Լորենցո Քուին (մայիսի 7, 1966(1966-05-07)[1] կամ 1967[2], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի քանդակագործ, կինոդերասան։ Դերասան Էնթոնի Քուինի հինգերորդ տղան։

Լորենցո Քուին
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1966(1966-05-07)[1] (57 տարեկան) կամ 1967[2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասան և քանդակագործ
Ծնողներհայր՝ Էնթոնի Քուին
 Lorenzo Quinn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քուինը ծնվել է Իտալիայի Հռոմ քաղաքում։ Նա մեծացել է Միացյալ Նահանգներում և այժմ բնակվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Նա սկսել է զբաղվել արվեստով՝ որպես նկարիչ, երբ 1980-ականների սկզբին ընդունվեց Նյու Յորքի գեղարվեստի ակադեմիա[4]։

Քուինը պրոֆեսիոնալ ներկայացել է 1980-ականների վերջերին՝ 1988 թվականին մարմնավորելով իտալացի երիտասարդ ջութակ պատրաստելու վարպետ Անտոնիո Ստրադիվարիին՝ իտալական «Ստրադիվարիուս» ֆիլմում, որի ռեժիսորը Ջիակոմո Բատիարիոն էր։ Քուինի հայրը մարմնավորեց հասուն տարիքի Ստրադիվարիուսին[5]։ Քուինը ավելի ուշ մարմնավորեց իսպանացի սյուրռեալիստ, արվեստագետ Սալվադոր Դալիին, իսկ նրա կնոջը՝ Գալային, մարմնավորում էր անգլիացի դերասանուհի Սառա Դուգլասը[6]։ Քուինը «Biarritz» կինոփառատոնին արժանացավ «Ամենալավ նոր հայտնություն» մրցանակին՝ Դալիի աշխատանքի համար[7]։

 
Թռիչք, Անգլիա, Լոնդոն
 
Ձգողականություն, Ֆրագա, Իսպանիա
 
Կաստելդեֆելս

Ցուցահանդեսներ խմբագրել

2008 թվականին, Մայֆեյրի «Halcyon» թանգարանը, Քուինի կտավների ցուցահանդեսը՝ «Էվոլյուցիան», ընտրեց նոր հորիզոններ բացելու նպատակով։

2009 թվականին հաջորդեց նրա քանդակների ցուցադրությունը՝ «Հավասարակշռություն» խորագրով, որի հիմքում ընկած էր «տալու և վերցնելու» գաղափարախոսությունը։ Ցուցադրության մեջ ներգրավված էին բազմաթիվ նոր քանդակներ, ներառյալ կանանց և տղամարդանց։ Ակնառուներից մեկը մարմարե կնոջ արձանն էր՝ փաթաթված փշոտ մետաղալարով։

Բարեգործություն խմբագրել

Քուինը ներդրումներ է արել բազմաթիվ բարեգործությունների։ Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի երիտասարդ արվեստագետների հովանավորն էր։ Մադրիդի կույրերի թանգարանին է նվիրաբերել «հույսի» արձանը։

Գաստրոնոմիկայի թանգարան խմբագրել

Քուինը նաև իտալական «Գալերիա գաստրոնոմիկա» ռեստորանի համասեփականտեր է[8], որը գտնվում է Բարսելոնայում։ Այն նույնպես շրջապատված է նրա բազմաթիվ արձաններով։ Ռեստորանի բազմաթիվ տարրեր արված էն Քուինի դիզայնով[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Կոչում Դեր Նշում
1988 Օնեսիսը։ Աշխարհի ամենահարուստ մարդը Ալեքսանդր Օնասիս Հեռուստաֆիլմ.
1989 Ստրադիվարի Անտոնիո Ստրադիվարի կրտսեր
1991 Դալի Սալվադոր Դալի
1994 Այս երկրի բոլոր հաջողությունները Ռենատո Թուչի Հեռուստասերիալ.
1998 Ժամանակի ռումբ Լուկա Սքուարչինա
1999 Թնդանոթների երկիր Էդուարդ դե Սիկարտ
Օրիունդի Երիտասարդ Ջուզեպպե Պադովանի
Կամինո դե Սանտիագո Սեբաստիան Կարճ հեռուստասերիալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 http://aa.xtraz.net/ca/cerca
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Merritt Gallery & Renaissance Fine Arts: Lorenzo Quinn - Merritt Gallery & Renaissance Fine Arts, accessdate: November 24, 2017
  5. Cesare Biarese; Francesca Solinas (1988). EuropaCinema 88: V mostra del cinema europeo. EDIZIONI DEDALO. էջ 161. ISBN 978-88-220-4528-7.
  6. Àngel Comas (2003). Diccionari de llargmetratges: el cinema a Catalunnya després del franquisme, 1975-2003. Cossetània Edicions. էջ 75. ISBN 978-84-96035-96-6.
  7. Cambio 16. Información y Revistas, S.A. 1991 թ․ հուլիս.
  8. «Galeria Gastronomica». Galeria Gastronomica. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Cutlery - By CUNILL - Compare Prices, Reviews and Buy at Nextag - Price - Review». Nextag.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Քուին» հոդվածին։