Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները

Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները (ֆր.՝ Mirifiques aventures de maître AntiferԺյուլ Վեռնի արկածային վեպը, որը տպագրվել է 1894 թվականին։

Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները
ֆր.՝ Mirifiques Aventures de Maître Antifer
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական վեպ և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՄանուկը (Ժյուլ Վեռնի վեպ)
ՀաջորդԼողացող կղզին
ՆկարազարդողԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1894
OCLC11889609
 The Wonderful Adventures of Captain Antifer Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Թուրք մեծահարուստ Քամիլ փաշան, ով ներգրավվել էր Մահմուդ Երկրորդի ու եգիպտական տիրակալ Մուհամեդ Ալիի միջև մղվող պատերազմի մեջ, իր գանձերը պահում է անհայտ կղզում։ Իր դավաճան զարմիկ Սաուկին զրկելով ունեցվածքից, փաշան իր ողջ կարողությունը թողնում է մի անգամ իրեն փրկած երեք մարդկանց։

Սաուկը, խորհրդակցելով նոտար Բեն-Օմարի հետ, ով հանգուցյալի հոգեխոսն էր, որոշում է իրեն վերցնել գանձերը։ Իմանալով կղզու կոորդինատների միայն երկայնությունը՝ Բեն-Օմարնու Սաուկը, ով ձևանում է որպես Բեն-Օմարի ծառայող Նազիմ, ուղևորվում են Սեն Մալո փաշայի ժառանգորդի ու կոորդինատների լայնությունն իմացողի ՝ նավաստի Միեռ Մալո քեռի Անտիֆերի մոտ։ Անտիֆերը, նրանցից երկայնությունն իմանալով, իր ընկեր Ժիլդաս Տրեգոմենի, զարմիկ Ժյուլի, Բեն-Օմարի ու Սաուկի հետ ուղևորվում է այդ կղզի, Օմանյան նեղուց։

Կղզում ճանապարհորդները գտնում են ընդամենը մի տուփ փոքրիկ հաղորդագրությամբ, որտեղ գրված էր երկրորդ կղզու լայնությունը և ասվում էր, որ Անտիֆերը պետք է գնա բանկիր Զամբուկոյի մոտ, ով երկրորդ ժառանգն է և ում մոտ գտնվում է լայնության կոորդինատը։ Վերջինս, որպեսզի ամբողջ հարստությունը իր ընտանիքին բաժին հասնի համոզում է Անտիֆերին ամուսնանալ իր երիտասարդ քրոջ հետ։

Գվինեյան ծոցում նույնատիպ տուփ նույնատիպ հաղորդագրությամբ գտնելուց հետո Անտիֆերն ու Զամբուկոն գնում են երրորդ ժառանգորդի՝ էդինբուրգցի աստվածաբան Թիրկոմելիոյի մոտ, ով գիտեր երրորդ կղզու երկարության կոորդինատը։ Պարզվում է, որ նա իր ճգնավորության պատճառով ոչնչացրել է Քամիլ փաշայի նամակն առանց կարդալու։

Սակայն, Սաուկին հաջողվում է ուժով Թիրկոմելիոյից իմանալ կղզու երկարության կոորդինատը. աստվածաբանի հայրն այն ժամանակ այդ թվերը դաջել էր որդու ուսին։ Սաուկը շտապում է երրորդ կղզի, բայց ճանապարհին Անգլիայում ոստիկանությունը նրան ձերբակալում է հարձակման մեղադրանքով։ Թերթերում հրապարակվում է կղզու երկարության կոորդինատը։ Պարզվում է, որ դա Շպիցբերգենն է։ Անտիֆերն ու Զամբուկոն այնտեղ ևս տուփ են գտնում հաղորդագրությամբ։ Սակայն հաղորդագրությունը ձյունից մաշվել էր։ Որոնումներն ավարտվում են։

Արդեն Սեն Մալոյում Ժյուելն իր երիտասարդ կնոջ հետ ուսումնասիրում է նրանց փնտրտուքների երթուղին և հասկանում, որ ճիշտ շրջան են գտել։ Իրենց հետազոտությունների արդյունքները համեմատելով երրորդ կղզում գտնված հաղորդագրության մնացորդների հետ նրանք հասկանում են, որ կղզին գտնվում է այդ շրջանի հենց կենտրոնում Միջերկրական ծովում։

Անտիֆերը, Ժիլդաս Տրեգոմենը, Ժյուելը, Զամբուկոն ու Բեն Օմարը ուղևորվում են այդտեղ։ Սակայն նշված մասում կղզի չեն գտնում։ Բանն այն է, որ փաշան իր ունեցվածքը պահել էր Ջուլիա կղզում, որը բարձրացել էր 1831 թվականի հուլիսին և նորից ջրի տակ անցել նույն թվականի դեկտեմբերին։ Այսպիսով, փաշայի ունեցվածքը մնաց ծովի հատակին։

Հերոսներ խմբագրել

  • Պիեռ Սերվան Մալո "քեռի" Անտիֆեր
  • Ժիլդաս Տրեգոման
  • Ժյուել
  • Զամբուկո
  • Թիրկոմել
  • Բեն Օմար
  • Սաուկ
  • Քամիլ փաշա
  • Էնոգատ
  • Նավապետ Զո
  • Նանոն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • ԽՍՀՄ-ում վեպը հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1959 թվականին։
  • Գրողի՝ Ժյուլ Վեռնի թոռը այսպես է մեկնաբանել վեպը։ «Քեռի Անտիֆերը», իր տեսակի մեջ առակ է, որում հեղինակը լավ տրամադրություն է առաջացնում։
  • Է. Պ. Բրանդիսն իր «Ժյուլ Վեռնն ու նրա վեպերը» հոդվածում գրում է, որ «այդ կենդանի, ուրախ, հետաքրքրաշարժ գիրքը այնպիսի վարպետությամբ, այնպիսի հումորով ու այնքան հրաշալի հորինվածքներով է գրված, որ լրիվ վաստակում է իրենց ընթերցողների ուշադրությունը»։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները» հոդվածին։