Լոուրենսու դի Ալմեյդա
Լոուրենսու դի Ալմեյդա (պորտ.՝ Lourenço de Almeida, 1480, Մարտին, Պորտուգալիայի թագավորություն - մարտ 1508, Չաուլ, Portuguese India, Պորտուգալական կայսրություն), Հնդկաստանի առաջին պորտուգալացի փոխարքա Ֆրանսիշկու դե Արմեիդայի որդին։
Լոուրենսու դի Ալմեյդա Lourenço de Almeida | |
---|---|
Ծնվել է | 1480 |
Ծննդավայր | Մարտին, Պորտուգալիայի թագավորություն |
Մահացել է | մարտ 1508 |
Մահվան վայր | Չաուլ, Portuguese India, Պորտուգալական կայսրություն |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ազգություն | պորտուգալացի |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Francisco de Almeida? |
Անդամություն | Քրիստոսի շքանշան |
Մասնակցել է հոր ղեկավարությամբ կազմակերպված պորտուգալական 7-րդ արշավանքին դեպի Հնդկաստան։ Ըստ երևույթի՝ 1505 թվականին նա դարձել է առաջին պորտուգալացին, ում նավերը մոտեցել են Շրի Լանկայի (Ցեյլոնի կղզի) ափերին։ Նա Կոլոմբոյում հիմնել է գաղութային առևտրավան։
1506 թվականին Լաուրենսը գլխավորել է պորտուգալական ուժերին Կաննանգրեի ճակատամարտում, որտեղ պորտուգալացիները հասնում են լիակատար հաղթանակի։
Երկու տարի անց Լաուրենսու դի Ալմեիդա գլխավորում է պորտուգալական ուժերին եգիպտական մամլուքների դեմ մղվով Չաուլի ճակատամարտում։ Սակայն այս անգամ նրա գլխավորած նավատորմը պարտություն է կրում։ Ճակատամարտի ընթքացքում Լաուրենսու դի Ալմեիդայի նավը խորտակվում է և վերջինս զոհվում է[1]։
Ֆրանսիշկու դի Արմեիդայի գլխավորությամբ պորտուգալացիները փոխհատուցում են նախորդ պարտությանը՝ ջախջախելով Մամլուքյան սուլթանության, Կալկաթայի և Գուջարաթի միացյալ նավատորմերին։
Լաուրենսու դի Արմեիդայի անունը հիշատակված է հայտնի պորտուգալացի բանաստեղծ Լուիշա դե Կամոենսայի «Լուզիադներ» էպիկական պոեմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Lourenco de Almeida | Portuguese explorer». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.