Լյուբով Ալեքսանդրովնա Սուրկովա (ռուս.՝ Любовь Александровна Суркова, հուլիսի 10, 1949(1949-07-10), Մագադան, Օլսկի շրջան, Նիժնեամուրսկի մարզ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու[1], «Դոն-ՏՌ» հեռուստաընկերության «Ռոսիա-1» հեռուստաալիքի հաղորդումների խմբագիր[2]։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող, Համառուսաստանյան երաժշտական ընկերության վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության (1979)[3] և Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ։

Լյուբով Սուրկովա
Ծնվել էհուլիսի 10, 1949(1949-07-10) (74 տարեկան)
ԾննդավայրՄագադան, Օլսկի շրջան, Նիժնեամուրսկի մարզ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունլրագրող, խմբագիր, հաղորդավար և լրագրող
ԱշխատավայրՀարավային դաշնային համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Ռուսաստանի թատերական գործիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Լյուբով Ալեքսանդրովնան ծնվել է 1949 թվականի հուլիսի 10-ին Մագադան քաղաքում օդաչուի և ուսուցչուհու ընտանիքում[3]։ 1973 թվականին[3] ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բանասական ֆակուլտետի լրագրության բաժինը[1]։

Լյուբով Ալեքսանդրովնան Ազովում շրջանային ռադիոհեռարձակման խմբագիրն էր[3], 1978 թվականից աշխատում է Ռոստովի հեռուստատեսությունում, պետական «Դոն-ՏՌ» հեռուստառադիոընկերության խմբագիր է[1]։ 1995 թվականից գեղարվեստական-զվարճալի ծրագրերի գլխավոր խմբագիրն է, հեղինակել և վարել է մոտ 2000 հաղորդում, որոնք հեռարձակվել են «Ռոսիա 1», «Ռոսիա 24», «Կուլտուրա» ալիքներով, ինչպես նաև 28 տարի ղեկավարում է Դոնի մշակույթի մասին պատմող «Գավառական սրահ» ծրագիրը։ Երկար տարիներ դասավանդում է Հարավային Դաշնային համալսարանում[1]։

Լյուբով Ալեքսանդրովնա Սուրկովան գավառագիտական հրատարակչական «Սա իմ քաղաքն է», «Քայլում եմ իմ սիրելի քաղաքով 18-րդից մինչև 21-րդ դարը» նախագծերի հեղինակն է, «Մերոնք» նախագծի երեք հրատարակությունների, «Կրքեր ըստ Շոլոխովի», «Իմ հարազատն ու սիրելին» (Մ. Ա. Շոլոխովի մասին), «Աշխարհի ստեղծման սեղմագիր» (Վ. Ա. Զակրուտկինի մասին), «Ատամանի դիմանկարը պատմական տեսարաններում», «Պահման միավոր», «1812 թվականների կազակական վերստերը», «Պրոֆեսորի պարադոքսները Մեոտիդայի ափերից» (ֆիզիկոս Վ. Ի. Տիմոշենկոյի մասին), «Զբոսանքներ Փարիզով» (1993), «Մի անգամ՝ 90 տարի անց» (1995) և այլ վավերագրական ֆիլմերի հեղինակ է[1][3]։

Լյուբով Ալեքսանդրովնա Սուրկովան ԽՍՀՄ ժուռնալիստների միության և Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ է, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող, Համառուսաստանյան երաժշտական ընկերության վաստակավոր գործիչ, համամիութենական, համառուսաստանյան և միջազգային հեռուստա- և կինոմրցույթների ու փառատոների դափնեկիր, Դոնի կոմերիտմիության մրցանակի, Բաքվի համամիութենական հեռուստափառատոնի, Ալմա Աթայի հեռուստածրագրերի տարածաշրջանային փառատոնի դափնեկիր[1][3]։

Լ. Ա. Սուրկովան ապրում է Դոնի Ռոստով քաղաքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Донская электронная библиотека. Суркова Любовь Александровна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «Суркова Любовь Александровна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Суркова, Любовь Александровна(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել