HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոդ (այլ կիրառումներ)

Լոդ (եբրայերեն՝ לוֹד‎, արաբ․՝ 'اَلْلُدّْ‎‎, նախկինում՝ Լիդա, Գեորգիոպոլ, Դիոսպոլիս), քաղաք Իսրայելում, տեղակայված է Թել Ավիվից 20 կմ հարավ-արևելք, մոտերքում գտնվում է երկրի խոշորագույն՝ Դավիդ Բեն Գուրիոնի օդանավակայանը։

Բնակավայր
Լոդ
Զինանշան
Coat of arms of Lod.svg

Downtown area of Lod, Israel 00262.JPG
Կոորդինատներ: 31°57′0″ հս․ լ. 34°54′0″ ավ. ե. / 31.95000° հս․. լ. 34.90000° ավ. ե. / 31.95000; 34.90000
ԵրկիրԻսրայել Իսրայել
Մակերես12,226 կմ²
ԲԾՄ65 մետր
Բնակչություն75 700 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Փոստային ինդեքսներ71100–71160
Պաշտոնական կայքlod.muni.il
##Լոդ (Իսրայել) (Իսրայել)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի անվանումը՝ Լոդ (Լուդ) առաջին անգամ հիշատակվել է Թութմոս III-ի ժամանակների կառնակի գրությունում։ Մ․թ․ա․ 5-րդ դարից Լիդը հրեական գիտության խոշոր կենտրոն էր։ Քաղաքը մի անգամ չէ, որ հիշատակվել է Նոր Կտակարանում։ Երկրորդ հրեական պատերազմի ժամանակ որպես հրեական դիմադրության կենտրոններից մեկը հռոմեացիները նվաճել և ավերել են այն։ Հին Լիդի տեղում առաջացել է հունական Διόσπολις («աստվածների քաղաք») անվանմամբ գաղութ։ Հենց այստեղ է, ինչպես համարվում է, ապրել և թաղվել Սուրբ Գևորգը։ Դրա հիշատակին, մինչև արաբական նվաճումները, ժամանակակից Լոդը հայտնի է եղել որպես Գեորգոպոլ («Գևորգի քաղաք»)։

Սուլայման խալիֆան 716 թվականին արաբական Պաղեստինի կենտրոնը Լիդից տեղափոխել է իր հիմնադրած Ռամլա քաղաք։ 1099-1191 թվականներին Լիդը Ռամլայի և Երուսաղեմի թագավորության կենտրոններից մեկն էր և կոչվում էր «Սուրբ Գևորգի քաղաք»։ Ճանապարհորդ Վիտալի Տուդելսկին 1170 թվականին Լիդում գտել է միայն մեկ հրեա։ 1948 թվականին Իսրայելի հետ միավորվելուց հետո արաբ բնակչությունը լքել է քաղաքը։

1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում, այն բանից հետո, երբ արաբները, ոգեշնչված Արաբական լեգեոնի հարձակմամբ, քաղաքի կապիտուլացիայից հետո կրակ են արձակել իսրայելական զինվորների վրա՝ սպանելով մի քանի մարդ, բնակչության զգալի մասը իրենց տներից բռնությամբ վտարվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։ Մինչ այդ «քաղաքացիական բնակչության վտարման մասին խոսք չի եղել»[2]։

ԲնակչությունԽմբագրել

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ 2018 թվականի սկզբին բնակչությունը կազմել է 74 604 մարդ[3]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Գևորգի գերեզմանն է, որի վրա 6-րդ դարում կառուցվել է բազիլիկ։ Նրա ավերակների վրա խաչակիրները ավելի ուշ կառուցել են եկեղեցի, որը բազմաթիվ ավերումներից հետո վերականգնվել է 1870 թվականին։ Պահպանվել է նաև երկու հին մզկիթ, բաղնիք և իջևանատուն։

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.cbs.gov.il/he/publications/doclib/2019/2.shnatonpopulation/st02_24.xlsICBS. — Iss. 70. — ISSN 0081-4679
  2. Алек Д. Эпштейн, Израиль и проблема палестинских беженцев: история и политика, 2005 г.
  3. Официальные данные по населённым пунктам Израиля на 31.12.2017 (иврит). Центральное статистическое бюро Израиля. Дата обращения 27 декабря 2018.

Արտաքին հղումներԽմբագրել