Լյուբկո Դերեշ

ուկրաինացի արձակագիր

Լյուբկո Դերեշ (ուկր.՝ Дереш Любко, հուլիսի 3, 1984(1984-07-03) կամ օգոստոսի 10, 1984(1984-08-10)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի արձակագիր։

Լյուբկո Դերեշ
ուկր.՝ Дереш Любко
Ljubko Deresz 2015.jpg
Ծնվել էհուլիսի 3, 1984(1984-07-03) (36 տարեկան) կամ օգոստոսի 10, 1984(1984-08-10)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան
Գրական ուղղություններպոստմոդեռնիզմ
Ljubko Deresz Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լյուբկո Դերեշը ծնվել է 1984 թվականին Լվովում։ 2001 թվականին Լվովի ֆիզիկամաթեմատիկական լիցեյն ավարտելուց հետո գրում է «Երկրպագուն» վեպը, որը լայն ընդունելություն է գտնում։ 2006 թվականին ավարտում է Լվովի համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Համալսարանում ուսումնառության տարիներին հրատարակում է ևս երեք գիրք՝ «Մողեսի երկրպագումը», «Արխե», «Մտադրություն»։ Ուսանողական տարիներից սկսած՝ կազմակերպում է հանդիպումներ ընթերցողների հետ, մասնակցում միջազգային ցուցահանդեսների և մրցանակաբաշխությունների։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ Նրա գործերի հիման վրա բեմադրվել են ներկայացումներ։

2013 թվականին հրատարակել է «Խաղաղարը» երեք վիպակից («Ստեֆան Լյանգեի տարօրինակ պատմությունը», «Սուրբ Քրիստափոր, աղոթի՛ր մեզ համար», «Խաղաղարարը») բաղկացած ստեղծագործությունը, որը մեծ արձագանք է ունենում։ Նրա ստեղծագործություններին անդրադարձել են աշխարհի ճանաչված շատ պարբերականներ[2]։

Լյուբկո Դերեշը հայերենԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • 2001 — Культ
  • 2002 — Поклоніння ящірці
  • 2005 — Архе
  • 2006 — Намір!
  • 2007 — Трохи пітьми
  • 2008 — Трициліндровий двигун любові (Андрухович Ю., Дереш Л., Жадан С.)
  • 2011 — Голова Якова
  • 2013 — Остання любов Асури Махараджа
  • 2013 — Миротворець
  • 2014 — Пісні про любов і вічність

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Լյուբկա Դերեշ, Խաղաղարարը, Ե., «Անտարես», 2015: