Մայքլ Սոկա

բրիտանացի դերասան

Մայքլ Սոկա (անգլ.՝ Michael Socha, դեկտեմբերի 13, 1987(1987-12-13)[1], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2], անգլիացի դերասան, որն առավել հայտնի է «Սա Անգլիան է» ֆիլմում[3] և «Լինել մարդ»[4], «Մի անգամ Հրաշքների աշխարհում» և «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալներում կատարած դերերով։

Մայքլ Սոկա
անգլ.՝ Michael Robert Socha
Ծնվել էդեկտեմբերի 13, 1987(1987-12-13)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԴերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունBurton & South Derbyshire College? և Saint Benedict, A Catholic Voluntary Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
michaelsocha.com

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Մայքլ Սոկան ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 13-ին Դևոն կոմսության Դերբի քաղաքում՝ Ռոբերտ Սոկայի և Քեթլին Լիոնսի ընտանիքում[5]։ Հայրն ունի լեհական ծագում։ Նրա կրտսեր քույրը դերասանուհի Լորեն Սոկան է։ Նա հաճախել է Սուրբ Բենեդիկտի դպրոցը (անգլ.՝ Saint Benedict Catholic Voluntary Academy) և եղել կրոնական աշակերտ[3]։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, իսկ հայրը ալկոհոլի հետ ունեցել է խնդիրներ[3]։ Ռոբերտ Սոկան մահացել է 2004 թվականին ալկոհոլի պատճառով առաջացած սրտի կաթվածից[3][5]։

Սոկան սովորել է Բուրթոնի և Հարավային Դերբիշիրի քոլեջում (անգլ.՝ Burton & South Derbyshire College) և մինչև դերասան դառնալը փոխել է մի քանի աշխատավայրեր[6]։

Անձնական կյանք խմբագրել

Նա և Ֆեյը, որի հետ երկար ժամանակ հանդիպել են, ունեն որդի՝ Էլիս Մայքլ Սոկան[7][8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Սա Անգլիան է This is England Հարվի
2008 Հույսը մեռնում է վերջում Better Things Մայք
2008 Ամառ Summer Դենիել
2008-2009 Աղետ Casualty Ռայան Մալոուն 6 էպիզոդ
2009 Չսիրվածը[10] The Unloved Մայքլ Հեռուստաֆիլմ
2009 Բերք Harvest Իյեբսլի Հեռուստաֆիլմ
2009 Պարադոքս Paradox Զաք Հենլի Մինի սերիալ, 1 էպիզոդ
2010 Կտրել Cut Ջիմի
2010 Արյունով կապված[10] Bonded by Blood Դոնի Սվենսոն
2010 Սա Անգլիան է 86 This Is England '86 Հարվի 4 էպիզոդ
2011 Սա Անգլիան է 88 This Is England '88 Հարվի 3 էպիզոդ
2011-2013 Լինել Մարդ[10] Being Human Թոմաս[11] Գլխավոր դեր,18 էպիզոդ[12]
2012 28 հազար Twenty8k Թոնի Մարչետո
2013 Սվենգալի Svengali Թոմի
2013 Սփայք Այլենդ Spike Island Կարլ
2013-2014 Մի անգամ Հրաշքների աշխարհում Once Upon a Time in Wonderland Ուիլ Սկարլեթ/Սրտի Վալետ Գլխավոր դեր, 13 էպիզոդ
2014 Լուռ վկա Silent Witness Դևիդ Բենետո
2014 Տեսուչ Ջորջ Ջենթլի Inspector George Gently Ջո Թյորներ
2014-2015 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Ուիլ Սկարլեթ/Սրտի Վալետ 4-րդ եթերաշրջան, հիմնական դեր
2016 Եկվորներ The Aliens Լյուիս Գլխավոր դեր
2017 Թիթեռնիկ Papillon Ժյուլո Գլխավոր դեր
2019 Չեռնոբիլ Chernobyl Միխայիլ 3 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Better Things | Cast - Page 6 : Joel | Mike». betterthingsthefilm.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Scott, Jennifer (2009 թ․ փետրվարի 5). «Michael Socha, Glamour, Nottingham Playhouse». This is Nottingham. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  4. «ACTOR Michael Socha has revealed that he was broke and sitting at home watching the Jeremy Kyle Show when he got a call that would make 2010 his best year yet». This is Derbyshire. 2010 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  5. 5,0 5,1 «Our family had to conquer heartbreak on the road to stardom». This is Derbyshire. 2011 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  6. Merry, Louise (2011 թ․ հուլիսի 6). «Burton and South Derbyshire College guide». Telegraph. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  7. Amy Williams (2010 թ․ հոկտեմբերի 31). «Michael Socha, Paul Wesley and George Lamb: Meet the TV talent worth turning on for | Mail Online». dailymail.co.uk. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  8. onceuponatimeinwonderland.com - This website is for sale! - onceuponatimeinwonderland Resources and Information Արխիվացված 2013-09-28 Wayback Machine
  9. Luckily I've had some amazing people on my side | Western Daily Press(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 10,2 «LIFE will never be the same for Michael Socha. Every time there's a full moon, whether he's shopping in Asda or drinking in a pub in Friar Gate, he gets an irresistible urge – to transform into a werewolf». This is Derbyshire. 2011 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Hot new star of Being Human: Michael Socha - In This Issue». GayTimes. 2011 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  12. Rebecca Denton. «Being Human Blog: Toby's Blog is Back». BBC. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Սոկա» հոդվածին։