Վիտալի Զակրուտկին
Վիտալի Ալեքսանդրովիչ Զակրուտկին (ռուս.՝ Вита́лий Алекса́ндрович Закру́ткин, մարտի 14 (27), 1908[1] կամ մարտի 27, 1908[2][1], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 9, 1984[2] կամ հոկտեմբերի 10, 1984[1], Կոչետովսկայա, Սեմիկարակորսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, գրականագետ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1982) և Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի (1951) դափնեկիր։
Վիտալի Զակրուտկին | |
---|---|
Ծնվել է | մարտի 14 (27), 1908[1] կամ մարտի 27, 1908[2][1] |
Ծննդավայր | Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 9, 1984[2] (76 տարեկան) կամ հոկտեմբերի 10, 1984[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կոչետովսկայա, Սեմիկարակորսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սեմիկարակորսկի շրջան |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Բլագովեշչենսկի մանկավարժական համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Ռոստովի պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ | |
Կայք | zakrutkin.ru |
Կենսագրություն
խմբագրելՎիտալի Զակրուտկինը ծնվել է 1908 թվականին Թեոդոսիայում` ժողովրդական ուսուցչի ընտանիքում։ Տաս տարեկանից աշխատել է դաշտում։ 1929 թվականին հայրն ընտանիքին տեղափոխել է Հեռավոր Արևելք` Զավիտայա կայարան[4]։
1932 թվականին էքստեռն ավարտել է Բլագովեշչենսկի Կալինինի անվան պետական մանկավարժական համալսարանը։ Գրական գործունեությամբ զբաղվել է 1933 թվականից։ 1936 թվականին ավարտել է Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է ատենախոսություն և Ռոստովի պետական մանկավարժական համալսարանում ստանձնել ռուս գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը, որտեղ աշխատել է մինչև 1941 թվականը։ Պատերազմի ժամանակ ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, եղել ռազմական թղթակից, մայոր։ 1946-1950 թվականներին եղել է Ռոստովի պետական և Ռոստովի պետական մանկավարժական համալսարանների դոցենտ։
Զակրուտինը մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 10-ին Կոչետովսկայա կայարանում։ Թաղված է Դոն Կոչետովսկայա կայարանի այն տան բակում, որտեղ ապրել է (այժմ` Զակրուտկինի տուն-թանգարան)։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Академик Плющев» (1940)
- «Коричневая чума» (1941)
- «Сила» (1942)
- «Человек со шрамом» (1943)
- «Повесть о слободе Крепкой» (1944)
- «У моря Азовского» (1945)
- «Кавказские записки» (1946)
- «За высоким плетнём» (1948)
- «Млечный путь»
- «Плавучая станица» (1950) (կոլտնտեսականների և ձկնորսների ամենօրյա կյանքի մասին)
- «Без вести пропавший» (1956) (экранизирована в 1957 году)
- «Цвет лазоревый. Страницы о М. Шолохове» (1965)
- «Матерь человеческая» (1969) (էկրանավորվել է 1975 թվականին)
- «Мать сыра Земля» (1970)
- «Дорогами большой войны» (1971)
- «Подсолнух»
- «Сотворение мира» - большое эпическое полотно о гибели буржуазного мира и возникновении мировой державы - СССР с 1921 до 1945
- т. 1, 1956
- т. 2, 1968
- т. 3, 1979
- «Верность» (1982)
- «На золотых песках» (1984, անավարտ)
«Աշխարհի արարումը» վեպը և «Մայր մարդկային» պատմվածքը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելՊարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան (27.03.1978)
- Կարմիր աստղի շքանշան (18.05.1945)
- Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշան (15.04.1958, 29.10.1967, 02.07.1971)
- Կարմիր աստղի շքանշան (24.04.1943)[3]
- «Կովկասի պաշտպանության» մեդալ
- «Բեռլինի գրավման» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալ
Մրցանակներ
խմբագրել- Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակ (1951) «Լողացող կայան» (1950) վեպի համար
- Մ. Գորկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ (1971) «Մայր մարդկային» (1969) վեպի համար
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1982) «Աշխարհի արարում» (1951-1979) վեպի համար
Ընատնիք
խմբագրելԶակրուտկինի ընտանիքը բաղկացած էր 6 անձից։ Ծնողները եղել են ուսուցիչներ և վարել են իրենց տնտեսության գործերը։
Հիշատակ
խմբագրել- Վիտալի Զակրուտկինի կիսանդրին տեղադրվել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում (հեղինակ` Իվան Մասլիչենկո)։
- Սեմիկարակորսկի պատմագավառագիտական թանգարանի կառուցվածքային միավոր հանդիսացող Զակրուտկինի տուն-թանգարանն անվանվել է գրողի պատվին։
- Զակրուտկինին նվիրված հուշատախտակը գտնվում է Դոնի Ռոստովի այն շենքի պատին, որտեղ գրողն աշխատել է 1936-1949 թվականներին
Գրականություն
խմբագրել- Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. - Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. - С. 45-47. - 112 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 2500 экз.
- Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. - Ростов н/Д, 1958. - С. 45-52. - 160 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
- Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 95-103. - 288 с. - 10 000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 131-144. - 416 с. - 20 000 экз.
- Котовсков В. Я. Закруткин Виталий Александрович // Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. - Ростов н/Д: Ростиздат, 1997. - С. 47-48. - 431 с. - ISBN 5-7509-0818-6.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 18—19. — ISBN 5-94848-262-6
- ↑ 3,0 3,1 3,2 Закруткин Виталий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Шевченко Лариса Сын земли Донской(ռուս.) // Семейный капитал : газета. — 2015. — № 11 (011). — С. 5.