Լյուսյա Հովհաննիսյան
հայ դերասան
Լյուսյա (Լուսյա, Լյուդմիլա) Իվանի Հովհաննիսյան (սեպտեմբերի 17, 1926[1], Դոնեցկ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - մարտի 18, 1993, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ Հայաստանի ժողովրդական արտիստուհի (1978)։ Եղել է դերասան Խորեն Աբրահամյանի կինը։
Լյուսյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1926[1] |
Ծննդավայր | Դոնեցկ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 18, 1993 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1946) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ամուսին(ներ) | Խորեն Աբրահամյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼյուսյա Հովհաննիսյանը ծնվել է 1926 թվականին Դոնեցկում։ 1946 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և որպես դերասանուհի աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Թատրոնում և կինոյում կերտել է բազմաթիվ դերեր[2][3]։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1981)
- Հայաստանի ժողովրդական արտիստուհի (1978)
Դերեր
խմբագրելԱչքի է ընկել բնութագրական դերերով։
Լավագույններից են՝
- Մաշա (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)
- Շպպանիկ (Շիրվանզադեի «Նամուս»)
- Շամիրամ (Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ»)
- Էմիլյա, Վոլումնիա (Ու. Շեքսպիրի «Օթելլո», «Կորիոլան»)
- Մայր (Ա․ Աղասարյանի «Փրկեցեք մեր հոգիները»)
Ֆիլմագրություն
խմբագրելՆկարահանվել է կինոյում, մասնակցել բազմաթիվ հեռուստաբեմադրությունների։
- «Նորից ամառ եկավ» (1975)
- «Արևիկ» (1978)
- «Հուսո աստղ» (1978)
- «Խոշոր շահում» (1980)
- «Թռիչքն սկսվում է երկրից» (1980)
- «Հրդեհ» (1983)
- «Օտար խաղեր» (1983)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12290
- ↑ «Լուսյա Հովհաննիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Люся Оганесян». www.kino-teatr.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |