Լյուրա[1] (ալբ․՝ Parku Kombetar i Lurës), ազգային պարկ Ալբանիայի հյուսիսարևելյան մասում՝ Դիբերի (Dibër) շրջանում։ Լյուրա ազգային պարկը ստեղծվել է 1966 թվականին։ Զբաղեցնում է 1280 հեկտար տարածք Կունոր լեռան արևելյան մասում, որը Լյուրայի ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 2119 մ է[2]։ Պարկը հայտնի է իր 12 լճերով և վայրի բնությամբ։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ ամբողջ տարին Լյուրա են գալիս բազմաթիվ այցելուներ։

Լիճ Լյուրա ազգային պարկում

2014 թվականին ալբանական կառավարությունը սկսել է աշխատանքներ ձեռնարկել անտառի վերականգնման և ճանապարհներ անցկացնելու ուղղությամբ[3][4]։ Կապիտալիստական շրջանում Լյուրայի անտառներում զանգվածային ծառահատումներ են կատարվել. եղել են նաև անտառային հրդեհներ։ Սրանց հետևանքով տուժել է պարկի էկոհամակարգը։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ամրացված տուն-ամրոց Լյուրայում

Լյուրա ազգային պարկը գտնվում է Լյուրայի բարձրադիր լեռների արևելյան լանջերին։ Պարկում կան կենդանի բնության հազվագյուտ տեսակներ։

Պարկի 12 լճերն առաջացել են սառցե դարաշրջանում սառույցների հալման արդյունքում։ Նրանց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 100 հեկտար։ Լճերը գտնվում են երկրի հյուսիսարևելյան մաում՝ Դիբերի շրջանում։ Ունեն 1200-1500 մ բարձրություն։ Ամռանը դրանք ծածկվում են մեծ, սպիտակ ջրաշուշաններով։

Լյուրայի լճերն են.

  • Մեծ լիճ (ալբ․՝ Liqeni я Madh), 32 հա
  • Սոճիների լիճ, 13 հա
  • Սև լիճ (ալբ․՝ Liqeni я Зи), 8 հա
  • Ծաղիկների լիճ (ալբ․՝ Liqeni я Luleve), 4 հա
  • Կովերի լիճ (ալբ․՝ Liqeni я Lopeve)

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

 
Մեծ լիճ

Պարկում ամենատարածված ծառը հաճարենին է։ Այն աճում է 900-1000 մետրից մինչև 1900-2000 մ բարձրության վրա։ Սև սոճին աճոմ է 1600-1700 մ բարձրություններում, իսկ կարմիր սոճին հանդիպում է 1700-2000 մ քարուտ բարձրություններում։

Անտառներում ապրում են տարբեր կենդանիներ՝ գորշ արջ, սովորական լուսան, եվրասիական գայլ, անտառային կզաքիս, այծյամ, խլահավ ևն։

Լյուրան մեծ հնարավորություններ ունի էկոզբոսաշրջության, ձմեռային մարզաձևերի, ձիավարության ոլորտներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БРЭ/Албания
  2. Soviet military map К-34-77-В (1:50.000)
  3. «2 million trees for the Lura Park». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. Nis rehabilitimi dhe ripyllëzimi i Parkut Kombëtar të Lurës

Արտաքին հղումներ խմբագրել