-09) (33 տարեկան)
ԾննդավայրԴերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունBurton & South Derbyshire College? և Saint Benedict, A Catholic Voluntary Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1990 թվականի հունիսի 9-ին Դերբի քաղաքում՝ Ռոբերտ Սոկայի և Քեթլին Լիոնսի ընտանիքում[3]։ Լորենը ունի ավագ եղբայր՝ Մայքլ Սոկան, որը նույնպես դերասան է։ Սովորել է Սուրբ Բենեդիկտի դպրոցում, իսկ հետո՝ Բյորթոնի քոլեջում։ Զուգահեռաբար հաճախել է նաև երգի դասերի։ Տեղափոխվելով Նոթինգհեմ՝ Լորենը սկսել է հաճախել Յան Սմիթի դերասանական վարպետության դասընթացների։

Կարիերա խմբագրել

15 տարեկանում նկարահանվել է Arctic Monkeys խմբի «When the Sun Goes Down» երգի երաժշտական տեսահոլովակում։ Տեսահոլովակը հիմնված է «Սրիկա» կարճամետրաժ ֆիլմի վրա[4]։

2010 թվականի մայիսին Լորենը որպես Սամանտա Մորտոնի ռեժիսորական առաջնաելույթում («Չսիրվածը» ֆիլմ) երկրորդ պլանի լավագույն դերասանուհի առաջադրվել է «BAFTA» հեռուստամրցանակի։ 2011 թվականի մայիսին «Վատ» հեռուստասերիալում կատարած դերի համար որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի շահել է «BAFTA» հեռուստամրցանակը[5][6]։

2011 թվականին Լորենը մասնակցել է BBC-ի «Off By Heart Shakespeare» ուսուցողական նախագծին, որտեղ խաղացել է «Ռոմեո և Ջուլիետ»-ի Ջուլիետի դերը[7]։

Անձնական կյանք խմբագրել

Լորենը ապրում է Դերբի քաղաքում։ Նա ունի երեք դաջվածք․ երեք աստղեր պարանոցին, ժապավեն մեջքին և աստղի սկզբնատառերը դաստակին[8]։

2012 թվականի հունվարի 23-ին դերասանուհուն մեղադրանք է առաջադրվել ռասայական հարձակման համար, քանի որ նա Դերբի քաղաքի կենտրոնում 9 ժամ փաբում անցկացնելուց հետո վիրավորել է տաքսու վարորդ Սաքանդեր Իքբալին։ 2012 թվականի մայիսի 2-ին Լորենն ընդունել է իր մեղքը, և դատարանը նրան դատապարտել է 4 ամսվա ազատազրկման[9]։

2016 թվականի ապրիլի 18-ին Լորենն ունեցել է աղջիկ՝ Ռինի Ռեյ Ռեյնսֆորդը[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Սրիկա Scummy Man Նինա
2009 հֆ Չսիրվածը The Unloved Լորեն
2009-2013 ս Վատ Misfits Քեյլի Բելի
2010 ս Անառակ դուստրեր Five Daughters Դաունի
2011 ֆ Երեխան The Child Մերիլին Մոնրո
2011 ֆ Մնացորդներ։ Էրեյզեր Misfits Erazer Քելի Բեյլի
2012 ս Սպանություն։ Համատեղ գործողություն Murder: Joint Enterprise Դինա
2013 ս Պլեբեյներ Plebs Ամանդա
2015-2017 ս Աղետ Catastrophe Աննա
2017 ս Ուրիշ մեկը The Other One Քեթրին «կատու» Ուոլկոթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Interview with Lauren Socha». comedy.co.uk. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. «Lauren Socha NOT returning to Misfits». Digitalspy. 2012 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  3. «Our family had to conquer heartbreak on the road to stardom». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  4. «Lauren Socha interview». pimedia.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «TV Awards Nominations Press Release». Bafta.org. 2010 թ․ հունիսի 6. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Television Awards Nominees and Winners in 2011». bafta.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Schools - Teachers - Off By Heart Shakespeare: Romeo and Juliet "Blistered be thy tongue"». BBC. 2011 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Misfits star Lauren Socha reveals why she's changing her accent». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  9. «'Misfits' Lauren Socha sentenced over racist attack on taxi driver». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  10. «Misfits star Lauren Socha welcomes baby Reenie-Rae». TV3.ie (անգլերեն). 19th Apr 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեն Սոկա» հոդվածին։