Լոլիտա Վլադիմիրի Վարդանովա (հունվարի 31, 1970, Բաքու - 1994, գյուղ Հակոբ Կամարի (այժմ՝ Վարնկաթաղ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)), հայ ազատամարտիկ, բուժքույր։

Լոլիտա Վարդանովա
հունվարի 31, 19701994
ԾննդավայրԱԽՍՀ Բաքու, ԱԽՍՀ
Մահվան վայրՀակոբ Կամարի
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Մեղրիի և ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մեծշեն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր

1973 թվականից ընտանիքով տեղափոխվել է ՀՀ Արարատի շրջան։ Ավարտել է Վեդիի բժշկական օգնության դասընթացները (19891990-1994 թվականներին Արարատի, Վեդիի, Արմավիրի կամավորական ջոկատների, Վեդիի պայմանագրային գումարտակի կազմերում մասնակցել է ՀՀ Մեղրիի և ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մեծշեն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Զոհվել է ռազմաճակատի առաջին գծում վիրավոր ազատամարտիկին վիրակապելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։