Լյուք Մարսել
Լյուք Անդրե Մարսել (ֆր.՝ Luc-André Marcel, փետրվարի 26, 1919, Entrecasteaux - ապրիլի 8, 1992, Սեն Թոմա դե Կոնակ), ֆրանսիացի մշակութային գործիչ, թարգմանիչ։
Լյուք Մարսել | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1919 |
Ծննդավայր | Entrecasteaux |
Մահացել է | ապրիլի 8, 1992 (73 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Թոմա դե Կոնակ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | homme de lettres, կոմպոզիտոր, բանաստեղծ, թարգմանիչ և երաժշտագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԼյուք Անդրե Մարսելը ծնվել է 1919 թվականի փետրվարի 26-ին Լիոնում։ Լիոնում ստացել է բանասիրական և երաժշտական կրթություն։ 1940 թվականին հաստատվել է Փարիզում։
Ուսումնասիրել է հայկական երաժշտությունն ու բանաստեղծությունը։ 1952 թվականին Վենետիկի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայկական ձեռագրերը։ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1000-ամյակի առթիվ ընդարձակ ուսումնասիրություն է տպագրել «Կայե դյու Սյուդ» (ֆրանսերեն) պարբերականում՝ ներկայացնելով 25 էջ թարգմանություն «Մատյան ողբերգության» պոեմից։
Թարգմանել է Դ. Վարուժանի ստեղծագործություններից՝ «Վարուժան. բանաստեղծություններ» (աշխատակցությամբ՝ Կ. Փոլադյանի, 1969), որտեղ ներկայացրել է նաև Դ. Վարուժանի գրական գործունեությունն ու կենսագրությունը։ «Հայ բանաստեղծություն (V դ-ից մինչև մեր օրերը)» անթոլոգիայում (1975, կազմ.՝ Ռուբեն Մելիք) զետեղված են Լյուք Անդրե Մարսելի մի շարք թարգմանություններ (հայկական ժողովրդական երգեր, Գրիգոր Նարեկացու, Դավիթ Սալաձորցու, Պ. Դուրյանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի, Ե. Չարենցի և ուրիշների գործերից)։
Լյուք Անդրե Մարսելը մահացել է 1992 թվականին Լիոնում։
Մատենագիտություն
խմբագրել- Le Courrier musical de France, n° 37, premier trimestre 1972, p. 49-51.
- Hélène ou le jeu Troyen, tragédie en 2 actes. Richard-Masse Editeurs Paris 1949
Արտաքին հղումներ
խմբագրել- Documents INA : Concerto n°1 pour piano et orchestre, 14 septembre 1968, Orchestre National de l’ORTF, Daniel Chabrun chef d’orchestre et Jacqueline Eymar pianiste
- Orchestre national de l’ORTF, Daniel Chabrun, direction, Jacqueline Eymar, pianiste, le 14 septembre 1968 : Concerto n°1 pour piano et orchestre de Luc-André Marcel
- Concert de l’Orchestre de chambre de l’ORTF, André Girard, direction, le 2 décembre 1969 : Mythologies, extrait : La Métamorphose de Narcisse de Luc-André Marcel
- Concert de l’Orchestre de chambre de l’ORTF, Roger Delage, direction, Pierre Thibaud, trompette, le 29 décembre 1970 : Lyres (extraits) pour trompette et orchestre à cordes de Luc-André Marcel
- Toccata de Luc-André Marcel, Jacqueline Eymar, piano Արխիվացված 2022-01-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |