Լյու Ցիսին (չին.՝ 劉慈欣, ծնվ. հունիսի 23, 1963, Յանցյուան, Հենան, Չինաստան), չինացի հանրահայտ ֆանտաստ գրող։

Լյու Ցիսին
չին.՝ 刘慈欣
Geek Bar Tor authors event - Cixin Liu (18397919319).jpg
Ծնվել էհունիսի 23, 1963 (58 տարեկան)
ԾննդավայրՊեկին, Չինաստան[1]
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող և ճարտարագետ
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ԿրթությունNorth China University of Water Conservancy and Electric Power? (1988)
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներThe Three-Body Problem?
ՊարգևներՀյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար[2] Լոկուս մրցանակ ամենալավ գիտաֆանտաստիկ նովելի համար[3] Իգնոտուս մրցանակ[4] Seiun Award for Best Translated Novel?[5] և Seiun Award for Best Translated Novel?[6]

ԿենսագրությունԽմբագրել

Լյու Ցիսինը ծնվել է 1963 թվականի հունիսի 23-ին Չինաստանի Ցանցյուան քաղաքում՝ հանքափորների ընտանիքում[7]։ Ուսանել է Հյուսիսչինական ջրային տնտեսության և էլեկտրաէներգիայի համալսարանում և այնուհետև աշխատանքի անցել հայրենի քաղաքի էլեկտրակայաններից մեկում՝ որպես էլեկտրակայանի համակարգչային ինժեներ։

ՍտեղծագործություններԽմբագրել

Լյու Ցիսինն իրավամբ համարվում է ժամանակակից չինական գիտական ֆանտաստիկ գրականության առանցքային, ինչպես նաեւ ամենաբեղմնավոր և ամենահանրահայտ կերպարներից մեկը[8]։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է ապագայի աշխարհում Չինաստանի դերի բացահայտումը և մեկնաբանումը[9]։ Այս առումով Լյու Ցիսինի ստեղծագործությունները որոշակիորեն փորձարարական բովանդակություն ունեն և նոր ուղղություններ են բացում չինական ֆանտաստիկ գրականության համար[10]։

ՎեպերԽմբագրել

  • 2002 - «Սատանայի աղյուսները»
  • 2003 - «Գերնոր ժամանակաշրջանը»
  • «Հիշողություններ երկրի անցյալի մասին» (Եռագրություն)
    • 2007 - «Երեք մարմինների հիմնախնդիրը»
    • 2008 - «Խավար անտառը»
    • 2010 - «Մահվան ավարտը»

Պատմվածքների ժողովածուներԽմբագրել

  • 1999 - «Կետի երգը»
  • 1999 - «Նրա աչքերով»
  • 2000 - «Ճանապարհորդող աշխարհը»
  • 2001 - «Գյուղական ուսուցիչը»
  • 2003 - «Փառք և քուն»
  • 2003 - «Մրջյունների և դինոզավրերի մասին»
  • 2004 - «Գնդաձև շանթ»
  • 2005 - «Մարդկության աշխատավարձը»
  • 2014 - «+2018»

ՄրցանակներԽմբագրել

Լյու Ցիսինը հանդիսանում է ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող գրողներին տրվող չինական Գալաքսի (Galaxy) մրցանակի իննանգամյա դափնեկիր (1999-2006, 20102010 և 2015 թվականներին նա արժանացել է Չինաստանի ֆանտաստ գրողների համաշխարհային միության Նեբուլա (Nebula) մրցանակին[11], իսկ 2015 թվականին «Երեք մարմինների հիմնախնդիրը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակը[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://web.archive.org/web/20151017071744/http://www.chinadaily.com.cn/weekend/2015-10/17/content_22205909.htm
  2. http://www.thehugoawards.org/hugo-history/2015-hugo-awards/
  3. https://locusmag.com/2017/06/do-not-touch-2017-locus-awards-winners/
  4. http://www.aefcft.com/premios-ignotus-2017
  5. http://www.sf-fan.gr.jp/awards/2020result.html
  6. http://www.sf-fan.gr.jp/awards/2021result.html
  7. Three Body Problem: Author's postscript to the American Edition
  8. What lies beyond By Chitralekha Basu and Guo Shuhan, China Daily(անգլ.)
  9. Science Fiction in China Archived 2012-10-09 at the Wayback Machine. by Wu Yan with Janice Bogstad & Wang Pengfei(անգլ.)
  10. Liu Cixin and Neo-classical Science Fiction by YAN Wu, XIAO Qing-fang, Journal of Hunan University of Science and Engineering,2006-02(անգլ.)
  11. «Locus Online News » Cixin Liu Wins Xingyun Award»։ www.locusmag.com։ Վերցված է 2015-10-20 
  12. «2015 Hugo Award Winners Announced»։ The Hugo Awards։ օգոստոսի 22, 2015։ Վերցված է օգոստոսի 23, 2015